вторник, 7 июня 2011 г.

ԱԱ!!

Վատ երազից արթնացել էի, նայում եմ ժամին` առավոտյան 6-ն է, մտածում եմ "Հեյ, Շուշա, մի ալարի վեր կաց վազելու" , բայց էլի քնում եմ արթնանում եմ` առավոտյան 8-ն է, ինքս իմ վրա փնթփնթում եմ ու վեր կենում, միացնում Չոչոյին, գտնում եմ 40 րոպեանոց վարժությունների շարքը, որը նախատեսված է փորի, ոտքերի, կոնքախառը տեղամասերի մկանների համար, ու սկսում եմ քրտնել :Դ արդեն 2րդ օրն է , որ անում եմ, էսօր ավելի հեշտ ստացվեց, չնայած որ, մկաններս կատաղի բռնված էին ու մինչև հիմա ցավում են, բայց ինչքան էլ տարօրինակ չհնչի, ես այդ ցավը սիրում եմ, մի տեսակ իմ մարմինը դրանից հաճույք է ստանում:
Առողջ ապրելակերպից էլ լավ բան?? Բայց պետքա սովորեցնեմ մարմիս առավոտյան արթնանալ ու վազել: Չնայած մտածում եմ, վազելուց հետո կկարողանամ Հոլիվուդյան տրեների հետ կատարել վարժությունները :Դ Դե, հույս ունեմ ամենօրյա քրտնուշները կտան իրենց ցանկալի արդյունքները ու շուտով իմ երազած պրեսոն կունենամ ու ոչ միայն;
Ու հա, անկախ նրանից գեր եք, նիհար եք, մեգասիրուն մարմին ունեք /առանց ֆիզոլի կարծում եմ հնարավոր չէ վերջինը/ նման վարժություններ պետք են, որ ավելի ընդգծեն ձեր գեղեցկությունը, ի վերջո, եթե դուք ձեզ սիրում եք, ոնց կարող եք ձեր մարմնին չսիրել ու նրան չկատարելագործել?
Հեհե, ի դեպ, թույր կարծիք կա, որ շատ խոխմ տեսարանա, երբ արջերը պրես են անում, շատ էլ գեղեցիկ տեսարանա, այո':

Комментариев нет:

Отправить комментарий