среда, 18 мая 2011 г.

Ես եմ, եկել եմ

Կուկու? Հա, երկար ժամանակ չէի բլոգվում, չնայած ուզում էի, ինչ խոսք կարոտել եմ բլոգուշիս: Հա, չէի գրում, որովհետև -_-..... Ուր էի կորել? Տանն էի ու Սինոփսիսում, շաբաթը մի քանի անգամ Վինգոյի ու տենց: Վաղը քննության եմ :Դ էհ, հուսամ ամեն ինչ լավ կլինի, պետքա լավ լինի, հա, ես ուզում եմ լավ լինի, ուրեմն կլինի :Դ:Դ Բա չիմացաք, դարձել եմ 20 տարեկան :Դ հա, մեծանում եմ, իհարկե տեսքից ոնց որ 16 լինեմ -_-: 20 տարեկան դառնալը մի քիչ պարտավորեցնող է, առաջին բանը ինչ մտածել եմ, երբ դարձա 20, այն էր թե ինչի եմ ես հասել ու ինչեր են դեռ ինձ պետք ավելի լավ հաստատվելու համար հողի վրա, ինչու չէ ջրի մեջ էլ :Դ... Դե, ինչպես ասում են` ժամանակը ցույց կտա: Այլ բանի մասին էի ուզում գրել, բայց հավեսս փախավ, ով գիտի նրանից է, որ քունս սկսեց տանել: Հետևաբար բարի գիշեր, ժողովուրդ!!!!

Ի դեպ, երբևէ բախտի բերմամբ խնդրի պատասխան ասել եք, ու պարզվել է, որ լրիվ ճիշտ է? Օ_Օ_Օ_Օ_Օ

Комментариев нет:

Отправить комментарий