пятница, 4 ноября 2016 г.

Ուզում եմ մտքերս գրել

Հեհեեեյ, էս քանի տարի անցավ մեր վերջին հանդիպումից, հուհ?
Մտքերը կուտակվելու հետաքրքիր հատկություն ունեն, ինչքան անտեսում ես էնքան կուտակվում են ու կուտակվում, հետո ուզում ես իմի բերել, բայց արդեն քաոս է։ Ուզում եմ մտքերս գրել ու կիսվել, ուզում եմ քաոսը լինի համակարգված (տենց լինում ա չէ?): Իսկ երբ մի բան շատ ես ուզում էդպես էլ լինում է։ Թվում էր լիքը ասելու բան ունեմ, բայց ասում են, եթե թվում ա, պետք է խաչակնքվել ))))

Ներքին Արջոնը խնդրում ա անպայման գրել, որ էսօր լողի պարապունքը անցավ մաքսիմալ պրոդուկտիվ։ Արդեն ստացվում է թույնից 10 պակաս ազատ ոճով լողալ, բան չմնաց մինչև սիրելի դելֆին։

Մտքերս ոնց որ թե բրոունյան շարժման մեջ են ու չեն ուզում հանգստանան, բայց մի բան ինձ համար պարզ է, ինչքան շատ վերլուծեմ ու գրեմ, էնքան շուտ քաոսը կլինի համակարգված։


воскресенье, 29 июня 2014 г.

0.21

Տարածված խոսք կա, իբր ժամանակը բուժում ա վերքերը ու նման բաներ: Դե հա մարմնական վերքերը բուժում ա, համա թե նեքինները չէ: Ոչ մի բան էլ չի բուժում, նույնիսկ կասեի ճիշտ հակառակը՝ ավելի ա խորացնում: Նման ա ճահճի որ տանում ա, չգիտես էլ ուր ա տանում, թվումա թե ման ես գալիս քո համար, գրքեր կարդում, գործի գնում, ամեն ինչ լավ ա, ժամանակը դասեր ա տվել ու բուժել անցած վերքերը, համա չէ, ոչ մի բան էլ չի անցնում, խորանում ա ու խորանում: Բավական ա ուղղակի մի քիչ հետ նայել, շատ-շատ քիչ 0.21վրկ ու վերջ, լրիվ հետ ա դառնում, լրիվ դաժան դեպքերը, որ տեսել ես ու ամենավատը զգացել, գալիս են ու գալիս, ոնց որ առնետներ, որ ուզում են քեզ  ներսից հոշոտել, ասում ես հերիք է , ես արդեն հասուն եմ, ես կարողացել եմ մոռանալ ու համակերպվել ժամանակի հետ, բայց չէ, դա սուտ ա , բացահայտ ինքնախաբեություն:
Ես չեմ հավատում մարդկանց, ովքեր ասում են համակերպվել ենք կորստի հետ, դա սուտ ա, չկա տենց բան, դա տարածված միֆ ա, խեղաթյուրված կարծիք, որը հորինել են ստախոսները, որ շարունակեն խաբել: Հոգեբաներն էլ են անզոր նրա հանդեպ ինչ անում ա ժամանակը: Ժամանակը դաժան հակառակորդ ա ում հետ պետք ա մի ձև լեզու գտնել, ասում են ոմանց դա հաջողվում ա: Իմ մոտ չէ, ես ժամանակի հետ մեկ տեղ ավելի եմ կարոտում, ավելի եմ հասկանում ինչ եմ կորցրել ու ավելի փխրուն եմ դառնում ու թողնում եմ, որ առնետները ինձ ներսից ուտեն: Ես անզոր եմ ժամանակի նման դաժան երևույթի հանդեպ: Ժամանակը ստիպում ա, որ դու կարծես, որ ամեն ինչ անցյալում ա, նենգություն ա չէ? թողնում ա մտածես, որ դու հաղթահարել ես քո հոգեկան ապրումները՝ մի ամբողջ պատանեկության, նենգություն ա չէ? ու մեկ էլ հոպ, կյանքս սիրուն գնում ա առաջ, իսկ դու ընդհամները 0.21վրկ հետ ես նայում, ընդհամենը 0.21վրկ ու վերջ... ու վերջ... էլ հետ չես գալիս մինչև ուժերդ հետ չբերես, մինչև մի սառը լոգանք չընդունես, մինչև ինքդ քեզ տափ չտաս՝ դու հետ չես գալիս:
Ամենավատը դա չէ, չէ, ամենավատը դա էն ա, որ դու անզոր ես, դու ոչինչ ես էդ ցավի հանդեպ, ինքը քո ստվերն ա ու հա քեզ հետ ա, երբեմն լույս տեղերում դու իրան չես նկատում, չէ, բայց երբ մթնում ա, ինքը գալիս ա, իբրև հիշեցնի, որ ինչ ես ուրախանում, իսկ սրանք հիշում ես?
Հուսով եմ ոչ ոք չի հասկանա էն ինչ վերը նկարագրված ա, ոչ ոք չի հասկան ա, ինչ ա նշանակում մենակ մեծանալ, ինչ ա նշանակում կորցնել նրան ում համար կյանքդ կտաիր, ու ամեն օր քնել, մտածելով, որ կարթնանաս ու երազը կվերջան ա, կգնա ու դու նորից կլինես էն անհոգ ու երջանիկ երեխան, որ մանկությունդ հետ կգա ու ով որ գողացել ա  հետ կբերի: Բայց չէ, ոչ մի բան չի փոխվում...երանի ես լինեի, ոչ թե դու, երանի ես լինեի... Կյանքը անարդար ա ու ով ասում ա արդար ա, չի տեսել անարդարություն, իսկ Ժամանակն էլ հրեշ ա, ում ճիրաններում բոլորս  կանգնել ենք, թվում ա բուժում ա, բայց չէ, ոչ մի բան էլ չի բուժում... պետք ա ընդհամենը 0.21վրկ, շատ չէ...

пятница, 20 декабря 2013 г.

Արջի որջ

      Հա՛, հենց 6 ամիս առաջ գտա մի գանձ: Հենց իսկական էն ամենալավերից, հա՛, գրքի տեսքով: Մտածում ես գիրքը ի՞նչ գանձ? էլ մի կարդա ինչ եմ գրելու, քո խելքի բանը չի :)
     Ես կարող եմ իմ կյանքը բաժանել մի քանի փուլերի, ու հենց մի փուլը սկսվեց մեգագիրքը կարդալուց հետո: Ուզում ես իմանաս բա մինչ էդ եղած փուլերը, օօկ, կարճ ասեմ ու ացնեմ գլխավորին:
     Հասկանալ որ գիրք կարդալը խիստ լավ բան է: Սովորել պայքարել ու միշտ ցույց չտալ թույլ կողմերդ, թե չէ միշտ հենց էտ կողմին են խփում: Համ, ես էս մի դաժան բանը հասկացա երբ դեռ 10 տարեկան էի, երևի : Իսկ հետո.... մմմմ... հետո թերևս կնշեմ առաջին լուրջ տղամարդասիրությունս: ԱԱԱԱԱհ հա՛, նույնիսկ հիշելուց օրգազմիկ եմ դառնում ու լավ գիտես որնա? որ մինչ հիմա դա ուժեղանումա ամեն օր ու դա ինձ տանումա: Հա՛, ես սիրում եմ սիրել ու հատկապես սիրում եմ անել էն ամենը, ինչը դու կհամարես տեղ-տեղ զզվելի ու գռեհիկ:
      Հետո իհարկե Մարտարվեստ, կյանքս փոխեց ու հասկացա որ մինչ էտ չեմ ապրել, չէ՛, գոյատևել եմ: Մարտարվեստը ինձ տվեց ամեն ինչ, ու դեռ տալիսա ու դեռ վերցնում եմ: Ո՞վ եմ ես առանց Մարտարվեստի, ես չեմ կարա լինեմ առանց մարտարվեստի!!!: Սիրում եմ, աաաաաաա, ոնց եմ սիրում ես Մարտարվեստներ!

