воскресенье, 12 июня 2011 г.

Ամեն անգամ "Իպ Մեն" կինոն նայուց մի տեսակ նոր աչքով եմ նայում, նոր բացահայտումներ անում, թե ինչ տիպի տեխնիկայա մեջը ու ասեմ, ըստ իս, էնքան որ սիրուն շարժումները վերցրել են ու օգտագործել, իրականում Վին Չունը շատ ավելի սիրուն շարժումներ ունի ու շատ ավելի թունդ տեխնիկա: Ասածս էնա, որ եթե դուք նայում եք վերը նշված կինոն, որը մեգակինոյա ու շատ տունդ, ու ասում եք "Վաու, էս ինչ լավնա վին չունը", ապա ես ձեզ ասեմ, որ էտօ յԷշյօ ցվետօչկի :Դ Գիտեք ինչնա հավես? որ զգում ես, թե ոնց ես զարգանում, ոնցա չինական մարտարվեստը դառնում քոնը ու ինչ սիրով ես դու սկսում լցվել բոլոր նրանց հանդեպ, ովքեր կապ ունեն այդ բնագավառի հետ:

Վերջերս մտածում եմ նոր մարտարվեստային ոճ մշակելու մասին / ԼՕԼ/ այն կլինի մեգաթունդ, մեգաարագ ու կներառի նենց հարվածներ, որ մեկ հարվածը բավական կլինի մարտը հաղթելու համար:

четверг, 9 июня 2011 г.

Սիրտ ինչի ես դու միշտ ցավում? Ոնց հասկացնեմ, որ հիմա չեմ կարա 10 օրով տանը մնամ քո բուժման համար: Պետք չի ցավել, պլզ...

среда, 8 июня 2011 г.

Ատում եմ, երբ մի բան մեջս կոտրվում: Հիմա ինչով լցնեմ? ուֆ, անհավես եմ, չեմ լցնի, մեկա անիմաստա լցնել, մեկա ինձ իմանալով, հա էլ կնեղվեմ ինքնախաբեությունից, ներվայնանում եմ, ախմախ սիրտս էլ մի կողմից, ինչի եմ ծանր տանում, էնպիսի բաներ, որ ծանր տանել չի կարելի ուղղակի:

вторник, 7 июня 2011 г.

Վին Չուն: Առաջին կարգը հանձնած!

Այո', այո', այո', ես հանձնեցի առաջին կարգը իմ շատ սիրելի Վին Չունի: Դժվար էր? Չէի ասի, ուղղակի իմ սխալն էր երեկոյան ուշոտ քնելը ու առանց սնվելու վազել քննությանը: Սկզբում քիչմ խառնում էի, ինչի հետևանքով թակարդների հերթականությունը խառնեցի ու մոռացա ներսից բոնգ սաուի մասին, ոնց կարող էի մոռանալ? Բայց դե առաջին քննությունն էր, քիչմ լարված էի ու չգիտեի ոնց անեմ, որ լավ լինի :Դ :Դ հետո ոգևորվեցի ու հարվածների ժամանակ էնքան ուժեղ էի խփում տանձիկին, որ բռունցքներս կապտել էին, բայց ոնց որ թե արդեն անցել են: Արդեն համարյա ցավ չեմ զգում, երբ մեր Վինչո տղաները հարվածում են :Դ
Արդեն սկսել եմ 2րդ կարգը: Վուհուհույ, ինչ լավ կարգա, պետքա որ մեկ ու կես ամսից հանձնեմ:

Ախր շատ լավ բանա մարտարվեստով զբաղվելը, ով չի զբաղվում հսկայական էներգիա է կորցնում, այո': (Աչքերի առաջ հայտնվում է այն տեսարանը, երբ իրեն շնորհում են Վին Չունի 6րդ կարգը):

ԱԱ!!

Վատ երազից արթնացել էի, նայում եմ ժամին` առավոտյան 6-ն է, մտածում եմ "Հեյ, Շուշա, մի ալարի վեր կաց վազելու" , բայց էլի քնում եմ արթնանում եմ` առավոտյան 8-ն է, ինքս իմ վրա փնթփնթում եմ ու վեր կենում, միացնում Չոչոյին, գտնում եմ 40 րոպեանոց վարժությունների շարքը, որը նախատեսված է փորի, ոտքերի, կոնքախառը տեղամասերի մկանների համար, ու սկսում եմ քրտնել :Դ արդեն 2րդ օրն է , որ անում եմ, էսօր ավելի հեշտ ստացվեց, չնայած որ, մկաններս կատաղի բռնված էին ու մինչև հիմա ցավում են, բայց ինչքան էլ տարօրինակ չհնչի, ես այդ ցավը սիրում եմ, մի տեսակ իմ մարմինը դրանից հաճույք է ստանում:
Առողջ ապրելակերպից էլ լավ բան?? Բայց պետքա սովորեցնեմ մարմիս առավոտյան արթնանալ ու վազել: Չնայած մտածում եմ, վազելուց հետո կկարողանամ Հոլիվուդյան տրեների հետ կատարել վարժությունները :Դ Դե, հույս ունեմ ամենօրյա քրտնուշները կտան իրենց ցանկալի արդյունքները ու շուտով իմ երազած պրեսոն կունենամ ու ոչ միայն;
Ու հա, անկախ նրանից գեր եք, նիհար եք, մեգասիրուն մարմին ունեք /առանց ֆիզոլի կարծում եմ հնարավոր չէ վերջինը/ նման վարժություններ պետք են, որ ավելի ընդգծեն ձեր գեղեցկությունը, ի վերջո, եթե դուք ձեզ սիրում եք, ոնց կարող եք ձեր մարմնին չսիրել ու նրան չկատարելագործել?
Հեհե, ի դեպ, թույր կարծիք կա, որ շատ խոխմ տեսարանա, երբ արջերը պրես են անում, շատ էլ գեղեցիկ տեսարանա, այո':

пятница, 3 июня 2011 г.

ԵԹ/Կ

Ժողովուրդ, էսօր գիտեք ինչ փայլուն միտք է մոտս առաջացել :Դ հեչ նկատել եք, թե ինչքանա կյանքը նման Հայաստանյան երթուղային տաքսիների խժուբժին? :Դ Ուրեմն ասեմ, թե ինչի: Նախ ով որ չի ալարում ու մի քանի կանգառ քայլումա ԵԹ-ին ընդառաջ, նա բախտավորվումա 40 րոպե կամ ավելի քիչ նստած գնալ, եթե շատ բախտավորա ու ավելի շատա քայլել ով գիտի լուսամուտի մոտ նստի :Դ ով ալարկոտա ու հելնումա ու անկապ կանգնումա կանգառում ինքնաբերաբար օդի մեջ մի ձև բռնած մի տեղ հասնումա, իջնում ու ներվեր քայքայում, ու հա նստածները նեղվում են կանգնածներից ու ով գիտի ծիծաղում ներսում, վայվույ անում, իսկ կանգնածները` նախանձով նայում են նստածներին, բայց մեկա բոլորն էլ նույն գինն են տալիս մի տեղ հասնելու համար, մենակ մի տարբերությամբ` կանգնածը շահումա, էն մյուսը` նօնօնօնօ :Դ
ՀԳ. ինչ լավա ես միշտ ընդառաջ եմ գնում երթուղայինուշին -_-