суббота, 30 апреля 2011 г.

Կռունկ

Կռունկ սիրում եք? Իսկ թղթից կռունկ պատրաստել գիտեք? ... իսկ ես արդեն գիտեմ: Արդեն 2 օր է մեծ սիրով պատրաստում եմ: Ասում են, եթե 1000 հատ պատրաստես, կարող ես երազանք պահել: Չգիտեմ դեռ ինչքան եմ պատրաստել, բայց մի օր երազանք կպահեմ ու կիրականանա: Հավես բանա թղթից կռունկ պատրաստելը: Ներվերը հանգստացնումա մի այլ կարգի, ամեն մի մաս ծալելուց զգույշ պետքա լինել, ի վերջո համաչափություն գոյություն ունի + չես էլ կարա թափթփված պատրաստես, ախր դա քո կռունկնա: Ամեն մի ծալվածը մի քանի անգամ եղունգներով համարյա իդեալական ուղղում ես, որ ոչ մի միլիմետր շեղում չտա: Հետո ոչ պետքական մասերը հանգիստ, առանց շտապելու կտրում ես, որ էլի ամեն ինչ լինի իդեալականին մոտ... ու...վուալյաաաա.... այն է ինչին ձգտում էիր, ճիշտա մի քիչ էն չէ ու կարար մի քանի միլիմետրի շեղում չլիներ, բայց դե չկա կատարյալ ոչ մի բան: Ներվերը հանգիստ են, թուղթը` կռունկի վերածված:



четверг, 28 апреля 2011 г.

Օր 14- Երգ սիրելու չսպասված

Լալալա, թող լինի, այն երգը, որի բառերի բացարձակ ճշմարտություն են :D:D:D
http://www.youtube.com/watch?v=D2Lci9foUMA&playnext=1&list=PL6B534C6341BC44C7

Օր 13- Երգ մեղքաթաքուն

13 թիվը սիրել շատ, բաց չունենալ թաքուն մեղսավոր երգ, քանզի թաքուն երգ լսելս որն էր? Բայց մեծ հաճույքով որևէ մեկին մահացու չարչարանքների կենթարկեի Օ_Օ այս երգի տակ^_^!
http://www.youtube.com/watch?v=f4K6ZxDwi34

понедельник, 25 апреля 2011 г.

Օր 12- Երգ ատելի խմբի

Վեյվեյ, դե արի մտածի... վատը էնա, որ ես ատելի խմբի անուները հիշելու սովորություն չունեմ, ուղեղս չեմ լցնում նման անհեթեթ ինֆորմացիայով: Բայց դե, կփորձեմ մտածել այդ ուղղությամբ:
Երբեք "Թեյ երկուսով" խմբի իմաստը չեմ հասկացելՕ_Օ: էս էլ իրենց լավ երգերից-_-

http://www.youtube.com/watch?v=e_tBUUt9aQ0&feature=related


воскресенье, 24 апреля 2011 г.

Օր 11- Երգ սիրելի խմբի

Սիրելի խմբեր շատ ունեմ, բայց որոշեցի անդրադառնալ Avantasia խմբին: Իրենց բոլոր երգերն էլ լավն են, բայց դե թող լինի հենց ես մեկը-_-

Lost In Space ^_^!!!
http://www.youtube.com/watch?v=o26SlmROH5Q

суббота, 23 апреля 2011 г.

Օր 10-Երգ քնեցնող

Ինչպես դժվար չէ գուշակել, ես քնելու խելագար եմ Օ_Օ Սիրում եմ քնել ինչ պայմաններ էլ լինեն, ուր էլ լինեմ: Բայց, երբ տանն եմ լինում, բնականաբար սիրում եմ ինչ-որ երաժշտություններ լսելով քնել: Առաջին տեղում են իհարկե դասական կատարումները, հիմնականում Բախ: Բայց, քանի որ շատ եմ սիրում Camel խմբին ու իրենց երգերի տակ հաճույքով քնում եմ, հենց իրենց երգերից էլ ընտրել եմ:

http://www.youtube.com/watch?v=-lNs5AOgvvU


пятница, 22 апреля 2011 г.

Օր 9-Երգ անգիր

Հեհե, ես պարզեցի, որ մեկ օր առաջ եմ ընկել ու երեկ պետք է լիներ էն երգը, որի բառերը անգիր գիտեմ :Դ ոչինչ դա կլինի այսօր: Հիմնականում ինչ-որ բառեր անգիր չգիտեմ, ավտոմատ կարող եմ հիշել, երբ երգը լսում եմ, բայց դե մեկ- մեկ բացառություններ լինում են: Ընտրել եմ էն երգը, որը ավելի շատ եմ քթի տակ երգում :D:D:D

http://www.youtube.com/watch?v=pSdqFv22Ntc&feature=related

четверг, 21 апреля 2011 г.

