суббота, 24 июля 2010 г.

Իսկ դուք առավոտյան վազել եք?

Երեկ բավական լարված օր: Արթնացել եմ բավական ուշ, անվիջապես տանից վազել եմ գործերով և վերադարձել եմ երեկոյան: Մի փոքր կարդալուց հետո աչքերս ակամայից փակվում էին, բնականաբար ինչպես ցանկացած իրեն սիրող մարդ, պարկեցի և քնեցի: Արթնացա առավոտյան` ժամը 5.15-ին, կամ ավելի շուտ:Ինչև, ցանցում ոչ ոք չկար, ով էլ կար քնած էր, սկսեցի կիսատ թողախ գիրքս կարդալ, որը կվերջացնեմ մոտավորապես երկու օրից: Գլուխս սկսեց ցավել, նայեցի ժամին արդեն 6.55 էր: Մտածեցի քնեմ, բայց ավելի լավ միտք եկավ գլխամաշկումս ` վազել: 

Հմ, դուրս եկա վազելու:Հիանալի եղանակ էր վազելու համար: Լսում էի Dream Theater  , շենքի հետնամսով դուրս եկա մոտակա այգի: Ինչպես պարզեցի մեր թաղամասում վազում են տատիկները և պապիկները և դպորացականները )), որոնք ավելի շուտ խաղում են: Ցավալի փաստ է, բայց իմ տարիքի և ոչ մի երիտասարդի չհանդիպեցի: Այգում ինձ ընդունեցին բավական հետաքրքիր հայացքներով: Կարծում էի, որ դրա պատճառը, այն է, որ նորեկ եմ / այս թաղամասում, որտեղ վերջերս ենք տեղափոխվել, առաջին անգամ էի վազում / : Բավական երկար ժամանակ չէի վազել, շունչս կտրվում էր, ինչի պատճառը սխալ շնչելն էր, վազում էի, հետո մի քիչ քայլում, հետո նորից: Բավական զավեշտալի փաստը այն էր, որ ինձ մի պապիկ անցավ: Դե փորձեցի հասկացնել պապիկին, որ ես շատ ավելի երիտասարդ եմ: Հպարտ դեմքի արտահայտությամբ անցա պապիկին: Հիանալի զգացողություն էր, կարծես թե դափնու տերև էի ստացել, բայց ցավոք տերևը պապիկը վերցրեց, չարաճճի հայցքով եկավ և ինձ հետ հավասար սկսեց վազել: Ինչպես ցանկացած նորմալ մարդիկ, սկսեցինք ծիծաղել և քանի բառ փոխանակեցինք, խոսք տվեցի պապիկին հաճախ երևալ, ինչպես ինքն էր ասեց " Արի) գոնե ծերուկներիս հետ մի հոգի ջահել լինի" / հուսով եմ այլ մտքով չէր ասում :D /: Բավական հոգնած ու շմչակտուր հասա տուն, նայեցի հայելու մեջ: Ահավոր տեսք ունեի: Հիմա նոր հասկացա թե ինչի էին ինձ այդքան տարօրինակ նայում)): Վազեցի, ավելի շուտ ինձ հասցրեցի բաղնիք ու սառը ցնցուղ ընդունեցի:

Եթե չեք վազում, վազեք, չեղած տեղինց մի երկու պապիկ էլ կպնի էլի բանա :D

воскресенье, 18 июля 2010 г.

Ուտյամեկանաբաբ

Վերջերս անըդհատ քայլելուց, մեքենայի պատուհանից, միշտ վերև եմ նայում` երկնքին: Անկախ ինձնից ժպտում եմ, երբ մտածում եմ, թե ինչքան գեղեցիկ է երկինքը ու ներդաշնակ, միևնույն ժամանակ ազատ ու անկանխատեսելի: Երբ գլուխս ներքև եմ իջեցնում, տեսնում եմ քամուց թափահարվող ծառերին, հիանալի տեսարան է, ընդհանրապես, երբ պարկում եմ խոտերին ու երկնքին եմ նայում, ահավոր թուլանում եմ ու ավելի երջանիկ եմ ինձ զգում: Խոտերի մեջ, ինչ խոսքհաճելի է, հատկապես, երբ խմիչք կա ձեռքիդ տակ:

