понедельник, 4 апреля 2011 г.

Գիշերային` անձրևոտ

Վույկա...դրսում հիանալի անձրև է գալիս: Ահավոր շատ եմ սիրում նման եղանակ, առավելևս քայել անձրևի տակ: Համոզված եմ միլիոնավոր մարդիկ սիրում են անձրև: Իսկ ամենաշատը սիրում եմ թաց ասֆալտի հոտը: Թե ինչի այդ հոտով օծանելիք չկա? Գրում եմ ու լսում եմ Թիմ Բաքլի, լավնա էլի, ի վերջո վառ խուճուճ: Հա, անձրևը նենց հավեսա խփում պատուհանիս, ձայնը ահավոր ներվերս հանգստացնումա, իսկ դա ինձ անհրաժեշտա, եթե հաշվի առնեմ քննական շրջանը ու լիքը դասակուրսախառը իրավիճակները: Օրվա պլանս 90 տոկոսով համարում եմ կատարված: Ափսոս ցիգուն ուշ արեցի, պետք էր շուտ անել, ահագին թարմացրեց: Ի դեպ, վերջերս սիրահարվել եմ հին չինական պոեզիային, մասնավորապես Լի Բոյին, ախր շատ հավեսնա: Իսկ ընդհանուր շատ եմ սիրում, թե ինչպես են նկարագրում բնությունը, ինչ սիրով են խոսում ամեն մի թփի մասին + հայրենասիրական են, իսկ ես սիրում եմ հարյերնասիրական ամեն ինչ: Հա, հայրենասեր մարդ եմ ու գնահատում եմ էն մարդկանց ովքեր հայրենասեր են.....մմմմմմմ.....անձրևի ձայն.... իսկ դուք ժպտում եք, երբ առավոտյան խոտերի վրա նկատում եք ցողի կաթիլներ /թե ուրիշ անուն ուներ, սպանեք չեմ հիշի :Դ / ? Ես ոչ միայն ժպտում եմ այլև երջանկանում եմ: Բայց հիմա ավելի շատ երջանկանում եմ նրանից, որ մոնիտորիս վրա հայտվեց ոմն շատ գեղեցիկ առյուծ, որին տեսնելու ուրախությունը ոչ մի բանի հետ չեմ համեմատի ու չեմ փոխարինի: էհ....պարադոքսա չէ ուրախանալ ու տխրել միևնույն ժամանակ? ես դա սկսել եմ անվանել կարոտ, վեյուշա:

Հա, իսկ ինչ վերաբերվումա նախորդ գրառմանս, ասեմ, որ պատին շրջանցելու ձևը վայթե գտել եմ, համա չպետքա ալարել:

НОЧЬЮ НЕ МОГУ ЗАСНУТЬ

Тянется ночь.
Мою душу тоска охватила.

Грустные думы
прогнать я сегодня не в силах.

Ворот распахнут,
сижу в одинокой печали,

Встану в дверях,
озирая окрестные дали.

Ветру звучащему
глушь отвечает лесная,

Всходит луна,
в проплывающих тучах сверкая.

Листья скользят,
прижимаясь к окошку ночному.

Близится осень.
Цветы распустились у дома.

Ночи длиннее,
- дни быстротечнее стали,

Вот почему
и на сердце так много печали.

пятница, 1 апреля 2011 г.

...բեյ, իսկ ես հանդիպել եմ մի պատի, որի վրայով բարձրանալ չի ստացվում, փորձում եմ ներկել տարաբնույթ գույներով, բայց մեկա ինքը գոռոզ գոռոզ նայումա ու չի թողնում առաջ գնամ: Ով գիտի, ուժա պետք, որ ջարդեմ.. ման եմ գալիս, բերում եմ ինչ գործիք ասես, որ վարի տամ, բայց մեկա կա ու կա: Երբեմն թվումա անցնում եմ, բայց դե չէ, դեռ ոչ մի բան չի ստացվում, հա ներկում եմ ու ներկում, որ ուրախ լինի ու տարբեր.....

четверг, 31 марта 2011 г.

Որ տեսակի արջերից եմ ես?

Երևի արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես արջ եմ Օ_Օ , համենայնդեպս հիմնականում ասում են, որ ես ինչ արջն եմ ,բայց :Դ : Հենց հիմա, հենց այս բլոգում, որը կոչվումա "Սպիտակ ստվեր" Օ_Օ ես կպարզաբանեմ ինչով եմ ես արջ ու կորոշեմ թե հենց որ արջերից եմ ես, իհարկե բլոգաընթերցողներիս կարծիքը իմ համար ևս կարևոր է, այս բարդ ու պատասխանատու գործում:Դեեեեե, մաղթենք ինձ հաջողություն:

Ինչ են սիրում արջերը? ... ՈՒՏԵԼ, քնել, գրկել, խաղալ` նենց ոչինչ կոպիտոտ, սիրում են կծել: Տարբեր տեսակի արջեր սիրում են ուտել տարբեր տեսակի ուտելիքներ, բայց դե գաղտնիք չէ, որ արջերը ինչ խոսք ամենակեր են: Ուրեմն գրիզլի մակնիշի արջերը սիրում են ուտել ձուկ, մասնավորապես լասոս /հայերեն անվանումա չգիտեմ/, ի դեպ իրենք շատ սիրուն են, երբ ձուկ են որսում, աննկարագրելի տեսարան է, սիրում են ուտել տարաբնույթ խոտեր ու բնականաբար պարկել խոտերի մեջ մի լավ կուշտ ուտելուց հետո: Բնականաբար միս, մարդկանց վրա քիչ են հարձակվում, ինձ թվումա միայն այն դեպքում, երբ վտանգ են զգում... արջերը վտանգավոր կենդանիներ չեն, ինչպես շատերին թվումա, շատ բարի ու նվիրված կենդանիներ են , ու հա, սիրում են միշտ լինել ուշադրության կենտրոնում: Գրիզլիները իրենց քաշի համեմատ բավական արագաշարժ են: Մմմմ, երևի այսքանը:

Սպիտակ արջեր: Քանի որ պուպուշ սպիտակ արջերը ապրում են հեռավոր ցուրտ , սառցե անապատներում, ապա իրենց ոչ մի այլ բան չի մնում քան ուտել տեղի ձկնապաշարներից` ծովառյուծներ (չնայած իրենց մեծ չափերի) , ծովացուլեր և այլն: Քանի որ նշված կենդանիները ունեն բավական հաստ ճարպի շերտ, դա բավական լավ սնունդ է հանդիսանում սպիտակ արջերի համար: Ասում են, իրենք հենց միայն այդ ճարպի շերտն էլ ուտում են, իսկ մսային մասը ոչՕ_Օ (ես լինեի միսն էլ կուտեի): Ափսոս գլոբալ տաքացման հետևանքով խեղճուշ արջուլները իրենց վատ են զգում և շատ դժվար են սնունդ հայթայթում:(((

Սև արջեր: Շատ ճարպիկ ու բավական խոխմուշ արջեր են:Դ ի շնորհիվ իրենց եղնունգների հարմար կառուցվածքի շատ հեշտ են բարձրանում ծառն ի վեր: Ինչի շնորհիվ էլ մեղրը հենց իրենց է բաժին հասնում: Ուտում են համարյա ամեն ինչ, հատկապես խելքները գնումա քաղցրի համար, ու ի տարբերություն մյուս արջերի վտանգի դեպքում արագ փախնում են, իսկ ամենալավ տարբերակը, բնականաբար, ծառը բարձրանալնա ու հիմնականում սիրում են լրիվից հեռու, խախանդ կյանք վարել,: Քիչ չեն դեպքերը, երբ այս արջերը ուղղակի հայտնվել են անտառամոտ տներում ու սկսել են բացել խոհանոցի դարակները ու հանգիստ ուտել ինչ կա չկա :Դ Ասում են, եթե ուզում եք սև արջ տեսնել, ձեր տան մոտ կաղեք թռչունների համար նախատեսված տնակներ, որոնց մեջ կա ուտելիք, սև արջը հոտը կզգա ու անմիջապես կհայտնվի այդ տնակում, որտեղ էլ որ այն լինի:Դ

Հիմա ես: Ամեն ինչ ինչ համովա ես ուտում եմ :Դ ուտելուց հետո քնելը դա երջանկությունա, բայց ոչ շատ հաճախ եմ ուտելուց հետո քնում: Մեղր պաշտում եմ ու ինչ խոսք չկա կյանք առանց քաղցրավենիքի: Ձկնեղեն էլ եմ սիրում, որսի երբեք չեմ գնացել, բայց միշտ ուզել եմ ու հետո էլ իմ իսկ ձեռքերով պատրաստված ձկան խորոված ուտել, ՎՈՒՀՈՒհույ: Ծառի վրա բարձրանալ ՀԱ! Ասում են խոխմուշ եմ, էհ: ՔՆԵԼ!!! հատկապես բնության գրկում: Գրկել! բնականաբար սիրում եմ, ամուր ամուր, ու չգիտես ինչի սիրում եմ կծել, հետն էլ նենց ոչինչ ուժեղ: Այս', սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում, հենց զգում եմ ուշադրության պակաս սիրելի մարդկանց կողմից, ինչ խոսք, տխրում եմ, բայց դե բնականաբար դա միակողմանի չէ :Դ ու հա, երբ նայում եմ արջրերի շարժուձևին ու իմ, էդքան էլ մեծ տարբերություն չեմ նկատում :Դ Էլ չասեմ, որ արջերը գեղեցկագույն կենդանիներ են-_-!!