Օր 8- երգ պարային

Ես պարում եմ բոլոր երգերի տակ, ես պարել սիրում եմ շատ, բայց դե որոշեցի հենց էն երգը դնել, որի տակ դեռ փոքրուց սիրում էի պարել, մի տեսակ հոգեհարազատ երգա իմ համար: Ֆուու, ինչ էլ պարեցի :Դ : Շատ հայտնի երգա, բայց դե շատ լավ պարային ու հավես երգա, որի տակ միշտ կարելիա պարել:

Michael Jackson - Smooth Criminal


http://www.youtube.com/watch?v=TWucYbAp8Lk&feature=related

среда, 20 апреля 2011 г.

Օր 7 - Երգ դեպք հիշեցնող

Տաաաաաաաատադադաաաաաամ.... Հա մտածում էի ինչ դեպք, ինչ երգ? Ու հենց նոր հիշեցի ուրախ, անհոգ ուսանողական առաջին երկու տարիները, երբ պոլիտեխում շվշվացնելով սովորում էինք ու ամեն քննությունից առաջ պարում ու հիմնականում հենց էս երգի տակ` http://www.youtube.com/watch?v=d-diB65scQU : Ու մի անգամ էլ, երբ ես ու Սոնան ինքնամոռաց պարում էինք, չէինք նկատել, որ ունենք հանդիսատեսներ` մեր զուգահեռ խմբի տղաները -_-: Բայց դե, երգը օգնում էր էդ հաստատ: Ճիշտա, իմ "Քննություն" եգի զորությունը ու ուժը չունի, բայց դե -_-

понедельник, 18 апреля 2011 г.

Օր 6-երգ տեղ հիշեցնող

Ուրեմ հորեղբայրս Adriano Celentano-ի մեծ երկրպագուհ լինելով + առանց իտալերեն իմանալու, շատ լավ երգումա իր բոլոր երգերը + նվագում` առանց գոնե մի նոտա իմանալու Օ_Օ: Երբ շատ փոքր էի ու գնում էինք իրենց տուն, միշտ նվագում էր: Իմ մեջ տպավորվելա հենց էս երգը, որը ինձ հիշեցնում է ոչ միայն իրեն, այլև պապիկենց տունը ու տան մեջ աճող մեեծ լիմոնի ծառը, ափսոս հիմա էլ չկա:Կարոտել եմ թե' պապիկենց տունը, բայց հին տունը, որի հետ կապված հիշողություններ ունեմ, թե' մեգածառը, թե' մեգակակտուսները` հորեղբայրս կակտուսամանա ու մինչև հիմա հավաքումա տարբեր կակտուսների տեսակներ:
http://www.youtube.com/watch?v=ckWLcTrKzaw

воскресенье, 17 апреля 2011 г.

Օր 5-Երգ մեկին հիշեցնող

Հա, երգ որը ինձ հիշեցնում է ինչ որ մեկի մասին -_-: Ես կասեի հիշեցնում է ոչ միայն տվյալ մարդուն, այլ նաև որոշ դեպքեր:ՅՈհոհոհոոոոոոոոոոո յեահհհհհ, գնաաաաաաաաաաաաց!!!!!!!!
AC/DC - Rock 'N' Roll Damnation!!!!!!!!!
http://www.youtube.com/watch?v=ZNtFAeOBdX4&feature=related



суббота, 16 апреля 2011 г.

Օր 4- տխրեցնող երգ

Երգ որից տխրում եմ հա? Էհ կան էլի, բայց վերջերս տարօրինակ ձևով տխրում եմ մի շատ հիանալի ֆիլմի երաժշտությունից: Իրականում ուրախ ու գուjներով լի ֆիլմ է, բայց երաժշտությունը իմ մոտ տարօրինակ տխրություն է առաջացնում, բառեր չկան, ուղղակի նոտաներ, ես գիտեմ ինչ տխրություն է.... հաճելի հիշողություններով լի տխրություն է....սիրում եմ այդ հիշողությունները, բայց և շատ տխրում եմ: Ինչևէ Kikujiro-Summer ^_^`

http://www.youtube.com/watch?v=5sT3lwXxey4&feature=related

Խաղալիք

Բոլոր խաղալիքներս միշտ սիրել եմ ու ոչ մեկի չեմ տվել, իսկ եթե նվիրել եմ, ապա շատ մեծ ցավով ու միշտ փոշմանել եմ: Նման դեպքերից հետո առհասարակ սկսեցի ոչ մեկին ոչինչ չտալ, եթե ինձ էր պատկանում դա.. իսկ ինչու պետքա նվիրեի? իմն է չէ? եթե հնանում էր դեն էի նետում, տարիքի հետ համարյա դեն չէի նետում, նույնիսկ ունեմ բաներ, որ 8 տարեկանից մինչ հիմա իդեալական վիճակում են:Նույնիսկ, երբ մաման մանկատան երեխաների համար իմ շորերից էր ուղարկում ես մեծ մասը չէի տալիս, որոնք սիրում էր ու որոնց հետ հիշողություններ ունեի: Դնում էի մի կողմի վրա, կամ կխաղայի կամ էլ չէի էլ հիշի ուր եմ դրել, բայց չէի նվիրի, ոչ: Եսասիրություն? Ինչու ոչ?Ամեն ինչի նկատմամբ հենց նույն ձևով եմ: Կախվածություն? Միգուցե, ես չեմ կարող ճիշտ ասել դա ինչից է հենց: Էնքան "իրեր" ունեմ շուրջս ու շատերի մասին նույնիսկ մոռանում եմ, բայց երբ զգում եմ ինձանից դա կտանեն միանգամից պաշտպանում եմ ու հետ վերցնում: Տարօրինակություն? Չէի ասի: Երբեք ուրիշի խաղալիքը չեմ ուզել, հատկապես օգտագործվածը, ամեն ինչի նորն էլ հավեսա, իսկ հինը պետքա հենց քո ձեռքերում մաշված լինի, որ հավեսը զգաս:Ընդհանուր առմամբ, երբեք իմ համար թանկ իրը չեմ նվիրել ոչ մեկին: Ուշադրություն չդարձնել, բայց հենց զգաս դրա պակաս զայրանաս, թե բա ինչի? Պարադոքս? թե արդարություն? Օ_Օ Միշտ պնդում եմ, որ ես չեմ հարմարվում միջավայրին, այլ հարմարեցնում եմ ինձ: Բայց մատների վրա կարող եմ հաշվել դեպքեր, երբ հարմարվել եմ, բայց մենակ նրա համար, որ ինձ հարմարեցնեմ հետոՕ_Օ Սկսում եք զզվել ինձանից? Բոլորն էլ բոլորից հոգնում են ու հիասթափվում: Քանի անգամ եմ հիասթափվել ու վերասիրահարվել: Հայ-հայ: Իսկ ունեք մեկը, որին մինչև վերջ վստահեք, ինքն էլ ձեզ? Եթե ունեք, ուրեմն դուք երջանիկ մարդ եք... Չկա սենց բան " Ես չեմ կարող անկեղծանալ մինչև վերջ, չեմ կարող, բայց կուզեի", էժանագին սուտ է, կամ և " Կան բաներ, որ անցյալ է ինչ իմաստ ունի ասել" կամ և "Դե լավ, ինչևէ" կամ և "Թող մնա գաղտնիք", բոլոր նման բաները էժանագին ստեր են, որոնք գալիս են դիմացինին չվստահելուց, կամ վախից, որ այդ մի բանը իմանալով դիմացինին կկորցնեք, սովորաբար նման իրավիճակներում անկեղծացողը հստակ գիտի կկորցնի, թե կգտնի: Բայց ինչպես նշեցի, եթե հստակ վստահես, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ամենաանկապ բաների մասին կասես, բայց երբեմն էլ չես ասում, որովհետև գտնում ես դիմացինին դա հետաքրքիր չէ, բայց եթե դիմացինը հենց նա է ում դու վստահում ես, ոնց կարող է հետաքրքիր չլինի? բայց դե, աչքերից ու հայացքից հաճախ լռում ես, դա ստել չէ, դա մի տեսակ կորուստա, ու զգում ես փոքրիկ դատարկություն: Նման դեպքերում ես երբեք դատարկ չեմ թողնում, միշտ փակում եմ, մնացել էր ինչ-որ բանի կամ մեկի պատճառով դատարկվեմ: /բայց դե երբեմն ժամանակ շատ է պահանջվում/: Մի քիչ խառը ստացվեց չէ? Դե ինչ արած, ես խուճուճ բաներ սիրում եմ-_- Կարևորը բոլոր բացասական լիցքերը դուրս նետեցի: Ու հա, երբեմն երկու կամ մեկ բառը էնքան կարևոր կարող են լինել, երբեք պետք չէ ափսոսալ խոսել ու վստահել...

пятница, 15 апреля 2011 г.

Օր 3 - Երջանկացնող երգ

Իհարկե Edvard Grieg, "Peer Gynt" օպերա , "Morning mood" ստեղծագործություն: Այս ստեղծագործությունը իմ մոտ այնքան դրական ու երջանիկ զգացողություններ է առաջացնում, նույնքան հավես, ինչքան բնության արթնանալու պրոցեսն է` գեղեցիկ, ներդաշնակ ու հանգիստ: Մի խոսքով` "Morning mood"....

четверг, 14 апреля 2011 г.

Oր 2-Ատելի երգ

morphine խմբի հետ լավ "հարաբերությունների" մեջ եմ, համա իրենց այս երգը ատելով ատում եմ զուտ երաժշտաանդուրական իմաստով, համենայնդեպս իմ ականջին շատ անդուրա: Իհարկե այս երգից շատ ավելի անդուր ու անճաշակ երգեր լսել եմ, բայց առաջինը սա եկավ մտքիս: Սա էլ այն http://www.youtube.com/watch?v=_fNyBr7n4NY

Ֆլան-Ֆստան

Հմմմ.... պատկերացնում եք? ասում են ես լավ բլոգեր եմ ու հավես եմ գրում ու նենց եմ գրում, որ կարդացողները "ներքաշվում են" իմ պատմության մեջՕ_Օ Միշտ նման դեպքերում ասում եմ, որ գրում եմ էն ինչ էդ պահին զգում եմ ու ուզում եմ բարձրաձայնել, խոսել ինքս իմ հետ: Հաճելի թեթևություն եմ զգում նոր բան գրելուց: Լավ բանա էլի բլոգ ունենալ : Իսկ դուք ակնոցը իբրև պաշտպանիչ միջոց օգտագործել եք?Օ_Օ արևի դեմ չէ, ուղղակի, երբ ուզում եք անտեսանելի լինել, ես դա անվանում եմ "ջայլամի ռեժիմ": Անկեղծության բացակայություն? Չէ', իմ մոտ սեփական վատ տրամադրությունը մենակ ինձ պահել ու ինչ-որ չափով խուսափել հարցերից, օրինակ ինչ եղավ? Ըստ իս, ամենատարածված ռեժիմը, իհարկե բացի հագեցածից :Դ (խիստ մասնագիտական հումոր :Դ:Դ) դա "ջայլամի ռեժիմ"-ն է... բոլորս էլ սիրում եք ինչ-որ պահի լինել անտեսանելի, ոմանք զուտ չանկեղծանալու համար, ոմանք ֆլան-ֆստան պատճառներով: Հմ...իսկ ինչ է նշանակում լինել անկեղծ? չխաբել? (բոլորս էլ խաբեբաներ ենք-_-) չկորցնել քո նկատմամբ արժանապատվությունը? միայն ու միայն քո հետ անկեղծ լինելը? առանց շահ ու այլ ֆոնֆոնների, այսինքն նվիրված սիրելը? աչքերի մեջ նայելով խոսելը? ամեն մեկին ասել էն ինչ քեզ հարմար կլինի ու քեզ դրանից լավ զգալը? հարաբերական բանա չէ անկեղծ լինելը?Իսկ միգուցե անկեղծությունը դա ուղղակի ինքդ քեզանով լինելնա ու հենց նույն դերով միշտ ապրելնա?միգուցե, երբ ուղղակի սիրում ես, առանց մտածելու հենց ինչի ես սիրում ու կոնկրետ երբ? իսկ միգուցե, երբ ամեն առավոտ հայելու մեջ նայելով ժպտում ես ու քեզ հաջող օր մաղթում ու բոլորին ես ժպտում ու հաջող օր մաղթում? Երբ պատրաստ ես ամեն ինչ դեն նետել սիրելիին ուրախացնելու համար? Երբ ուրախանում ես ուրիշի հաջողության համար, չնայած որ ինքդ վարի ես տվել նույն բանը? ( սա շատ քիչ հանդիպող բանա): Իսկ դուq անկեղծ եք? Իսկ դուք գնահատում եք անկեղծությունը? Դուք նկատում եք, երբ են ձեր հետ անկեղծ? Իսկ դուք գիտեք ինչ է անկեղծությունը? Ամեն ինչ հարաբերական է, բայց և միանշանակ....


Լավնա էլի`http://www.youtube.com/watch?v=Bfo4-CnJZQQ ^_^



«30 օր երաժշտության հետ» -Օր առաջին

2 թե 3 օր ուշացումով միանամ բավական հետաքրքիր երաժշտական խաղին: Ահա լինքը` http://songoffall.blogspot.com/2011/04/30.html , անպայման նայեք, այլապես չեք էլ իմանա ինչ խաղ է: Շնորհակալություն Բային:

Օր առաջին-Սիրելի երգ: Սիրելի երգեր ունեմ շատ-շատ ու ուզում եմ մի քանիսը ասել:

40 րոպե անց:Երկար պրպտումներից ու հոգեկեղեքումներից հետո, որոշեցի դնել էն երգը, որը ամենաշատն եմ լսել, ըստ լասթ.ֆմ-ի, չնայած որ լիքը երգեր էլ կդնեի, հա ես շատ դժվար եմ ընտրություն կատարում:

http://www.youtube.com/watch?v=nY6wdh1yFSw


понедельник, 11 апреля 2011 г.

Վին Չուն!!!

