воскресенье, 29 мая 2011 г.

Գիշերային

Ոնց եմ սիրում, երբ համարյա կիսամերկ ես քնում /կամ լրիվ մերկ/ , վերմակը քաշում ես մերկ մարմնի վրա, տաքացնում, հարմար տեղավորվում ու քանի որ լուսամուտը բաց ես թողել, ականջ ես դնում գիշերային ձայներին, ու քամին մեղմ հպուվումա դեմքիդ, մարմնիդ այն մասերին, որ բաց են, ու ժպտում ես, ու ժպիտը դեմքիդ, ականջդ էլ գիշերային հրաշք ձայներին քնում ես` անուշ-անուշ: Իսկ ամենաշատը սիրում եմ /հատկապես ամռանը/ , որ թեթև, փափուկ վարագույրը քամու հպումից սկսում է պարել ու քո մարմնին կպնել, հիանալի բան է, համաձայնվեք:

Բայց հեչ հիանալի չէ, որ նման հրաշք քնելապատրաստիչ արարողությունից հետո, տեսնում ես ոչ շատ հաչելի ու տարօրինակ երազներ: Երբևէ մոտիկից տեսել եք հին հնդկացիների? եթե չէ, ափսոս, շատ հավեսն ենՕ_Օ

понедельник, 23 мая 2011 г.

Օր 16-Երգ անցյալում սիրելի

Իմ շատ սիրելի խմբի երգերից է, ժամանակին սիրում էի, բայց հիմա ինչ- որ ներվայնանում եմ լսելուցՕ_օ
http://www.youtube.com/watch?v=KDdZlSsxbOQ

Թափթափթափ

Իսկ ով գիտի, որ կա մենակ ներկա? անլուրջա թվում? ո'չ, շատ լուրջա, շատերը դեռ մինչև հիմա ներկան, ապագան, անցյալը խառնում են իրար, այդ թվում և ես: Բայց, ամեն ինչին կա վերջ, իսկ երբ ես ամբողջ մարմնով ու հոգով ասում եմ վերջ, ուրեմն դա վերջա:
Պլանավորված ներկա` ես քեզ սիրում եմ: Ես ինձ սիրում եմ, ես սիրում եմ իմ հետ կապված ամեն ինչ, ես ձեզ սիրում եմ, դուք իմ գունային գամման եք ապահովվում, առանց ձեզ ես չկամ, ես ձեզ սիրում եմ ու ինքնաբերաբար ժպտում եմ տեսնելուց: Հիասթափվել ու առաջ չգնալ? լավ էհ, դա իմ համար չէ, ելք միշտ կա ու ինչ ել լինի կան մարդիկ, որ քեզ կօգնեն, օգնություն կարողա և պետք չգա, բայց մենակ լինելը դա հանցագործությունա,Օ_Օ վահահահահայ, կեցցե առողջ ապրելակերպը :Դ:Դ պախուխա պարապելու, հեսա բլոգուշ տես քո մեջ ինչ գանձեր եմ գրելու :Դ

среда, 18 мая 2011 г.

Ես եմ, եկել եմ

Կուկու? Հա, երկար ժամանակ չէի բլոգվում, չնայած ուզում էի, ինչ խոսք կարոտել եմ բլոգուշիս: Հա, չէի գրում, որովհետև -_-..... Ուր էի կորել? Տանն էի ու Սինոփսիսում, շաբաթը մի քանի անգամ Վինգոյի ու տենց: Վաղը քննության եմ :Դ էհ, հուսամ ամեն ինչ լավ կլինի, պետքա լավ լինի, հա, ես ուզում եմ լավ լինի, ուրեմն կլինի :Դ:Դ Բա չիմացաք, դարձել եմ 20 տարեկան :Դ հա, մեծանում եմ, իհարկե տեսքից ոնց որ 16 լինեմ -_-: 20 տարեկան դառնալը մի քիչ պարտավորեցնող է, առաջին բանը ինչ մտածել եմ, երբ դարձա 20, այն էր թե ինչի եմ ես հասել ու ինչեր են դեռ ինձ պետք ավելի լավ հաստատվելու համար հողի վրա, ինչու չէ ջրի մեջ էլ :Դ... Դե, ինչպես ասում են` ժամանակը ցույց կտա: Այլ բանի մասին էի ուզում գրել, բայց հավեսս փախավ, ով գիտի նրանից է, որ քունս սկսեց տանել: Հետևաբար բարի գիշեր, ժողովուրդ!!!!

Ի դեպ, երբևէ բախտի բերմամբ խնդրի պատասխան ասել եք, ու պարզվել է, որ լրիվ ճիշտ է? Օ_Օ_Օ_Օ_Օ

среда, 11 мая 2011 г.

Վայթե գերհոգնած եմ

Ոչ մի բան չկա, քայլում ես մթության մեջ, վախենում ես ընկնել, դրա համար ամեն մի քաըլդ 20 անգամ քցում բռնում ես: Ուզում ես մեկի ձեռքը բռնել, բայց երբ հույով լի դեմքով հասնում ես ինչ-որ մեկին ու սպասում ես, որ քեզ կօգնի, կողքիդ կլինի` ինքը չկա, իսկ դու դրան չէիր սպասի երբեք, ախր դու կլինեիր ինչ էլ լիներ, բայց շատերը չէ, ամեն մեկը իր համար, իր կառույցի վրա, իսկ դու քո փոքրիկ կառույցում լրիվ մենակ, իսկ քեզ թվում էր մենակ չես, իսկ միգուցե քեզ ամեն ինչ քիչա? ու չես բավարարվում եղածով? ոոոոոոոոուոււււււււււււււււււււււււււււֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ ոնց եմ ուզում քնեմ մի 1 տարի, հոգնել եմ, բոլորից, ամեն ինչից, ինձնից, կոմպից, աթոռներից, ուզում եմ քնեմ, քնեեեեեեեեեեել եմ ուզում:

воскресенье, 1 мая 2011 г.