Ուրեմ հորեղբայրս Adriano Celentano-ի մեծ երկրպագուհ լինելով + առանց իտալերեն իմանալու, շատ լավ երգումա իր բոլոր երգերը + նվագում` առանց գոնե մի նոտա իմանալու Օ_Օ: Երբ շատ փոքր էի ու գնում էինք իրենց տուն, միշտ նվագում էր: Իմ մեջ տպավորվելա հենց էս երգը, որը ինձ հիշեցնում է ոչ միայն իրեն, այլև պապիկենց տունը ու տան մեջ աճող մեեծ լիմոնի ծառը, ափսոս հիմա էլ չկա:Կարոտել եմ թե' պապիկենց տունը, բայց հին տունը, որի հետ կապված հիշողություններ ունեմ, թե' մեգածառը, թե' մեգակակտուսները` հորեղբայրս կակտուսամանա ու մինչև հիմա հավաքումա տարբեր կակտուսների տեսակներ:
http://www.youtube.com/watch?v=ckWLcTrKzaw
понедельник, 18 апреля 2011 г.
воскресенье, 17 апреля 2011 г.
Օր 5-Երգ մեկին հիշեցնող
Հա, երգ որը ինձ հիշեցնում է ինչ որ մեկի մասին -_-: Ես կասեի հիշեցնում է ոչ միայն տվյալ մարդուն, այլ նաև որոշ դեպքեր:ՅՈհոհոհոոոոոոոոոոո յեահհհհհ, գնաաաաաաաաաաաաց!!!!!!!!
AC/DC - Rock 'N' Roll Damnation!!!!!!!!!
http://www.youtube.com/watch?v=ZNtFAeOBdX4&feature=related
суббота, 16 апреля 2011 г.
Օր 4- տխրեցնող երգ
Երգ որից տխրում եմ հա? Էհ կան էլի, բայց վերջերս տարօրինակ ձևով տխրում եմ մի շատ հիանալի ֆիլմի երաժշտությունից: Իրականում ուրախ ու գուjներով լի ֆիլմ է, բայց երաժշտությունը իմ մոտ տարօրինակ տխրություն է առաջացնում, բառեր չկան, ուղղակի նոտաներ, ես գիտեմ ինչ տխրություն է.... հաճելի հիշողություններով լի տխրություն է....սիրում եմ այդ հիշողությունները, բայց և շատ տխրում եմ: Ինչևէ Kikujiro-Summer ^_^`
Խաղալիք
Բոլոր խաղալիքներս միշտ սիրել եմ ու ոչ մեկի չեմ տվել, իսկ եթե նվիրել եմ, ապա շատ մեծ ցավով ու միշտ փոշմանել եմ: Նման դեպքերից հետո առհասարակ սկսեցի ոչ մեկին ոչինչ չտալ, եթե ինձ էր պատկանում դա.. իսկ ինչու պետքա նվիրեի? իմն է չէ? եթե հնանում էր դեն էի նետում, տարիքի հետ համարյա դեն չէի նետում, նույնիսկ ունեմ բաներ, որ 8 տարեկանից մինչ հիմա իդեալական վիճակում են:Նույնիսկ, երբ մաման մանկատան երեխաների համար իմ շորերից էր ուղարկում ես մեծ մասը չէի տալիս, որոնք սիրում էր ու որոնց հետ հիշողություններ ունեի: Դնում էի մի կողմի վրա, կամ կխաղայի կամ էլ չէի էլ հիշի ուր եմ դրել, բայց չէի նվիրի, ոչ: Եսասիրություն? Ինչու ոչ?