Ամեն ինչ իրար է խառնվում, երբ նայում եմ ներքև` փողոցներին ու մարդկանց, այստեղ ես անհետանում եմ, չեմ զգում ազատություն, չեմ զգում քամին, որ հպվում է դեմքիս, մազերիս: Մարդկանց անվերջանալի հայացքները:Ատում եմ, երբ քայլում եմ ու ինձ ուշադիր զննում են: 

Ասում են երազելը լավ է, բայց իմ մոտ դա բերում է ծայրահեղության, չափից շատ են երազանքները ու դրանց հասնելու միջոցները չեն բավականացնում: Միշտ չեմ սիրել ապրել ռեալ կյանքով, դեռ մանկուց ես ունեի իմ երազանքները, իմ ուրույն պատկերացումները կյանքի մասին: Որոշ երազներ իրականացան, որոշները դեռ չէ: Երբ հինգ թե վեղ տարեկան էի, ինքս ինձ խոսք տվեցի, որ իմ երազանքները բոլորը պետք է իրականանան, որովհետև դրանք իմ հուշերում դեռ կան, այն ամենը ինչը ուզում էի, որ լիներ: Այսօր նորից ինձ խոսք եմ տալիս, որ հնարավոր բոլոր միջոցներով կհասնեմ դրանց իրականացմանը, բայց կա մի բայց, երբեմն մտածում եմ, որ երազանքը պետք է մնա երազանք, եթե ես դրանք սկսեմ իրականացնել, դրանք կդառնան նպատակներ, որը ես չեմ ուզում, ստացվում է պիտի երազեմ: Հմ, ես ինչ-որ բան չհասկացա: Ինքս ինձ տվել եմ ժամանակ մի քանի բան հասկանալու համար, ամեն ինչ գալիս է իմ փոփոխական բնավորությունից: Որոշել եմ քաղաքից գնալ մոտ չորս օրով: Կգնամ Մարտունի, մաման ամեն օր համոզում է , որ գնամ իր մոտ: Կգնամ մի քանի օր անտառներում ման կգամ: Հենց այդ տան մոտ կա անտառ, ոտքով կես ժամվա ճանապարհ է, մոտ մեկ ժամ էլ , եթե քայլես, կհասնես Սևանա լիճ: Ուզում եմ հաղթահարեմ ջրից վախս, կփորձեմ գնալ ու լողալ սովորել, խոխմա, բայց մենակ, իհարկե վտանգ կա, որ դա կլինի իմ առաջին ու վերջին լողալը, բան այնն է, որ խուճապի եմ մատնվում, երբ ջուրը հասնում ա գոտկատեղից: Աչքերիս առաջ երևումա ամեն ինչ ինչ կապվածա պապայի հետ, բայց գտնում եմ, որ դա պետք ա հաղթահարել ու հենց Սևանում էլ դա կանեմ: 

Անցած տարի ընկերներով գնացել էինք այդ նույն տունը, չափից դուրս հավես անցավ, ամեն առավոտ տանից դուրս էինք գալիս ու գնում անտառ, լիճ, մոտակա վանքային տարածքները: Ամեն օր մի բան լինում էր` գժոտ ու հավես: Դեռ կպատմեմ ինչեր էին տեղի ունեցել, մեր արշավախմբիկի հետ:

Վերջին երեք թե չորս օրերս բավական հաճելի են ընկերական "կրուգում" են անցնում, կարծեմ մեկ շաբաթ առաջ Վիկին էր եկել Վիենից: Ինչևէ կիրակի ու ուրբաթ հանդիպել էինք: Ուրբաթ օրը ՏՊ-ի հանդիպումն էր, եթե չհաշվեմ, որ դրա նախորդ օրը իմ մարմինը անզգայացաց էր այն բանի պատճառով, որ Բայանը ռեստլինգի մի քանի ցավագին տրյուկներ արեց իմ մարմնի վրա ու մի քանի անգամ զխկացի գետնին /չնայած էտ էլ իր տեղը ունի, բայց ափսոս հետո ցավումա մարմինդ/ ամեն ինչ շատ լավ անցավ, աաա, մոռանում էի ու եթե հաշվի չառնեմ, որ նույն օրը Վիկիի պարտքը մարեցի` երկու պոնչիկ ու երկու բաժին կակաո: Մի բան էլ, եթե ինձ անընդհատ արջ չասեին, նախ ասեմ արջի նախապատմությունը: Վիկին, նույն ինքը Լևոն Մկրտչյանը, ինձ նմանեցրել էր արջուկի, դեռ երբ Վիենում էր ու ինձ "կենդանի" չէր տեսել, մի անգամ ինձ ասեց արջ ու նկատեց, որ ներվայնանում եմ, դե բնականաբար ինչպես սովորական ներվ ուտող մարդ սկսեց ինձ արջ ասելով ներվայնացնել, հիմա համարյա բոլոր ընկերներս ինձ արջ են ասում/ ես ձեր, դեռ լավ չեք ճանաչում իմ նման արջուկին/: Կիրակի օրը գնացել էինք Բայենց` կինո տեսնելու: Ես չեմ տեսել: Միայն մի ֆիլմ այն էլ քսան րոպեի չափով, ահավոր տախտկալի էր, առհասարակ ինչ-որ ռոբոտախառը, երեխայախառը ու ֆանտաստիկայախառը կինոներ տանել չեմ կարողանում: Բազմաթիվ ծեծերից ու աղաչանքներից հետո Վիկին տարոյի խաղաթղթերով գուշակություն արեց: Նու ահագին մտածելու առիթ տվեց, նախ նրա համար, որ կարգին բան չհասկացա, հետո էլ վերջերս իմ մոտ դեպրեսնյակ իրավիճակներ են ու այդ ամենից հետո ավելի խորացավ, բայց սպասում եմ, որ մի անգամ էլ այսպես ասած բացի, որ հասկանամ մի քանի իմ համար կարևոր բաներ:

пятница, 9 июля 2010 г.

Ընդունվեցի "Սինոփսիս-Արմենիա"

Կիսամարդ, հոգնած, ջարդված ես վերադարձա կյանք: Մեկ շաբաթ անընդհատ լարված, պարապել հա պարապել, արդեն չեմ հիշում ինչքան սուրճ եմ խմել, մի քանի օր առանց ռեդբուլի չէր լինում, չնայած, որ էդ հետաքրքիր ընպելիքը մեկ ժամ հետո նոր ազդում էր: Ինչևէ, արդյունքը մեկն էր` ինչ գնով լինի ընդունվել սինոփսիս, այսպես ասած ծրագրավորման բաժին, իհարկե դա լրիվ ծրագրավորում չէ, միկրոսխեմաների համար, ինչևէ չմանրանամ: 

Երեկ առաջին փուլն էր` հարցազրույց:Բոլորս մտածում էին, թե ինչ հարցեր պետքա տան ու բնականաբար լարված էինք, կոնկրետ ինձ հարցրեցին նախ ազգանունիս ծագումնաբանությունը, հետո սկսեցինք խոսել ֆուտբոլից)): Ամենախոխմը էն  էր, որ ինձ հարցնում են նախասիրություններդ ասա, դե էդ պահին չգիտեմ ինչ ասեմ, կոնկրետ ինչ-որ հոբի չունեմ ու իմ շաբլոնային պատասխանը ." Դաշնամուր եմ նվագում", չնայած, որ դաշնամուր չեմ նվագել արդեն երկու տարի)))) Դե այսպես ասած այդ փուլը փաստորեն անցա:

Հաջորդ օրը, ավելի շուտ 12 ժամ առաջ, հանձնեցի 5 քննությունները, ընդհանուր բանավոր հարցնում էին ու ինչն էր ներվախախտ անում, մոտենում եմ էլ.տեխի դասախոսին ինձ հարցնումա, թե մի բան գիտեմ առարկայի մասին, մի պահ զարմացա նման հարցից, բայց դե պատասխանեցի հարցերին ու անցա ֆիզիկայի դասախոսի մոտ, հարցնում ա, թե մի բան գիտես ֆիզիկայից, ասում եմ " դե հա" , ու բնականաբար հարցնում ա, թե ինչ գիտեմ, արդեն ներվայնացել էի, պատասխանեցի, թե մենակ Նյուտոնի օրենքները ու էլի մի երկու բան, ինքը սկսեց ծիծաղել ու ծիծաղելով շարունակեցինք մեր "զրույցը": Ինչևէ անացա բոլոր 5 դահիճների ձեռքի տակով:

Մինչէ ժամը 18.00-ն սպասել ենք արդյունքներին, որոշեցինք գնալ Սունդուկայան ու քնել, քնեցի մենակ ես, մերոնցից մենակ ես եմ ուր պատահի քնում:Ինչևէ, վերադարձանք սիմոփսիս ու սպասում էինք տնօրենին ցուցակի հետ: Ամենաառաջինը ցուցակում Սոնան էր, էդ պահին ահավոր ուրախացա, փաստորեն ինքը ընդունվել էր հենց առաջին հայտով այսպես ասած ծրագրավորումը, իմ անունը դեռ չէի գտնում, արդեն մտածում էի, որ չեմ ընդունվել, հաջորդ ցուցակում գտա անունս, ընդունվել էի, ուրախացա, բայց հետո տխրեցի, պարզվեց անցել եմ սխեմատեխնիկայի բաժինը ոչ թե ծրագրավորման, բայց դե 54 ուսանողից ընդունվել էին 35-ը, որից 10-ը ծրագրավորման, իսկ մնացածը սխեմատեխնիկայի բաժինը, այդ թվում և ես: Հիմա մտածում եմ գնալ, թե չգնալ??? պոլիտեխնիկում մնալը կլիներ հիմարություն, բայց սխեմատեխնիկն էլ էդքան իմ սրտով չէ, հետո մտածեցի, որ կսովորեմ բակալավրը, հետո մագիստրատուրաս կտամ ծրագրավորման բաժին, ուղղակի պետք է շատ աշխատեմ իմ վրա ու կարծում եմ, որ ավելի մեծ հիմարություն կլինի չգնալը: Դեռ կգրեմ ինչ որոշեցի:Հիմա ուղղակի ուրախ եմ , որ ընդունվել եմ, որ ընկերներս ընդունվել են, բոլորս էլ հոգնած էինք ու բոլորս էլ մեր ուժերի ներածին չափով արեցինք ամեն ինչ:

Շնորհավոր բոլորին ովքեր ընդունվեցին: Շատերին չէի էլ ճանաչում, բայց այդ երկու օրում մի տեսակ արդեն ջերմություն զգում էի ու իսկապես ճիշտ են ասում, որ սինոփսիսում բոլորը մեկ ընտանիք են:

Ի դեպ, Սիոփսի'ս, կարծում եմ մենք կմտերմանանք:)

четверг, 1 июля 2010 г.

Հահահա

Տակ, այսօր պարզեցի, որ ունեմ 6 քննություն ուղիղ մեկ շաբաթից, այո դա ահավորա ու ահավորա շատ: Ինչրէ, վերջ պետքա տամ բարդակ կյանքիս, օրերով քնելուն ու պիտի սկսեմ պարապել: Որոշել եմ օրվա պլան կազմել, կարծում եմ կկարողանամ ժամանակ խնայել:

Օր 1: ամբողջ օրը տրամադրում եմ մաթեմին, երկու տարվա անցածը կրկնելու համար հուսով եմ կհասցնեմ, եթե չէ կես օր էլ եմ տալիս:Ամեն երկու ժամը հանգստանում եմ 20 րոպե, որի ընթացքում կամ հաց եմ ուտում, կամ թեթև քնում եմ, կամ ցանց եմ մտնում:Հմ եթե ժամանակ շատ վատնեմ, հանգիստը կրճատում եմ:

Օր 2:Ֆիզիկա, երկու տետր, երկու տարվա անցած նյութ, մեկ ու կես օր հաստատ:Հանգիստը նույն վիճակում:

Օր 3:Էլ.տեխ: մեկ օրը հերիքա, նույնսիկ մի լավ հանգստանալու ժամանակ կունենամ:

Օր 4:Միկրո-մեկ օրը էլի հագստանալու ժամանակները շատ կանեմ, կարծում եմ կբավարարի, կարծեմ, հենց մեկ օր էլ սրա ստուգարքին պատրաստվել եմ, / ահ նոր դեժավյու էր մոտս / չնայած բան չէի հիշում կարգին հաջորդ օրը, ինչևէ, պիտի հասցնեմ:

Օր 5:Սի++, կես օր, հետո մի քիչ անգլերեն գրամատիկա կթերթեմ:Ստեղ էլ եմ շահում մի քիչ շատ քնել ու հանգստանալ:

Օր 6: Պիտի որ արդեն մաշված լինեմ դե կթերթեմ ընդհանուր ինչը կասկածեմ ու պիտի հանգստանամ հաջորդ օրը քննության եմ:

Հմ հարցա կկարողանամ, աչքիս իմ օրը կլինի սենց.քնել, արթնանալ մի քիչ կարդալ, քնել / ինչպես միշտ / 

Բլին, թե երկու առարկա անեմ մեկ օրում, խառը, որ չհոգնեմ: Ահհհհհհհհ ահավորա, շաաաաաաաաատ, բլին: