суббота, 5 марта 2011 г.
среда, 2 марта 2011 г.
Շուշանակռիվ
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ........ մեկ-մեկ ոնց եմ ուզում ինձ պատով տալ ու ծեծել, գլուխս ջարդել, մենակ նրա համար, որ անկապ տեղը նամրոտվում եմ: Տեսնես մենակ ես եմ, որ ապագայի մասին մի բան եմ մտածում որոշ հիմունքներով ու սկսում տխրել, ախր տուպոյությությունա մի այլ կարգի, ասա դու շատ գիտես ոնց կլինի? չնայած որ,ինչ-որ ներքին ձայնո ասումա, " հա բա, էլ ոնց պիտի լինի, մոտ 80/100 տենցա լինելու" :
Շուշաաաաաաաաաան, ինչպես ասում եմ թափ տուր քեզ, ոնց լինումա լինի ու փորձը ցույցա տալիս, որ դու ինչ-որ բան, եթե մտածում ես, որ հաստատ էդ պահին տենց կանես, տենց չես անում, հետևաբար չես կարա ասես տվյալ ապագուշի կատարվելու դեպքում ինչ կանես ու ինչպես ամեն ինչ կդասավորվի /ներքին ձայնոն ասումա 50/50 գիտի / :
Օ_____________________________________Օ
Կարողա կոմպի դիմաց շատ նստելուց ճառագայթվել եմ ու զառանցում եմ?
четверг, 10 февраля 2011 г.
Ընկերուշկուշկաշկա :Դ
Հա ինչ էի ասում? :Դ Այդպես կոչված փոխանակման երևույթը կա ամեն տեղ, թե' դա լինի ընկերական շփում, թե' անծանոթ մարդուն փողոցում ժպտալ, թե' սեքսը, թե' մնացյալ ամեն ինչը: Երբեք մի բան արել եք առանց փոխանակման երևույթին հանդիպելու, երևի շատ քիչ: Ուզում ես ընկերներ ունենալ` սովորի լսել, սովորի հասկանալ, սովորի խորհուրդ տալ, սովորի առանց մի բառ արտասանելու հասկանալ: Իմ մոտ կարծես թե ստացվում է: Ինքնաբերաբար միշտ տեղերով կարող եք փոխվել` խորհուրդ տվող և ընդունող: Երբ խորհուրդ ես տալիս, պետքա համոզիչ լինես, պետքա ցույց տաս, որ դա կօգնի, որ դու տենց կանեիր, բայց ինչքան էլ շատ է պատահում, որ հենց նույն խորհուդի կարիքը դու ունես, իսկ ստացվումա դու գիտես դա, բայց... բայց նման պահերին դու հաճախ չես էլ նկատում ինչքան հեշտա իրավիճակը: Ինչքան էլ անտրամ լինես, եթե ընկերդ քեզ հիշումա ու իր տրամը լավա, ինքնաբերաբար քեզա փոխանցվում: Երբեք չեմ սիրել իմ վատ տրամադրությունը փոխանցեմ դիմացինին, չնայած մեկ-մեկ պատահումա: Իսկ կան մարդիկ միշտ են փոխանցում: Կարծում եմ սխալա, ինչու փոխանցես? եթե կարող ես իր լավ տրամադրությունը վերցնել :Դ նու մի մասը: Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ ահավոր քիչ բանա պետք դիմացինից, որ տրամս հասնի 100-ի մակարդակի: Երևի նրանիցա, որ մի 2 անգամ ժպտալուց հետո էլ բերանս չի փակվում :Դ Իսկ ձեզ չի ուրախացնում, երբ ընկերոջդ / կամ ցանկացած մեկ ուրշի/ համար մի լավ բան ես անում ու տեսնում ես իր ուրախությունը, վուուուույ, տեղ պետք չէ նույնիսկ մտածել փոխանակման երևույթի մասին, դա հրաշալի երևույթա, կոչվումա դիմացինին ուրախացնել :Դ
Միշտ վազում ենք երջանկության հետևից, նույնիսկ ծիծաղելի է: Երջանկությունը տարօրինակ ու վախենալու երևույթա: Այն միշտ կա, համա թե պետքա բռնել: Բռնում ես թե չէ, ուրիշն ես ուզում ու վազում ես ու վազում, իսկ երբ էն հինը թողնում ես հանուն նորի, ըստ իս դատարկվում ես: Պետք չէ բռնել, պետքա ընդհանուր լեզու գտնել հետը ու ինքն էլ կդառնա ընկեր: Պետքա դառնա անբաժան ընկեր: Ամենաթունդ թմրանյութերիցա :Դ Իսկ ավելի լավա սովորել աստիճաններով բարձրանալ, առանց ալարելու ու հավասարակշռությունը կորցնելու ու աշխատել ճիշտ լուսավորությամբ բարձրանալ, եթե մթությունից վախ ունեք :Դ ու ամենակարևորը, երբեք մենակ մի բարձրացեք, անտանելի բանա ու ահավոր շուտ հոգնեցնող , ըստ իս:
Եկանք այն պարզ եզրակացության, որ առանց ընկեր ոչինչ ենք, դատարկություն, ինչ ընկեր էլ լինի` կենդանի, մարդ, երևույթ, ամեն բանի հետ պետքա ընկերանալ։
Հ.Գ. ոնցա ինձ կախում, երբ մտածում եմ ինչ վերնագիր դնեմ :Դ