Այոհոոոո, ես այսօր առաջին անգամ գնացի Վին չունի պարապունքի!!! Վին Չունը տենց չինական բոբո մարտարվեստի տեսակա, որը կին է ստեղծել ու հենց կանանց համար էլ նախատեսված է եղել, Վին Չունը կնոջ անուն է, որը թարգմանաբար նշանակում է "Հավերժ գարուն": Արդեն հետաքրքրեց չէ? Բա , եթե տեսնեք "Իփ Մեն" ֆիլմը, առհասարակ կսիրահարվեք վին չունին ու ամբողջ սրտով կուզեք զբաղվել, կոնկրետ իմ դեպքում հենց տենց էլ եղավ: Եթե իհարկե սեր ունեք տարաբնույթ ցբխիչ մարտարվեստների հետ: Շատ չխորանամ Վին Չունի պատմության մեջ, վիքիպեդիայում շատ սիրում գրած է ամեն ինչ + ես էլ ամեն ինչ չգիտեմ: Էս էլ լինք` http://en.wikipedia.org/wiki/Wing_Chun

Հիմա պատմեմ այսօրվա պարապունքից: 7-ին հանդիպեցի Դանիին(շատ մռութ Դանիիա) ու միասին գնացինք այնտեղ ուր տեղի են ունենում պարապունքները` նորմալ պայմաններով, սիրունիկ դահլիճում: Ինչ- որ երեխաներ պարապում էին "չգիտես ինչ" ուշու :Դ սպանեն չեմ հիշի էդ անուները: Էնքան մռութ երեխաներ էին ու շատ փոքր: Իրենք վերջացրեցին, հետո պետքա որ Վին Չունը սկսվեր: Այդ ընթացքում գալիս էին Վին Չուն պարապող տղաները ու հենց դուռը բացում էին, տարօրինակ նայում էին ինձ, բարևում ու անցնում առաջ: Հա, մեռացա ասեմ, ես միակ աղջիկն էի այսօր ու դեռ չգիտեմ ինչքան ժամանակ, ի դեպ, դա բավական հավես բանա, երբ մենակ դու ես աղջիկ նման տեղերում -_- Միակ վատ կողմը դա էն էր, որ հանդերձարանին դուռ չկար ու ցանկացած պահի ով ուզի կարող է ներս մտնել: Ահամ, երեխաները գնացին: Մի պապիկ կար, որը սպասում էր իր թոռնիկին, Դանիից հարցնումա, թե Շուշանը առաջին օրն է գալիս ?:Դ, Դանին` բա հա: Հետո դուրս գալուց մոտնեում է ինձ ու ասում " Ապրես աղջիկ ջան, որ եկել ես, ապրես որ էդքան համարձակություն ունես, որ որոշել ես գալ նման բանի" : Միգուցե ձեզ թվա, թե դե լավ հա, պապիկա մի բան ասելա, բայց չէ, չեք պատկերացնի, թե դա ինչքան ոգեշնչեց ինձ, անկեղծ ասած, մի քիչ լարված էի, ի վերջո առաջին պարապունքն էր: Էնպես որ շատ շնորհակալություն պապիկին^_^!!! Հետո եկավ ընկեր Սարգիսը ու հարցրեց պարապում եմ հենց էսօր, թե ուղղակի նայելում եմ, ես էլ ասեցի, որ ուզում էի հենց այսօր էլ սկսեի, բայց թող լինի այնպես ինչպես ինքն է գտնում, ինքնլ էլ` թե, դե լավ ռազ բերել ես, փոխվի: Նախապես զգուշացրեց, որ հանգիստ փոխվեմ, ոչ ոք ներս չի մտնի:Դ Դե , տղամարդկանց հավատալ պետք չէ էլի :Դ կիսամերկ կանգնած եմ, մայկա եմ հագնում, մեկ էլ հոպ մեկը ուղիղ գալիսա, պտտվում եմ , արագ հագնում եմ`մտածելով արդեն գնաց, էն էլ վազելով մտավ բաղնիքՕ_Օ ընկեր Սարգիսը էն կողմից բղավումա. "էդ ուր գնացիր? Շուշանը փոխվումա" :Արագ հետա դառնում: Ես ծիծաղելով շարունակում եմ փոխվել, շալվար եմ հագնում, մեկ էլ հոպ մեկն էլա ուզում դուրս գա, հենց գլուխը դուրս հանեց, ինձ նկատեց ու միանգամից ներս գնաց :Դ : Հազիվ հագնվեցի վերջացրեցի գալիսա ընկեր Սարգիսը ու ասում " Չվերջացրեցիր? " :Դ:Դ:Դ ոնց հասկացա իրենք սովոր չէին իրենց " կռուգում" աղջկա ներկայության :Դ Ահաաաաաամ, ներս մտա ու մի տղա` Մեսրոպը, սկսեց ինձ սովորեցնել ամենանախնական բաները: Ինչպես կանգնել? ինչ հարվածներ կան? Սովորել եմ 6 հարված, ամենաշատը դուրս եկել է օձը, կապիկը-_- էն մնացածն էլ շատ հավեսն են, բայց դե առաջին անգամ բարդոտ էր զուտ էն իմաստով, որ ռեֆլեքսորեն երկու ձեռքն էլ նույն ձևով եմ պահում, իրականում մեկով հարձակվում ես, մյուսով` պաշտպանվում: 6 էլ պաշտպանիչ "մասնիկներ" ու նաև հարվածելու կամ և պաշտպանվելու ժամանակ, պետք է ոտքերը իրար զուգահեռ պտտես, մոտավորապես 45 աստիճանով: Վատը նա էր, որ միշտ մոռանում էի ոտքերի մասին, բայց դե կսովորեմ, խնդիր չէ: Պետքա նշել, որ Մեսրոպը մեկ -մեկ մոռանում էր, որ աղջիկ է իր դիմացը կանգնած :Դ ձեռքերս ցավում են, բայց դե ինչ մարտարվեստ առանց ցավի-_- : Վերջում փորձեցինք համատեղել այն ամենը, ինչը քչից շատից սովորեցի, մեկ ինքն էր հարձակվում` ես պաշտպանվում, մեկ` հակառակ, 50 անգամ Օ_Օ: Ըստ Մեսրոպի մոտ էլ լավ էլ ստացվում էր: Ընթացքում ընկեր Սարգիսը խորհուրդներ էր տալիս: Ամենավերջում իմ համար ցույց տվեց վին չունի որոշ կատաղի հնարավորություններ` ընթացքում բացատրելով: Պետք է նշել, որ Մեսրոպի ջարդը տվեց:((( Նաև մի քանի հիմանական բաներ պատմեց վին չունի վերաբերյալ, բայց քանի որ շատ արագ էր խոսում ու լիքը անծանոթ բառերով, շատ կծկտուր եմ հիշում, որ գրեմ, բայց հիմնական բաները հասկացել եմ: Կարծում եմ, շատ թունդ վարպետա ընկեր Սարգիսը:
Ես ևս մեկ անգամ սիրահարվեցի այդ մարտարվեստին ու կշարունակեմ գնալ, դուք էլ եկեք, շատ հավեսնա, լուրջ:)) Ու ամենախոխմը. ընկեր Սարգիսը վերջում հարցնում է, թե արդյոք էլ կգամ?բնականաբար պատասխանեցի, որ հա, ասումա. "Լավա գիտես, որ աղջիկ կա, տղաները կսովորեն զգուշ ու նուրբ հարվածել, դե դու թույլ ես, համ էլ քո համար աղջիկ գտի, ավելի լավ կլինի " : Մեղմ ասած ես փափուկ հարվածի միջոց կհանդիսանամ տղաների համար:Դ:Դ

