пятница, 27 августа 2010 г.

Ներվեր, ներվեր, ներվեր....

Ինչը կարող է լինել ավելի վատ, քան  գյուղից եկած բարեկամների հոսք դեպի մյուս բարեկամի տուն, որը ապրումա Երևանում Դա ամենասարսափելի ու վախենալու երևույթնա: Տակ, երեկ մեր տուն եկել են մորքուրս / մարդ, որը հա ապրել է սեփական տանը ու ինձ թվումա, միշտ գոռացելա սրա նրա վրա ու ամենավատը դժգոհա ամեն ինչից /, իր աղջիկը, աղջկա երկու երեխաները` աղջիկը 10 տարեկան և տղան 2 թե 4 /, մաման: Արդեն երևի կպատկերացնեք թե ինչ դուռդոմիա մեր տուը վերածվել: Երեկ մի քիչ առանց ներվ քայքայելու օր էր: Եկան, իհարկե հենց դուռը բացեցին սկսեցին գոռալով խոսել ու ամեն մեկը իրեն դուր եկող սենյակը բռնագրավեց: Լավա իմ սենյակում մնացինք ես ու մաման / հասցրեցի սենյակս ինձ պահել / : Էն էլ, էսօր առավոտ ինչ-որ լսեցի, որ մորքուրից աղջիկը` Լիլիթը, բողոքում էր իր սենյակից ու ասում, որ իմ սենյակը ամենահարմարը կլինի իր և իր անդաստիարակ երեխաների համար: Ոնց հասկացա էսօր պատերազմա լինելու իմ սենյակի համար: Երեկ 10 տարեկանին, որպեսզի ներվերս չուտի, բերեցի սենյակս ու սկսեցի տարբեր անիմեներ ցույց տալ, բայց մինչ այդ նա ինձ պարտադրեց, որ ես դնեմ 3 դիսկ, որտեղ իր պապիկի ծնունդնա ու նա սկսեց ինձ հերթով ծանոթացնել իր հորական կողմի բարեկամների հետ : Վերադառնանք անիմեներին: Ինձ ասումա, "Մուլտ մի դիր ես փոքր չեմ", ասում եմ " Ջանամ, ես էս մուլտերը վերջերս եմ տեսել ու իրենք լավ էլ մեծականոտ են", համաձայնվումա, որ նայենք: Ամեն անիմեի կեսին ձանձրանումա ու ասումա, որ սա երեխայականա: Ես արդեն ներվախախտ եմ եղել: Մտածում եմ ինչ անեմ, որ չնվա ականջիս տակ ու ի վերջո տեղաշորիս հանգիստ թողնի իր գալարումենրով, ու մտածում եմ, դնում եմ "Հիսուսը և Հուդան" մեծերի համար նախատեսված մուլտը: Դուք նույնիսկ չեք պատկերացնի երեխայի հիացմունքը: Նրա աչքերը երջանկությունից փայլում էին: Աչքերը չռած տեսավ վերջացրեց: Ասեցի լավա սրանից պրծա: Էհ, ինչ պրծնել? գնում գալիսա ասումա " Էն մուլտը մի հատ էլ դիր, դու դա շատ ես տեսել, ես էլ եմ ուզում շատ տեսնեմ" , դե էնքան ներվերս կերավ ուրիշ մասամբ հետաքրքիր իր տարիքի աղջիկների համար մուլտ գտա: Հետո բարեբախտաբար գնացին ման գալու: Հետո եկան ` ապաչիների նման դեռ առաջին հարկից գոռալով: Ես զգուշացրեցի, որ զբաղված եմ ու խնդրեցի ինձ չխանգարել, դե բնականաբար իրենք հեգնանքով ինձ նայեցին, թե մենք քեզ երեևի խանգարում ենք, ինձ հուսադրեցին, որ դիմանամ, հեսա 3 օրից գնում են: 

Օր 2: Քնեցի ժամը 2-ին, չէի ուզում քնել, տունը տարօրինակ հանգիստ էր: Առավոտյան ժամը 7-ին լսում եմ ինչ-որ ձայներ, գոռոցներ, նվնվոցներ, մորքուրիս դիվային ձայնը: Բացում եմ աչքերս ու վեր թռնում: Ուղիղ դիմացս կանգնած է 10 տարեկան աղջիկը ու ուշադիր նայումա իմ վրա: Արագ ինչ-որ բան եմ քցում վրաս, ու հարցնում, թե ինչի ա մտել իմ սենյակ: Ասումա, որ սպասում էր, որ ես արթնանամ, որ մուլտ նայենք: Վաաաաաայ, փրկեք, ես արդեն լացում եմ: Հետո խնդրում եմ, որ գնա ու թողնի քնեմ, բնականաբար չի գնում ու պայման կապում, որ հանգիստ կնստի, իհարկե հետո թևից քարշ եմ տալիս ու հանում եմ սենյակիցս ու քանի որ հոգնած էի, նորից քնում եմ ` բարձը ամուր պահում եմ գլխիս, որ կարողանամ քնել: Հետո նորից լսում եմ գոռոցներ, մորքուրս փնթփնթումա իր աղջկա վրա, աղջիկը` մոր վրա, երեխեքը գոռում են, էն փոքրը ինչ-որ դուռա փորձում բացել ու չի կարողանում համ դռաննա խփում, համ ոտքերնա գետնին խփում ու հա գոռում, աղջիկը բաղնիքից գոռալով իր մորնա կանչում, որ աղբորը տանի: Էդ պահին ես ներվայնացած արթնանում եմ, բացում եմ սենյակիս դուռը, ներվայնանում եմ տղայի վրա, բացում եմ  էն դուռը, որը ինքը փորձում էր բացել, հետո 10-ին հասկացնում եմ, որ սա բնակելի շենքա, մի գոռա, հատկապես բաղնիքում: Հետո լսում եմ, որ զալում ինձանից արդեն բանբասում են, որ ես ուզում եմ, որ իրենք գնան, մաման ամեն ինչ բերումա իրար վրա, թե չէ, ուղղակի ես եմ մի քիչ ներվային ու կոպիտ: Բարև չեմ տալիս դրանց ու մտնում եմ սենյակս ու հիմա գրում եմ այս դժախային դեպքերը: Ու դեռ լսում իրենց ամեն մի բառ, չլսել հնարավոր չէ, իրենք ուղղակի իրենց զգում են անմարդաբնակ կղզում, որտեղ բացի իրենցից մարդ չկա, հա ու ամեն րոպե դուռը բացումա 10 տարեկանը ու համոզվում, որ ես իսկապես զբաղված եմ ու մուլտ նայելու ժամանակ չունեմ: Ու ամեն րոպե լսում եմ մորքուրիս վախեցած մի տեսակ գոռոցը` " Վայ, քոռանամ ես, դոր / արտասանվումա կոպիտ / են էրեխեքը, Լիլիիիիթ, էրեխեքը դոոոոր են / : Թե ասա ինչ պիտի լինի կվարտիրայում էդ երեխեքին:

Հանգի'ստ , իմ ներվե'ր, դիմացեք:

четверг, 26 августа 2010 г.

Չեմ էլ հիշում վերջին անգամ, երբ եմ գրառում կատարել: Բավական շատ իրադարձություններ են եղել, որոնց չեմ անդրադառնա: Իսկ հիմա քիչմ տխուր եմ ու մենակ, միգուցե և դրա համար հիշեցի գլոգիս գոյությունը (ինչ խոսք չեմ սիրում ամեն բան գրել, չնայած միգուցե այդ պահին ուզեմ, բայց երբ մտածում եմ գրեմ, հետո կարդան , հետ եմ կանգնում էդ մտքից, էդքան էլ լավ գիծ չէ, հուսամ մի օր կփոխեմ ) : Նոր նայեցի Nine 1/2 weeks ֆիլմը: Տխուր էր ավարտը, ես կասեի շատ տխուր էր, ընթացքը հավես էր:) Վերջում երկու հերոսներն էլ մնացին մենակ (( Ատում եմ նման վերջաբաններ, ներվայնանում եմ ու սկսում տարբեր բաներ մտածել դեպի իմ անձը ու գնաց մազոխիստական պատկերացումները: Տխուրա, բայց փաստ: Ինձ խոսք էի տվել էլ առհասարակ չծխել, էն էլ մի հատ կինոյի ընտացքում եմ ծխել, մի հատ էլ վերջում` լացելով: 

Երբևէ մտածել եք, թե ինչ կանեիք, եթե մենակ մնայիք? Ես մտածում եմ բավական հաճախ, կարելիա ասել ցանկացած հարմար առիթի դեպում: Սարսափում եմ ամեն անգամ: Իսկապես սարսափելիա, երբ մտածում ես, որ  մեկը չկա, որ քեզ գրկի, համբուրի, տրամադրություն չունենալու դեպում` բարձրացնի կամ ընդհակառակը իջեցնի, ներվայնացնի, ամեն ինչ, ոչ միայն լավ, ուղղակի զգաս ու գիտակցես, որ մեկը հաստատ ունես, որ ինքը հաստատ քո մոտ կլինի, որ ունես մեկը ում վստահում ես ու ումից գաղտնիք չունես: Սենց կյանքը լիքնա ու հիասքանչ, իսկ հակառակ դեպում` զարհուրելի ու դատարկ: 

Ցանկացած մարդ էլ ուզումա ապրել ինչ-որ ժամանակ առանձին, բոլորից հեռու, ես էլ  նման ցանկություններ ունենում, բայց միայն, եթե ժամանակ առ ժամանակ կապ հաստատեմ իմ ընկերների հետ, այնպիսի մարդկանց հետ, որոնց կպատմեմ ինչ-որ դեպքեր, կխոսեմ, այսինքն մենակ ինձ չեմ զգա: Մեկ-մեկ մտածում եմ ջրից եմ ավելի շատ վախենում, թե մենակ մնալուց? Երևի մենակ ջրի մեջ մնալուց, դա կլիներ մահացու հարված, թե չէ մի մարդու հետ ում վստահում եմ վախս կհաղթահարեմ ջրի նկատմամբ, մնումա մենակությունը:

Քիչմ շատ նույն բանը ասեցի, բայց ինչ արած, այդպիսին եմ ես, սկսում եմ խոսել մի փոքր բանի մասին ու  խորանում եմ:

Մենակությու'ն, կորչիր գրողի ծոցը, կամ ես կամ դու: Եթե ուժեղ չլինեմ դու ինձ կկործանես, որը ես թույլ չեմ տա, նենց որ քիչ պետքա մտածեմ մենակ մնալու մասին, որ ինքը իմ ուղեղը չկառավարի : Ո'չ, մենակ չեմ մնա ու վերջ, չեմ ուզում, չեմ ուզում, ատում եմ էդ բառը, ատուուում:

В этом гаджете обнаружена ошибка