Տամ-բամ-տամ եկանք 6 ամիս առաջ: Գիրքը: Սիրուն ու գաղտնի: Տաք ու մրսեցնող: Հպարտ ու ընկերական: Հա', ես փոխվել եմ զգալիորեն դեպի լավը, ես առաջ վատն էի, իսկ հիմա լավը: Իմ մոտ լիքը բան փոխվեց ու փոխվումա ամեն օր: Ու ես գեղեցկանում եմ նման սիրուն փոփոխություններից ու առաջ եմ գնում վստահ: Հա', իմ մարտարվեստի բազան ինձ օգնել է, որ առանց արյունից վախենալու գնամ առաջ: Առհասարակ ես ամեն ինչին ճիշտ ժամանակ եմ ռաստ գալիս: Երևի Արջային աստվածներն են օգնում:
Գիտես չեմ ուզում երկար բարակ պատմել ինչքան բան փոխվեց, ոնց որոշեցի որ ես չեմ ուզում զոմբիի նման  շարունակել ապրել, ուզում եմ անտառով գնամ ու ուտեմ մաքուր ու համով մրգեր ու թարմ միս, հենց նոր որսած:

       Հասկանու՞մ ես, քո մտածելակերպը պետք է փոխվի ամեն տարի, գոնե: Դու պետքա միշտ առաջ գնաս , ոչ թե ձեռի հետ, այլ տեմպով: Կյանքը դինամիկ մի բան է, առանց շարժում դու կորած ես, հասկանում ես? Նույնիսկ մի օր, երբ դու ապրում ես "ձրի" քո ընթացքը կանգնեցնում է: Պատկերացրու առավոտ վազում ես, ձմեռվա ցրտին մեկ էլ որոշում ես կանգնել, հանգստանալ: Տեղում կսառես ու կհիվանդանաս, ջերմությունը լավագույն դեպքում: Նույնն էլ քո կյանքն է, ինքը սիրուն, պուպուշ հեքիաթ չի, ինքը հենց ձմեռվա նման սառնա ու վախենալու, ու եթե կանգնես ուղղակի քեզ կսառեցնի:
      Հասկանու՞մ ես, դու պետքա սովորես գնահատել էն ինչ ունես, քո գլխի մազերից սկսած վերջացրած դեմի բուդկայի տատիկի հետ լավ հարաբերություններով: Դու պետք է հասկանաս, որ դու ես քո աստվածը, չէ՛, հիսուսը չի, դու ես: Դու՛ ես քեզ կերտողը, նույնիսկ Ձմեռ Պապը չի, հենց դու՛ ես քեզ սիրունացնողը, Դու՛ ես քո քանդակագործը: Ուղղակի պետքա մի նրբություն հասկանալ, կան լավ քանդակագործներ ու վատ: Լավը թե՛ ներսից, թե՛ արտաքինից քեզ սիրունացնելու է ու ձգտելու է դա հասցնի կատարելագործման: Վատը՝ կդորդուբեշի, կարճ կոնկրետ՝ կդորդուբեշի:
      Դու պետքա սովորես հարգել փողը: Հա, լրիվ լուրջ, փողը շատ կարևոր օղակա տվյալ պարագայում, այն քեզ պետքա լինելու քո կատարելագործման ճանապարհին: Ես դեռ նոր եմ սովորում նշված միջոցի հետ աշխատել, շատ գրել չեմ կարող: Ուղղակի սովորի փողը ռացիոնալ ծախսես: Մի առ էն ինչը քո գլխից բարձրա, վարկերին էլ ուշադրություն մի դարձրու:
       Հասկանու՞մ ես, իսկը վախտա, որ սկսես ճիշտ սնվել, որ հասկանաս որ քո մատոռը կվառվի, եթե իրան հա վատ բենզին տաս, պետքա լավը տաս ու ամենակարևորը հասկանաս որ ժամին ինչը տաս: Ինքը հո հավերժ չի կարա քո "կայֆերով" ֆռֆռա: Քեզ դիր իր տեղը, տես դուրդ կգա, մեկ էլ հանգստի ու քնի ժամին տաս խոզի միս ուտի, նենց լավ յուղոտ? ու տենց բաներ ;)
      Սեփական կազմվածքին հետևելը իհարկե վերը նշվածներից արդեն հետևումա, բայց դե ես սպորտ սիրում եմ, էլի գրեմ: Սպորտ, Սպորտ, Սպորտ, եթե դու քո 18 ժամվա  մեջ գոնե 1ժամ չես գտնում մարմինդ մարզելու, էհ ապրելուդ իմաստը որնա? 1 ժամը կարա չլինի անընդմեջ, կարաս առավոտ 10 րոպե, հետո ցերեկը, ու նման ձևով: ՖԲ-ում լռվելու տեղը ավելի լավ մի 2 կքանիստ ավել անես ;)

      Նուս գլուխդ չտանեմ: Ինչպես ասում են գտիր քեզ էս կյանքում :Դ կարևորը հասկանաս ինչնա քեզ ոգեշնչում ամենաշատը ու ամեն ինչ անել որ հասնես քո նպատակին: Իսկ դե նպատակը որնա? դա այն զգացողություննա, որը քո մոտ առաջացնումա էմոցիանալ բուռն զգացմունք: Իմ մոտ օրիակ մարտարվեստնա ու իմ նպատակնա մարտարվեստի բոլոր խոշորագույն վարպետների հետ հանդիպել ու իրենց հետ գոնե մի 2 պարապունք ծեծվել: Իսկ դրան հասնալու համար պետքա ամեն օր պախատ անել, քանզի նենց չի, որ իրանք ինձ կպած են ու հեսա կհասնեմ: Ցանկացած, քո համար վեհ բանին ձեռքդ մեկնելուց առաջ, պետքա հասկանաս մի բան ,իսկ դու արժանի՞ ես, որ իրան կպնես: Ես ձգտում եմ ամեն ինչ անել, որ արժանի լինեմ վարպետների կողմից ծեծ ուտելուն:

Իսկ դու ինչի՞ ես պատրաստ ու հանուն ինչի՞:

понедельник, 5 августа 2013 г.

13...

Ինձ բռնեցի էն մտքի վրա, որ էսօր 13 թվի օրնա: Բացում եմ օրացույցը, որ հաշվեմ թե քանի տարի եմ սենց.... 13 , 13 թիվը ես շատ եմ  սիրում, բայց ոչ էս մեկը: 13... 1+3= 4... 4 հոգով 13 թվի գրկում...

понедельник, 25 февраля 2013 г.

Մի օր կարթնանաս ու ես չեմ լինի, հենց այդ ժամանակ դու կհասկանաս, որ ես էլ չկամ, որ ես հեռացա, իսկ դու մնացիր... ես միգուցե և գամ, բայց ոչ իբրև "ես"... ես գիտեմ մի բան, ես կհեռանամ, իսկ դու կարթնանաս ու չես տեսնի ինձ...

четверг, 10 мая 2012 г.

Ես քայլում էի: Սպիտակ, սպիտակ լույս ու մեկ էլ ինչ? հա, հենց դու, քո համար կանգնած ինչ-որ մարտարվեստ էիր անում`  բագուային շատ նման: Էլի ինչ որ մեկը կար, որը սովորեցնում էր քեզ, մեջքի վրա մի քանի կետի խփում էր ու դու անշարժանում էիր, հետո նորից վերականգնվում, ավաղ չեմ հիշում ոնց: Նայում էիր ինձ ու ասում էիր, որ հիշեմ, ճիշտ շարժվեմ ու անեմ, չկանգնեմ: Ես էլ նայում էի ու մտածում, ես էլ ասում եմ ումից է սերը դեպի մարտարվետս եկել: Ինչքան ժամանակ չէինք հանդիպել, ուրախ եմ, որ էլի հանդիպեցինք, տխուր` որ այդ աշխարհը երազ են անվանում:

вторник, 21 февраля 2012 г.

Միշտ չէ, բայց կարող եմ ընդունել միշտ կարիք եմ ունեցել մեկ բանի, շատ բաների էլ, բայց էտ մեկը միշտ ու ընդմիշտ, չունեմ, ուղղակի չունեմ, չունեմ, ոնց եմ նախանձում նրանց ովքեր ունեն, ախր ինչի էլի? փոքր ժամանակ միշտ քնում էի ու ասում էս երազա, հեսա կարթնանամ, արթնանում էի էն հույսով, որ կլինի, չկար ու չկար, ախր ինչի? չեմ կարող, չէ, չի ստացվում, չի լինում :

четверг, 27 октября 2011 г.

Էհ, Շուշի, ինչու դու տենց էլ ինչ-որ մեկի հետ ամենակարևոր ու ներսից սպանող բաներով կիսվել չսովորեցիր?

воскресенье, 23 октября 2011 г.