Ամեն ինչի նկատմամբ հենց նույն ձևով եմ: Կախվածություն? Միգուցե, ես չեմ կարող ճիշտ ասել դա ինչից է հենց: Էնքան "իրեր" ունեմ շուրջս ու շատերի մասին նույնիսկ մոռանում եմ, բայց երբ զգում եմ ինձանից դա կտանեն միանգամից պաշտպանում եմ ու հետ վերցնում: Տարօրինակություն? Չէի ասի: Երբեք ուրիշի խաղալիքը չեմ ուզել, հատկապես օգտագործվածը, ամեն ինչի նորն էլ հավեսա, իսկ հինը պետքա հենց քո ձեռքերում մաշված լինի, որ հավեսը զգաս:Ընդհանուր առմամբ, երբեք իմ համար թանկ իրը չեմ նվիրել ոչ մեկին: Ուշադրություն չդարձնել, բայց հենց զգաս դրա պակաս զայրանաս, թե բա ինչի? Պարադոքս? թե արդարություն? Օ_Օ Միշտ պնդում եմ, որ ես չեմ հարմարվում միջավայրին, այլ հարմարեցնում եմ ինձ: Բայց մատների վրա կարող եմ հաշվել դեպքեր, երբ հարմարվել եմ, բայց մենակ նրա համար, որ ինձ հարմարեցնեմ հետոՕ_Օ Սկսում եք զզվել ինձանից? Բոլորն էլ բոլորից հոգնում են ու հիասթափվում: Քանի անգամ եմ հիասթափվել ու վերասիրահարվել: Հայ-հայ: Իսկ ունեք մեկը, որին մինչև վերջ վստահեք, ինքն էլ ձեզ? Եթե ունեք, ուրեմն դուք երջանիկ մարդ եք... Չկա սենց բան " Ես չեմ կարող անկեղծանալ մինչև վերջ, չեմ կարող, բայց կուզեի", էժանագին սուտ է, կամ և " Կան բաներ, որ անցյալ է ինչ իմաստ ունի ասել" կամ և "Դե լավ, ինչևէ" կամ և "Թող մնա գաղտնիք", բոլոր նման բաները էժանագին ստեր են, որոնք գալիս են դիմացինին չվստահելուց, կամ վախից, որ այդ մի բանը իմանալով դիմացինին կկորցնեք, սովորաբար նման իրավիճակներում անկեղծացողը հստակ գիտի կկորցնի, թե կգտնի: Բայց ինչպես նշեցի, եթե հստակ վստահես, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ամենաանկապ բաների մասին կասես, բայց երբեմն էլ չես ասում, որովհետև գտնում ես դիմացինին դա հետաքրքիր չէ, բայց եթե դիմացինը հենց նա է ում դու վստահում ես, ոնց կարող է հետաքրքիր չլինի? բայց դե, աչքերից ու հայացքից հաճախ լռում ես, դա ստել չէ, դա մի տեսակ կորուստա, ու զգում ես փոքրիկ դատարկություն: Նման դեպքերում ես երբեք դատարկ չեմ թողնում, միշտ փակում եմ, մնացել էր ինչ-որ բանի կամ մեկի պատճառով դատարկվեմ: /բայց դե երբեմն ժամանակ շատ է պահանջվում/: Մի քիչ խառը ստացվեց չէ? Դե ինչ արած, ես խուճուճ բաներ սիրում եմ-_- Կարևորը բոլոր բացասական լիցքերը դուրս նետեցի: Ու հա, երբեմն երկու կամ մեկ բառը էնքան կարևոր կարող են լինել, երբեք պետք չէ ափսոսալ խոսել ու վստահել...
пятница, 15 апреля 2011 г.
Օր 3 - Երջանկացնող երգ
Իհարկե Edvard Grieg, "Peer Gynt" օպերա , "Morning mood" ստեղծագործություն: Այս ստեղծագործությունը իմ մոտ այնքան դրական ու երջանիկ զգացողություններ է առաջացնում, նույնքան հավես, ինչքան բնության արթնանալու պրոցեսն է` գեղեցիկ, ներդաշնակ ու հանգիստ: Մի խոսքով` "Morning mood"....
Подписаться на:
Сообщения (Atom)