четверг, 26 августа 2010 г.

Չեմ էլ հիշում վերջին անգամ, երբ եմ գրառում կատարել: Բավական շատ իրադարձություններ են եղել, որոնց չեմ անդրադառնա: Իսկ հիմա քիչմ տխուր եմ ու մենակ, միգուցե և դրա համար հիշեցի գլոգիս գոյությունը (ինչ խոսք չեմ սիրում ամեն բան գրել, չնայած միգուցե այդ պահին ուզեմ, բայց երբ մտածում եմ գրեմ, հետո կարդան , հետ եմ կանգնում էդ մտքից, էդքան էլ լավ գիծ չէ, հուսամ մի օր կփոխեմ ) : Նոր նայեցի Nine 1/2 weeks ֆիլմը: Տխուր էր ավարտը, ես կասեի շատ տխուր էր, ընթացքը հավես էր:) Վերջում երկու հերոսներն էլ մնացին մենակ (( Ատում եմ նման վերջաբաններ, ներվայնանում եմ ու սկսում տարբեր բաներ մտածել դեպի իմ անձը ու գնաց մազոխիստական պատկերացումները: Տխուրա, բայց փաստ: Ինձ խոսք էի տվել էլ առհասարակ չծխել, էն էլ մի հատ կինոյի ընտացքում եմ ծխել, մի հատ էլ վերջում` լացելով: 

Երբևէ մտածել եք, թե ինչ կանեիք, եթե մենակ մնայիք? Ես մտածում եմ բավական հաճախ, կարելիա ասել ցանկացած հարմար առիթի դեպում: Սարսափում եմ ամեն անգամ: Իսկապես սարսափելիա, երբ մտածում ես, որ  մեկը չկա, որ քեզ գրկի, համբուրի, տրամադրություն չունենալու դեպում` բարձրացնի կամ ընդհակառակը իջեցնի, ներվայնացնի, ամեն ինչ, ոչ միայն լավ, ուղղակի զգաս ու գիտակցես, որ մեկը հաստատ ունես, որ ինքը հաստատ քո մոտ կլինի, որ ունես մեկը ում վստահում ես ու ումից գաղտնիք չունես: Սենց կյանքը լիքնա ու հիասքանչ, իսկ հակառակ դեպում` զարհուրելի ու դատարկ: 

Ցանկացած մարդ էլ ուզումա ապրել ինչ-որ ժամանակ առանձին, բոլորից հեռու, ես էլ  նման ցանկություններ ունենում, բայց միայն, եթե ժամանակ առ ժամանակ կապ հաստատեմ իմ ընկերների հետ, այնպիսի մարդկանց հետ, որոնց կպատմեմ ինչ-որ դեպքեր, կխոսեմ, այսինքն մենակ ինձ չեմ զգա: Մեկ-մեկ մտածում եմ ջրից եմ ավելի շատ վախենում, թե մենակ մնալուց? Երևի մենակ ջրի մեջ մնալուց, դա կլիներ մահացու հարված, թե չէ մի մարդու հետ ում վստահում եմ վախս կհաղթահարեմ ջրի նկատմամբ, մնումա մենակությունը:

Քիչմ շատ նույն բանը ասեցի, բայց ինչ արած, այդպիսին եմ ես, սկսում եմ խոսել մի փոքր բանի մասին ու  խորանում եմ:

Մենակությու'ն, կորչիր գրողի ծոցը, կամ ես կամ դու: Եթե ուժեղ չլինեմ դու ինձ կկործանես, որը ես թույլ չեմ տա, նենց որ քիչ պետքա մտածեմ մենակ մնալու մասին, որ ինքը իմ ուղեղը չկառավարի : Ո'չ, մենակ չեմ մնա ու վերջ, չեմ ուզում, չեմ ուզում, ատում եմ էդ բառը, ատուուում:

Комментариев нет:

Отправить комментарий

В этом гаджете обнаружена ошибка