воскресенье, 29 мая 2011 г.

Գիշերային

Ոնց եմ սիրում, երբ համարյա կիսամերկ ես քնում /կամ լրիվ մերկ/ , վերմակը քաշում ես մերկ մարմնի վրա, տաքացնում, հարմար տեղավորվում ու քանի որ լուսամուտը բաց ես թողել, ականջ ես դնում գիշերային ձայներին, ու քամին մեղմ հպուվումա դեմքիդ, մարմնիդ այն մասերին, որ բաց են, ու ժպտում ես, ու ժպիտը դեմքիդ, ականջդ էլ գիշերային հրաշք ձայներին քնում ես` անուշ-անուշ: Իսկ ամենաշատը սիրում եմ /հատկապես ամռանը/ , որ թեթև, փափուկ վարագույրը քամու հպումից սկսում է պարել ու քո մարմնին կպնել, հիանալի բան է, համաձայնվեք:

Բայց հեչ հիանալի չէ, որ նման հրաշք քնելապատրաստիչ արարողությունից հետո, տեսնում ես ոչ շատ հաչելի ու տարօրինակ երազներ: Երբևէ մոտիկից տեսել եք հին հնդկացիների? եթե չէ, ափսոս, շատ հավեսն ենՕ_Օ

Комментариев нет:

Отправить комментарий