Կարծես թե վերջ: Իմ կարծիքով ես գրիզլիի ու սև արջի խառնուրդ եմ Օ_Օ սպիտակը բացառում եմ ես մրսող մարդ եմ ու ճարպից զզվում եմ:



Քանզի ես խճճվեցի արջային մեգանկարների մեջ, ինքներդ գուգլեք :Դ


воскресенье, 20 марта 2011 г.

Ես կարճատես?

Այո', ես կարճատես եմ :/ ով կմտածեր? համենայնդեպս ոչ ես, քիչ չէ կարճատես եմ , մի բան ել աջ աչքս ասիգմատիզմ ունի :// Մոտ մեկ ամիս առաջ արդեն գանգատվում էի տեսողությունիցս, վերջապես ստուգվեցի, բուժման կուրս անցա ու արդեն ակնոց եմ դնում, դեռ չեմ սովորել, միշտ մոռանում եմ ակնոցների գոյության մասին: Կարճ ասած ես արդեն ակնոցավորների ակումբի պատվավոր անդամ եմ:

Ինչպես է կյանքը ակնոցներով? Շատ ուրախ Օ_Օ ասեմ ինչի :Դ նախ գույները ավելի վառ են, հետո վերջապես տեսնում եմ կարգին, չնայած որ ԻՄՀԿ ինձ ակնոց չի սազում :/

Վերևում գրածների հետ կապ չունեցող գրառում: ԵՍ ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ԵՄ ՈՒԶՈՒՄՕ_Օ շատ վատ բնավորություն ունեմ, որը ես անվանում եմ նույնաձևահոգնեցուցիչ:/ արդեն հոգնել էմ ինձ կարճ մազերով տեսնելուց, սկսում եմ երկարացել, ով գիտի, որ հետո էլի կարճ կտրեմ :Դ:Դ

Ես եկա իմ սիրելի բլոգ ու սիրելի բոլգաընթերցողներ: Վերջին գրառումս մեղմ ասած դեպրեսիվոտ էր, բայց ուրախացնեմ կրկին ամեն ինչ ոնց որ թե լավա, չհաշված էն, որ վերջապես ոմն մեգաթունդ վին չունի վարպետ համաձայնվելա աղջկա հետ պարապի / իմ էլի /, բայց մերոնք դրա հետ / չեմ հասկանում թե ինչի/ համաձայն չեն, իսկ վերցնել ու գնալ չեմ կարող, փող չունեմ ....էհ.... :/ ում հետաքրքիրա կարող եմ տալ իմ հաշվեհամարը :Դ

Մի քանի օր առաջ հիանալի երազ եմ տեսել, նման երազներ մարդ հազարից մեկա տեսնում, բառերով նկարագրել չեմ կարող...միայն գույներ, գույներ ու էլի գույներ: Իբր մենակով քապոէյրա էի պարապում, երկու օր արեցի, հիմա սպասում եմ մեկ այլ վիդեոկուրս քաշի իմ տխմարագույն ինետը, անկեղծ ասաց ոչ մի բան կարգին մոտս չի ստացվում, երևի նրանիցա, որ 1.ժամանակ քիչ եմ տրամադրում 2.մենակով եմ 3. շատ բաներ չեմ կարողանում անել զուտ ֆիզիկական հնարավորություններիս պատճառով, որոնք դեռ զարգացած չեն :/ բայց հո ցիգունը նենց ոչինչ լավ էլ ստացվումա, ճիշտա որոշ բաներ դժվարությամբ եմ անում, բայց կարծում եմ էդ բնականա: Ահավոր շատ եմ սիրում ցիգուն, վուուուույ, լավն են էլի չինացիները -_-

Վաաաայ, տարօրինակ բան, երբ գրում էի սույն գրառումը ինձ մի բան գրեցին, շեղվեցի դեպի սկայպ, պատասխանեցի ու մոռացա, որ բլոգում բան էի գրում, էդ պահին մտածեցի ես ինչ էի անում մինչ պատասխանելը? չհիշեցի ու մոտ 20 րոպեա ինչ որ բան էի կարդումՕ___________Օ հետո ասեցի տեսնեմ ինչ կա ինետում ու հայտնաբերեցի բլոգիս էջըՕ_Օ իմ մոտ հիշողության կորուստա....