четверг, 14 апреля 2011 г.

Ֆլան-Ֆստան

Հմմմ.... պատկերացնում եք? ասում են ես լավ բլոգեր եմ ու հավես եմ գրում ու նենց եմ գրում, որ կարդացողները "ներքաշվում են" իմ պատմության մեջՕ_Օ Միշտ նման դեպքերում ասում եմ, որ գրում եմ էն ինչ էդ պահին զգում եմ ու ուզում եմ բարձրաձայնել, խոսել ինքս իմ հետ: Հաճելի թեթևություն եմ զգում նոր բան գրելուց: Լավ բանա էլի բլոգ ունենալ : Իսկ դուք ակնոցը իբրև պաշտպանիչ միջոց օգտագործել եք?Օ_Օ արևի դեմ չէ, ուղղակի, երբ ուզում եք անտեսանելի լինել, ես դա անվանում եմ "ջայլամի ռեժիմ": Անկեղծության բացակայություն? Չէ', իմ մոտ սեփական վատ տրամադրությունը մենակ ինձ պահել ու ինչ-որ չափով խուսափել հարցերից, օրինակ ինչ եղավ? Ըստ իս, ամենատարածված ռեժիմը, իհարկե բացի հագեցածից :Դ (խիստ մասնագիտական հումոր :Դ:Դ) դա "ջայլամի ռեժիմ"-ն է... բոլորս էլ սիրում եք ինչ-որ պահի լինել անտեսանելի, ոմանք զուտ չանկեղծանալու համար, ոմանք ֆլան-ֆստան պատճառներով: Հմ...իսկ ինչ է նշանակում լինել անկեղծ? չխաբել? (բոլորս էլ խաբեբաներ ենք-_-) չկորցնել քո նկատմամբ արժանապատվությունը? միայն ու միայն քո հետ անկեղծ լինելը? առանց շահ ու այլ ֆոնֆոնների, այսինքն նվիրված սիրելը? աչքերի մեջ նայելով խոսելը? ամեն մեկին ասել էն ինչ քեզ հարմար կլինի ու քեզ դրանից լավ զգալը? հարաբերական բանա չէ անկեղծ լինելը?Իսկ միգուցե անկեղծությունը դա ուղղակի ինքդ քեզանով լինելնա ու հենց նույն դերով միշտ ապրելնա?միգուցե, երբ ուղղակի սիրում ես, առանց մտածելու հենց ինչի ես սիրում ու կոնկրետ երբ? իսկ միգուցե, երբ ամեն առավոտ հայելու մեջ նայելով ժպտում ես ու քեզ հաջող օր մաղթում ու բոլորին ես ժպտում ու հաջող օր մաղթում? Երբ պատրաստ ես ամեն ինչ դեն նետել սիրելիին ուրախացնելու համար? Երբ ուրախանում ես ուրիշի հաջողության համար, չնայած որ ինքդ վարի ես տվել նույն բանը? ( սա շատ քիչ հանդիպող բանա): Իսկ դուq անկեղծ եք? Իսկ դուք գնահատում եք անկեղծությունը? Դուք նկատում եք, երբ են ձեր հետ անկեղծ? Իսկ դուք գիտեք ինչ է անկեղծությունը? Ամեն ինչ հարաբերական է, բայց և միանշանակ....


Լավնա էլի`http://www.youtube.com/watch?v=Bfo4-CnJZQQ ^_^



Комментариев нет:

Отправить комментарий