Դե ինձ հաջողություն հետագա պարապունքներին:Մի քիչ առաջ փորձեցի կրկնել էն ինչ սովորել եմ այսօր , քչից շատից հիշում եմ ^_^ Ի դեպ, ոմն առյուծի ջարդը, կարծիք կա, կտամ, եթե իհարկե լավ պարապեմ :Դ Վերջ էլ չեմ կարող գրել, ձեռքերս չեմ զգում:

http://www.youtube.com/watch?v=RYivNC62Plo

четверг, 7 апреля 2011 г.

135

Ինչը կարող է տրամը բարձրացնել..??... ՀԱՀԱՀա կարդալ մի երկու հավես բլոգ, ծիծաղել, ինչքան հնարավորա հեռու նետել անալոգայինի երկար, բարակ, անհասկանալի լեկցիաները, 3 հատ մեգահամով "մու-մու" մակնիշի կոնֆետ լցնել բերանդ, բացել բլոգը, սկսել գրել`աչքի տակով նայելով իմ մոնիտորի հոգուն :Դ:Դ որը վայթե թեյա խմում, ով գիտի մեղրով: Մհմ, քանզի բարձր տրամը ապահովվածա սկսեմ: Ինչպես նշեցի աչքովս ընկավ Չինայի բլոգը և ահա ինչ հայտնաբերեցի... նշվածներից ինչն եմ ես արել իմ կյանքի 19 տարիների ընթացքում, ի դեպ նա սա գողացել էր ոմն Դավիթի բլոգից, ես էլ իրենից :Դ:Դ Որոնք արել եմ կդնեմ * նշանը -_-

