суббота, 30 апреля 2011 г.

Կռունկ

Կռունկ սիրում եք? Իսկ թղթից կռունկ պատրաստել գիտեք? ... իսկ ես արդեն գիտեմ: Արդեն 2 օր է մեծ սիրով պատրաստում եմ: Ասում են, եթե 1000 հատ պատրաստես, կարող ես երազանք պահել: Չգիտեմ դեռ ինչքան եմ պատրաստել, բայց մի օր երազանք կպահեմ ու կիրականանա: Հավես բանա թղթից կռունկ պատրաստելը: Ներվերը հանգստացնումա մի այլ կարգի, ամեն մի մաս ծալելուց զգույշ պետքա լինել, ի վերջո համաչափություն գոյություն ունի + չես էլ կարա թափթփված պատրաստես, ախր դա քո կռունկնա: Ամեն մի ծալվածը մի քանի անգամ եղունգներով համարյա իդեալական ուղղում ես, որ ոչ մի միլիմետր շեղում չտա: Հետո ոչ պետքական մասերը հանգիստ, առանց շտապելու կտրում ես, որ էլի ամեն ինչ լինի իդեալականին մոտ... ու...վուալյաաաա.... այն է ինչին ձգտում էիր, ճիշտա մի քիչ էն չէ ու կարար մի քանի միլիմետրի շեղում չլիներ, բայց դե չկա կատարյալ ոչ մի բան: Ներվերը հանգիստ են, թուղթը` կռունկի վերածված:



Комментариев нет:

Отправить комментарий