Հոկտեմբեր 23, 2011 թիվ:

Հե, լավ օր է, լսում եմ հավես երաժշտություն, մտքումս մտածում եմ մուտքային ու ելքային դիմադրությունների մասին, տրանզիստորի միացման ձևերն են աչքերիս առջևով գնում, տատիկի սխեման :Դ և այլն, այո', ես քննությունների եմ, բայց դե էտ սխեմաները հա էլ պիտի լինեն ուղեղումս: Էսօր լավ օր է: Հա, եղբայրս մեգալեկցիա կարդաց, բացատրեց լիքը հավես բաներ մասնագիտականիս շուրջ, տղաները խելոք են էլի, ինչքան էլ ծույլ լինեն, մեկա աշխատասեր են :Դ Իսկ ընդհանուր?մմմմ, հա բա, Լևոնի հետ մարտերից հեչ չեմ պատմել? :Դ Կարծում եմ շատ օգտակար է, երբ նոր-նոր մտնում ես մարտարվեստի մեջ ու քեզ շրջապատում են նենց մարդիկ, որոնք գիտեն դա ինչ է, քեզ օգնում են, նոր բաներ սովորեցնում, դրանով դու ձեռք ես բերում նոր պատկերացումներ, փոխվում է տեսանկյունդ, փոխվում ես դու, գոնե ինչ-որ չափով, մարդ պետք է փոխվի, այլապես հոգին կդառնա ոչ անվերջ մի բան, սահմանափակ կլինի: Պետք է քեզ շրջապես ճիշտ մարդկանցով: Կարծում եմ ինձ դա ահագին հաջողվելա: Պետքա նաև Լևոնին շնորհակալություն ասել, ինձ շատ հարցերում խիստ օգենլա ու օգնումա, աչքին տեսանելիներից նշեմ մարտարվեստի բնագավառը, ահագին բան իրենից սովերել եմ, ես կասեի գողացել եմ :Դ Եթե զբաղվում եք մարտարվեստով գտեք գոնե մեկին, ով ձեզանից ուժեղա, իր հետ պարապելով շատ արագ կզգաք ինչնա ձեր մոտ բաց, ինչը պետքա ուղղել ու ամենակարևորը կարողանաք դա ընդունել ու հասկանալ: Չնայած, որ խորանաս, եթե նույնիսկ ուժեղ չի ու կարողա քիչ բան գիտի, էլի օգտակարա ու էլի կարող ես հենց թվացյալ թույլից նոր բաներ բացահայտել քո համար: Մի տեսակ խորհուրդալեցուն գրառում ստացվեց :Դ բայց դե ինչ կա, կա: Ծանր հարվածներից չպետքա վախենալ ու հեռու գնալ, պետքա պաշտպանվել, եթե չի ստացվում, ինչ-որ չափով կոպվում ես ու հաջորդ անգամ հաստատ մի ձև դեմը կառնես:
Боевые искусства дают нам еще кое-что, помимо здоровья или навыков борьбы. Это особая способность преодолевать границы собственных возможностей.

Պսիխ լինեմ, բայց ես շաման եմ եղել նախկին կյանքումՕ_Օ:

p.s. հիշեմ մյուս անգամ դաոսիզմի մասին մի քիչ բլբլամ:

воскресенье, 9 октября 2011 г.

Իսկ սեր կա, գոյություն ունի, իսկ ով ասումա չկա, նա երբեք չի սիրել, ոչ էլ կսիրի : Սիրո տաք ու գունավոր շողերից էլ լավ բան? ^_^

суббота, 8 октября 2011 г.

Stive Jobsն էլ մահացավ ու լրիվ սկսեցին "գնա մեռի, արի սիրեմը" խաղալ, բայց դե մյուս կողմից էլ խելոք մարդիկ պետք ավելի շատ ապրեն, հետն ել իր նման, բայց դե ինչ արած... Երկար ժամանակ չէի երևում չէ? իբրև պատճառաբանություն` հավես չունեի, խառն էի, չգիտեի ինչից հենց գրել : Հիմա էլ չգիտեմ, լինում են չէ դեպքեր, երբ լիքը բան ունես ասելու եւ չես կարողանում, կամ ասում ես լրիվ թարսա դուրս գալիս, էն չէր ինչ պետքա ստացվեր: Բոլորն էլ սխալվում են չէ? Իսկ մտածել եք քննադատելուց առաջ սխալվողի հոգեբանական վիճակի մասին? Ոչ ոք էլ չի մտածում: Ւսկ արժի? վայթե, չգիտեմ իմ մոտ ինչքանովա ստացվում, բայց ես աշխատում եմ շատ չքննադատել, շատ բաներ մեջս եմ պահում, իսկ միգուցե քննադատելնա ճիշտ, որ այլ նման սխալ չանի? թուուուու.... Ես տենց էլ մի բան չհասկացա, ինչի է իմ սրտակողմյան մկանները հիմա խիստ ցավում, եթե էտ անտերը ողնաշարի ծռվածությունիցա:

суббота, 10 сентября 2011 г.

