Ես քայլում էի: Սպիտակ, սպիտակ լույս ու մեկ էլ ինչ? հա, հենց դու, քո համար կանգնած ինչ-որ մարտարվեստ էիր անում` բագուային շատ նման: Էլի ինչ որ մեկը կար, որը սովորեցնում էր քեզ, մեջքի վրա մի քանի կետի խփում էր ու դու անշարժանում էիր, հետո նորից վերականգնվում, ավաղ չեմ հիշում ոնց: Նայում էիր ինձ ու ասում էիր, որ հիշեմ, ճիշտ շարժվեմ ու անեմ, չկանգնեմ: Ես էլ նայում էի ու մտածում, ես էլ ասում եմ ումից է սերը դեպի մարտարվետս եկել: Ինչքան ժամանակ չէինք հանդիպել, ուրախ եմ, որ էլի հանդիպեցինք, տխուր` որ այդ աշխարհը երազ են անվանում:
четверг, 10 мая 2012 г.
вторник, 21 февраля 2012 г.
Միշտ չէ, բայց կարող եմ ընդունել միշտ կարիք եմ ունեցել մեկ բանի, շատ բաների էլ, բայց էտ մեկը միշտ ու ընդմիշտ, չունեմ, ուղղակի չունեմ, չունեմ, ոնց եմ նախանձում նրանց ովքեր ունեն, ախր ինչի էլի? փոքր ժամանակ միշտ քնում էի ու ասում էս երազա, հեսա կարթնանամ, արթնանում էի էն հույսով, որ կլինի, չկար ու չկար, ախր ինչի? չեմ կարող, չէ, չի ստացվում, չի լինում :
четверг, 27 октября 2011 г.
воскресенье, 23 октября 2011 г.
Հոկտեմբեր 23, 2011 թիվ:
Հե, լավ օր է, լսում եմ հավես երաժշտություն, մտքումս մտածում եմ մուտքային ու ելքային դիմադրությունների մասին, տրանզիստորի միացման ձևերն են աչքերիս առջևով գնում, տատիկի սխեման :Դ և այլն, այո', ես քննությունների եմ, բայց դե էտ սխեմաները հա էլ պիտի լինեն ուղեղումս: Էսօր լավ օր է: Հա, եղբայրս մեգալեկցիա կարդաց, բացատրեց լիքը հավես բաներ մասնագիտականիս շուրջ, տղաները խելոք են էլի, ինչքան էլ ծույլ լինեն, մեկա աշխատասեր են :Դ Իսկ ընդհանուր?մմմմ, հա բա, Լևոնի հետ մարտերից հեչ չեմ պատմել? :Դ Կարծում եմ շատ օգտակար է, երբ նոր-նոր մտնում ես մարտարվեստի մեջ ու քեզ շրջապատում են նենց մարդիկ, որոնք գիտեն դա ինչ է, քեզ օգնում են, նոր բաներ սովորեցնում, դրանով դու ձեռք ես բերում նոր պատկերացումներ, փոխվում է տեսանկյունդ, փոխվում ես դու, գոնե ինչ-որ չափով, մարդ պետք է փոխվի, այլապես հոգին կդառնա ոչ անվերջ մի բան, սահմանափակ կլինի: Պետք է քեզ շրջապես ճիշտ մարդկանցով: Կարծում եմ ինձ դա ահագին հաջողվելա: Պետքա նաև Լևոնին շնորհակալություն ասել, ինձ շատ հարցերում խիստ օգենլա ու օգնումա, աչքին տեսանելիներից նշեմ մարտարվեստի բնագավառը, ահագին բան իրենից սովերել եմ, ես կասեի գողացել եմ :Դ Եթե զբաղվում եք մարտարվեստով գտեք գոնե մեկին, ով ձեզանից ուժեղա, իր հետ պարապելով շատ արագ կզգաք ինչնա ձեր մոտ բաց, ինչը պետքա ուղղել ու ամենակարևորը կարողանաք դա ընդունել ու հասկանալ: Չնայած, որ խորանաս, եթե նույնիսկ ուժեղ չի ու կարողա քիչ բան գիտի, էլի օգտակարա ու էլի կարող ես հենց թվացյալ թույլից նոր բաներ բացահայտել քո համար: Մի տեսակ խորհուրդալեցուն գրառում ստացվեց :Դ բայց դե ինչ կա, կա: Ծանր հարվածներից չպետքա վախենալ ու հեռու գնալ, պետքա պաշտպանվել, եթե չի ստացվում, ինչ-որ չափով կոպվում ես ու հաջորդ անգամ հաստատ մի ձև դեմը կառնես:
Боевые искусства дают нам еще кое-что, помимо здоровья или навыков борьбы. Это особая способность преодолевать границы собственных возможностей.
Պսիխ լինեմ, բայց ես շաման եմ եղել նախկին կյանքումՕ_Օ:
p.s. հիշեմ մյուս անգամ դաոսիզմի մասին մի քիչ բլբլամ:
Боевые искусства дают нам еще кое-что, помимо здоровья или навыков борьбы. Это особая способность преодолевать границы собственных возможностей.
Պսիխ լինեմ, բայց ես շաման եմ եղել նախկին կյանքումՕ_Օ:
p.s. հիշեմ մյուս անգամ դաոսիզմի մասին մի քիչ բլբլամ:
Подписаться на:
Сообщения (Atom)