1. Полюбить жизнь *
2. Не спать всю ночь *
3. Съездить на море
4. От избытка чувств обнять человека *
5. Убегать от огромной собаки
6. Вырастить кактус
7. Купить мр3 плеер
8. Завести двух кошек
9. Гулять во вьюгу
10. Выиграть в гляделки
11. Потерять друга
12. Познакомиться и подружиться с человеком, родившимся в тот же день, что и ты
13. Гулять без зонта под дождём *
14. Гулять в одиночестве *
15. Погладить тигра
16. С разбегу вбежать в воду *
17. Полюбить закат *
18. Пробыть в одиночестве несколько дней
19. Напиться *
20. Разбить окно * /մինչև հիմա սենյակիս պատուհանը կիսաջարդվածա:Չ /
21. Оскорбить человека *
22. Кататься на роликах весь день
23. Прыгнуть с парашютом
24. Говорить с парнем весь день *
25. Пожить вместе с любимым человеком
26. Пришить свой палец к кофте Օ_Օ /ինչ լավա ես կարել վայթե չգիտեմ/
27. Упасть в глубокую яму
28. Сильно испугаться*
29. Подарить что-то ценное кому-нибудь
30. Проболтать по телефону несколько часов *
31. Полюбить*
32. Разлюбить*
33. Возненавидеть
34. Заблудиться в лесу
35. Залезть в ледяной фонтан и долго в нём брызгаться
36. Спать в палатке
37. Проехать на поезде семь суток
38. Полетать на самолёте
39. Разбить посуду *
40. Быть в хорошем настроении днём 1 января *
41. Убить комара, напившегося крови *
42. Подержать в ладонях живую бабочку *
43. Уснуть под любимую музыку *
44. Съесть картошку, запеченную в костре *** /ասեմ ավելին աթարի մեջ-_- ու տենց մի նայեք, շատ էլ համովա..
/
45. Провести весь день на солнце *
46. Искать на звездном небе яркие звёзды и созвездия ***
47. Забыть о чём-то очень важном *****
48. Переписываться sms-ками полночи
49. Потратить последний инет на чтение дневников Օ_Օ
50. Спеть караоке
51. Съесть в одиночку шоколадку(и не одну) ********
52. Целый день читать *
53. Улыбнуться сквозь слёзы **
54. Пять раз посмотреть от начала до конца один фильм *
55. Сказать человеку в глаза, что “пора прекратить общение”
56. До боли хлопать в ладоши *
57. Танцевать до изнеможения *
58. Бросить курить
59. Поцеловать фотографию *
60. Построить замок из песка*
61. Не спать ночью во время грозы /միակ դեպքնա, որ ահավոր թուլացած եմ քնում-_-/
62. Возненавидеть себя, а потом полюбить снова *
63. Заметить в фильме глупую ошибку *
64. Залезть на дерево и потом больно с него упасть * :Դ:Դ
65. Полюбить то, что больше всего ненавидел *
66. Кардинально изменить свою жизнь
67. Найти любимую профессию *
68. Выиграть в споре *
69. Объесться до тошноты клубникой *
70. Включить на большую громкость музыку и слушать с наслаждением *
71. Плакать три часа подря
д*
72. Ни с кем не разговаривать сутки из-за обиды
73. Сорвать крапиву голыми руками
74. Петь песню без музыки *
75. Петь хором на сцене *
76. Выступить сольно на сцене перед огромным количеством людей *
77. Сфотографировать животное *
78. Испечь торт
79. Сфотографировать небо *
80. Биться об стену
81. Слушать полный бред от другого человека *
82. Сходить на чей-нибудь концерт *
83. Весь день просидеть за компом ***
84. Пытаться покончить с собой *
85. Порезаться бумагой *
85. Получить болевой шок
86. Пытаться плавать там, где тебе по колено *
87. Получить в подарок красивую фарфоровую куклу նօօօօօօօօօօօօօօօօ, ախ ինչ դաժանա
88. Упасть с лестницы *
89. Найти что-то новое для себя *
90. Надеть свадебное платье
91. Прочитать большую книгу за несколько часов *
92. Перемыть гору посуды*
93. Найти в себе силы жить
94. Рассказать тайну про себя *
95. Просидеть в комнате, не включая свет, до самой темноты*
96. Заснуть в обнимку с мягкой игрушкой *
97. Поговорить по телефону с совершенно незнакомым человеком
98. Раствориться в музыке, забыв про всё *
99. Пообщаться с иностранцем с англичанином *
100. Умереть
101. Прогуляться в полночь по берегу моря
102. Специально порезаться
103. Сняться в кино в массовке
104. Напиться до беспамятства. И ничего потом не помнить*
105. Рассказать кому-нибудь историю вашей жизни, не пропуская ни одной важной для вас детали *
106. Вырастить ребенка
107. Встретить рассвет *
108. Слепить снежную бабу
109. Прокатиться за рулем. Без прав, превышая все возможные скорости.
110. Научиться делать что-нибудь лучше всех *
111. Выступить на публике со своей самой дикой идеей.
112. Послать нах учителя/воспитателя
113. Разбить зеркало *
114. Подобрать на улице бездомного котёнка
115. Поплакать в одиночестве *
116. Промокнуть до нитки под дождем *
117. Купить на последние деньги самое дорогое мороженное. *
118. Полюбить *
119. Признаться в любви *
120. Написать стих *
121. Написать рассказ *
122. Радикально изменить прическу *
123. Сделать татуировку /շուտով, վուհուհույ/
124. Погулять в Лондоне /ես քո...կդնձ առհասարակ, ո'չ/
125. Постоять ночью на крыше. /էհ, թե ինչիա մեր կրիշը փակ, մենակ բացում են, երբ ինչ-որ մեկը բուրդա լվանում:Դ/
126. Пролежать сутки под одеялом. Не высовываясь.
127. Поцеловать совершенно незнакомого человека*
128. Вываляться в грязи.*
129. Написать на бумаге самое сокровенное *
130. Пережить злейшего врага
131. Украсть.
132. Спасти друга/подругу и при этом самой вляпаться*
133. Вырастить дерево
134. Сбежать из дома.
135. Простить того, кто очень сильно обидел. *