Նախանձ մարդիկ որքան զվարճալի են...

четверг, 18 августа 2011 г.

^_^

Վույուուուուու, աստվածնե~ր, ինչ երջանիկ եմ, հաշված ժամեր են մնացել ու ես կտեսնեմ իմ սիրելի անձնավորությանը, 7 ամիս... ու մնացել են հաշված ժամեր / իբր որոշելի էի բլոգումս մենակ Վին չունի ու այլ մարտարվեստների մասին գրել, բայց մեջս պահել էլ չեմ կարողանում/ : Վույու, ոնց եմ սիրում սիրել, ոնց եմ սիրում սիրել հենց Քեզ:**
Այ սենց վազելու եմ քեզ ընդառաջ:Դ



суббота, 13 августа 2011 г.

Հայաստանյան Վին Չուն(Wing Chun Kung Fu Demonstration)

Ինչպես և խոսք էի տվել, տեղադրեմ վին չունի մեր խմբի կողմից պատրաստված վիդեոն, որում բնականաբար ցուցադրվում է վին չուն: Ըստ իս բավական լավ է ստացվել: Դե գնահատեք ինքներդ:

вторник, 26 июля 2011 г.

Հայաստանի Սև Գոտիների Միություն (Հ.Ս.Գ.Մ)

Որ ավելի պատկերավոր լինի թե ինչ մակարդակում է մեր մոտ կունգ ֆուն , մասնավորապես այս տեսանյութում հիմնականում վին չունը, կարող եք տեսնել ու գնահատել:
http://www.youtube.com/watch?v=Vx0N9B7MTgo&feature=related

Ի դեպ, "փայթե մարդ"-ուշի մոտ վին չուն ցուցադրողը ընկեր Սարգիսն է` իմ սիֆուն: +Շուտով կլինեն ավելի հավես վիդեոներ Հայաստանյան վին չունի հետ կապված^_^

The Doors - Alabama Song

http://www.youtube.com/watch?v=f5B28w51ygQ

Ու կրկին վին չուն..

Մի քիչ առաջ շատ հավես հաղորդման հանդիպեցի, շնորհակալություն Լևոնին` ինձ տեղյակ պահելու համար: Հաղորդման մեջ դուք կարող եք տեսնել, թե ոնց են երկու ամերիկացի բոքսյորներ որոշում գալ Հոնգ Կոնգ ու սովորել վին չուն` այնտեղի լավագույն վարպետների մոտ: Թե ինչ դրանից դուրս կգա, կարող եք տեսնել ինքներդ:

Հ.Գ. համարյա մոտենում եմ 2-րդ կարգը հանձնելուն: Պետքա ահավոր պարապել ու պարապել, ամեն շարժում հասկանալ ու քոնը դարձնել, որպեսզի վստահ մտնես քննության: Է բա, ես լափ սաո-ի մեջ արդեն 2 հստակ շարժում եմ "մտցրել", որ շատ լավ աշխատում են, հեհե :Դ:Դ

вторник, 19 июля 2011 г.

Իրականում ես չափից դուրս վատ մարդ եմ, հա հա...տեսքիցս չեք ասի, բայց հա, երևի դաժանագույն մարկանց թվին եմ պատկանում, եթե ձեզ սիրում եք պետքա ինձանից հեռու մնալ: Հավատացած եղեք, գիտեմ, որ մի բան ասում եմ :Պ:Պ

понедельник, 18 июля 2011 г.

Կներես, նորից դիմել եմ քեզ, վերջին անգամ հիշում ես? մհմ, իմ տեղը ճակատագիր կոչվածը դա արեց: Հիմա կասես "էդքան շատ ես զգում իմ կարիքը , որ դիմել ես?" ես կասեմ, հա, արդեն դիմել եմ, կներես, չպետքա քեզ խանգարեի, բայց ինչ արած, ապրես: Համ էլ , սիրում եմ քեզ ու կարոտել եմ, բայց մեկա անօգուտա, բայց դե քեզ շատ եմ սիրում ու ավելի ու ավելի շատ եմ կարոտում: Համ էլ ես լավ եմ, փորձում եմ լավ լինել, վերջին անգամ հարցրել էիր: Ու ինչի հենց տենց պետքա լիներ? Քեզ լավ նայի, ուր էլ որ լինես, գիտեմ հեռու չես :*