воскресенье, 29 июня 2014 г.

0.21

Տարածված խոսք կա, իբր ժամանակը բուժում ա վերքերը ու նման բաներ: Դե հա մարմնական վերքերը բուժում ա, համա թե նեքինները չէ: Ոչ մի բան էլ չի բուժում, նույնիսկ կասեի ճիշտ հակառակը՝ ավելի ա խորացնում: Նման ա ճահճի որ տանում ա, չգիտես էլ ուր ա տանում, թվումա թե ման ես գալիս քո համար, գրքեր կարդում, գործի գնում, ամեն ինչ լավ ա, ժամանակը դասեր ա տվել ու բուժել անցած վերքերը, համա չէ, ոչ մի բան էլ չի անցնում, խորանում ա ու խորանում: Բավական ա ուղղակի մի քիչ հետ նայել, շատ-շատ քիչ 0.21վրկ ու վերջ, լրիվ հետ ա դառնում, լրիվ դաժան դեպքերը, որ տեսել ես ու ամենավատը զգացել, գալիս են ու գալիս, ոնց որ առնետներ, որ ուզում են քեզ  ներսից հոշոտել, ասում ես հերիք է , ես արդեն հասուն եմ, ես կարողացել եմ մոռանալ ու համակերպվել ժամանակի հետ, բայց չէ, դա սուտ ա , բացահայտ ինքնախաբեություն:
Ես չեմ հավատում մարդկանց, ովքեր ասում են համակերպվել ենք կորստի հետ, դա սուտ ա, չկա տենց բան, դա տարածված միֆ ա, խեղաթյուրված կարծիք, որը հորինել են ստախոսները, որ շարունակեն խաբել: Հոգեբաներն էլ են անզոր նրա հանդեպ ինչ անում ա ժամանակը: Ժամանակը դաժան հակառակորդ ա ում հետ պետք ա մի ձև լեզու գտնել, ասում են ոմանց դա հաջողվում ա: Իմ մոտ չէ, ես ժամանակի հետ մեկ տեղ ավելի եմ կարոտում, ավելի եմ հասկանում ինչ եմ կորցրել ու ավելի փխրուն եմ դառնում ու թողնում եմ, որ առնետները ինձ ներսից ուտեն: Ես անզոր եմ ժամանակի նման դաժան երևույթի հանդեպ: Ժամանակը ստիպում ա, որ դու կարծես, որ ամեն ինչ անցյալում ա, նենգություն ա չէ? թողնում ա մտածես, որ դու հաղթահարել ես քո հոգեկան ապրումները՝ մի ամբողջ պատանեկության, նենգություն ա չէ? ու մեկ էլ հոպ, կյանքս սիրուն գնում ա առաջ, իսկ դու ընդհամները 0.21վրկ հետ ես նայում, ընդհամենը 0.21վրկ ու վերջ... ու վերջ... էլ հետ չես գալիս մինչև ուժերդ հետ չբերես, մինչև մի սառը լոգանք չընդունես, մինչև ինքդ քեզ տափ չտաս՝ դու հետ չես գալիս:
Ամենավատը դա չէ, չէ, ամենավատը դա էն ա, որ դու անզոր ես, դու ոչինչ ես էդ ցավի հանդեպ, ինքը քո ստվերն ա ու հա քեզ հետ ա, երբեմն լույս տեղերում դու իրան չես նկատում, չէ, բայց երբ մթնում ա, ինքը գալիս ա, իբրև հիշեցնի, որ ինչ ես ուրախանում, իսկ սրանք հիշում ես?
Հուսով եմ ոչ ոք չի հասկանա էն ինչ վերը նկարագրված ա, ոչ ոք չի հասկան ա, ինչ ա նշանակում մենակ մեծանալ, ինչ ա նշանակում կորցնել նրան ում համար կյանքդ կտաիր, ու ամեն օր քնել, մտածելով, որ կարթնանաս ու երազը կվերջան ա, կգնա ու դու նորից կլինես էն անհոգ ու երջանիկ երեխան, որ մանկությունդ հետ կգա ու ով որ գողացել ա  հետ կբերի: Բայց չէ, ոչ մի բան չի փոխվում...երանի ես լինեի, ոչ թե դու, երանի ես լինեի... Կյանքը անարդար ա ու ով ասում ա արդար ա, չի տեսել անարդարություն, իսկ Ժամանակն էլ հրեշ ա, ում ճիրաններում բոլորս  կանգնել ենք, թվում ա բուժում ա, բայց չէ, ոչ մի բան էլ չի բուժում... պետք ա ընդհամենը 0.21վրկ, շատ չէ...

Комментариев нет:

Отправить комментарий