Վահահայ, ինչ էլ շատ էր...հերիք թավալվեմ բլոգումս, գնամ քնեմ:

понедельник, 4 апреля 2011 г.

Գիշերային` անձրևոտ

Վույկա...դրսում հիանալի անձրև է գալիս: Ահավոր շատ եմ սիրում նման եղանակ, առավելևս քայել անձրևի տակ: Համոզված եմ միլիոնավոր մարդիկ սիրում են անձրև: Իսկ ամենաշատը սիրում եմ թաց ասֆալտի հոտը: Թե ինչի այդ հոտով օծանելիք չկա? Գրում եմ ու լսում եմ Թիմ Բաքլի, լավնա էլի, ի վերջո վառ խուճուճ: Հա, անձրևը նենց հավեսա խփում պատուհանիս, ձայնը ահավոր ներվերս հանգստացնումա, իսկ դա ինձ անհրաժեշտա, եթե հաշվի առնեմ քննական շրջանը ու լիքը դասակուրսախառը իրավիճակները: Օրվա պլանս 90 տոկոսով համարում եմ կատարված: Ափսոս ցիգուն ուշ արեցի, պետք էր շուտ անել, ահագին թարմացրեց: Ի դեպ, վերջերս սիրահարվել եմ հին չինական պոեզիային, մասնավորապես Լի Բոյին, ախր շատ հավեսնա: Իսկ ընդհանուր շատ եմ սիրում, թե ինչպես են նկարագրում բնությունը, ինչ սիրով են խոսում ամեն մի թփի մասին + հայրենասիրական են, իսկ ես սիրում եմ հարյերնասիրական ամեն ինչ: Հա, հայրենասեր մարդ եմ ու գնահատում եմ էն մարդկանց ովքեր հայրենասեր են.....մմմմմմմ.....անձրևի ձայն.... իսկ դուք ժպտում եք, երբ առավոտյան խոտերի վրա նկատում եք ցողի կաթիլներ /թե ուրիշ անուն ուներ, սպանեք չեմ հիշի :Դ / ? Ես ոչ միայն ժպտում եմ այլև երջանկանում եմ: Բայց հիմա ավելի շատ երջանկանում եմ նրանից, որ մոնիտորիս վրա հայտվեց ոմն շատ գեղեցիկ առյուծ, որին տեսնելու ուրախությունը ոչ մի բանի հետ չեմ համեմատի ու չեմ փոխարինի: էհ....պարադոքսա չէ ուրախանալ ու տխրել միևնույն ժամանակ? ես դա սկսել եմ անվանել կարոտ, վեյուշա:

Հա, իսկ ինչ վերաբերվումա նախորդ գրառմանս, ասեմ, որ պատին շրջանցելու ձևը վայթե գտել եմ, համա չպետքա ալարել:

НОЧЬЮ НЕ МОГУ ЗАСНУТЬ

Тянется ночь.
Мою душу тоска охватила.

Грустные думы
прогнать я сегодня не в силах.

Ворот распахнут,
сижу в одинокой печали,

Встану в дверях,
озирая окрестные дали.

Ветру звучащему
глушь отвечает лесная,

Всходит луна,
в проплывающих тучах сверкая.

Листья скользят,
прижимаясь к окошку ночному.

Близится осень.
Цветы распустились у дома.

Ночи длиннее,
- дни быстротечнее стали,

Вот почему
и на сердце так много печали.

пятница, 1 апреля 2011 г.

...բեյ, իսկ ես հանդիպել եմ մի պատի, որի վրայով բարձրանալ չի ստացվում, փորձում եմ ներկել տարաբնույթ գույներով, բայց մեկա ինքը գոռոզ գոռոզ նայումա ու չի թողնում առաջ գնամ: Ով գիտի, ուժա պետք, որ ջարդեմ.. ման եմ գալիս, բերում եմ ինչ գործիք ասես, որ վարի տամ, բայց մեկա կա ու կա: Երբեմն թվումա անցնում եմ, բայց դե չէ, դեռ ոչ մի բան չի ստացվում, հա ներկում եմ ու ներկում, որ ուրախ լինի ու տարբեր.....