суббота, 16 апреля 2011 г.

Խաղալիք

Բոլոր խաղալիքներս միշտ սիրել եմ ու ոչ մեկի չեմ տվել, իսկ եթե նվիրել եմ, ապա շատ մեծ ցավով ու միշտ փոշմանել եմ: Նման դեպքերից հետո առհասարակ սկսեցի ոչ մեկին ոչինչ չտալ, եթե ինձ էր պատկանում դա.. իսկ ինչու պետքա նվիրեի? իմն է չէ? եթե հնանում էր դեն էի նետում, տարիքի հետ համարյա դեն չէի նետում, նույնիսկ ունեմ բաներ, որ 8 տարեկանից մինչ հիմա իդեալական վիճակում են:Նույնիսկ, երբ մաման մանկատան երեխաների համար իմ շորերից էր ուղարկում ես մեծ մասը չէի տալիս, որոնք սիրում էր ու որոնց հետ հիշողություններ ունեի: Դնում էի մի կողմի վրա, կամ կխաղայի կամ էլ չէի էլ հիշի ուր եմ դրել, բայց չէի նվիրի, ոչ: Եսասիրություն? Ինչու ոչ?Ամեն ինչի նկատմամբ հենց նույն ձևով եմ: Կախվածություն? Միգուցե, ես չեմ կարող ճիշտ ասել դա ինչից է հենց: Էնքան "իրեր" ունեմ շուրջս ու շատերի մասին նույնիսկ մոռանում եմ, բայց երբ զգում եմ ինձանից դա կտանեն միանգամից պաշտպանում եմ ու հետ վերցնում: Տարօրինակություն? Չէի ասի: Երբեք ուրիշի խաղալիքը չեմ ուզել, հատկապես օգտագործվածը, ամեն ինչի նորն էլ հավեսա, իսկ հինը պետքա հենց քո ձեռքերում մաշված լինի, որ հավեսը զգաս:Ընդհանուր առմամբ, երբեք իմ համար թանկ իրը չեմ նվիրել ոչ մեկին: Ուշադրություն չդարձնել, բայց հենց զգաս դրա պակաս զայրանաս, թե բա ինչի? Պարադոքս? թե արդարություն? Օ_Օ Միշտ պնդում եմ, որ ես չեմ հարմարվում միջավայրին, այլ հարմարեցնում եմ ինձ: Բայց մատների վրա կարող եմ հաշվել դեպքեր, երբ հարմարվել եմ, բայց մենակ նրա համար, որ ինձ հարմարեցնեմ հետոՕ_Օ Սկսում եք զզվել ինձանից? Բոլորն էլ բոլորից հոգնում են ու հիասթափվում: Քանի անգամ եմ հիասթափվել ու վերասիրահարվել: Հայ-հայ: Իսկ ունեք մեկը, որին մինչև վերջ վստահեք, ինքն էլ ձեզ? Եթե ունեք, ուրեմն դուք երջանիկ մարդ եք... Չկա սենց բան " Ես չեմ կարող անկեղծանալ մինչև վերջ, չեմ կարող, բայց կուզեի", էժանագին սուտ է, կամ և " Կան բաներ, որ անցյալ է ինչ իմաստ ունի ասել" կամ և "Դե լավ, ինչևէ" կամ և "Թող մնա գաղտնիք", բոլոր նման բաները էժանագին ստեր են, որոնք գալիս են դիմացինին չվստահելուց, կամ վախից, որ այդ մի բանը իմանալով դիմացինին կկորցնեք, սովորաբար նման իրավիճակներում անկեղծացողը հստակ գիտի կկորցնի, թե կգտնի: Բայց ինչպես նշեցի, եթե հստակ վստահես, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ամենաանկապ բաների մասին կասես, բայց երբեմն էլ չես ասում, որովհետև գտնում ես դիմացինին դա հետաքրքիր չէ, բայց եթե դիմացինը հենց նա է ում դու վստահում ես, ոնց կարող է հետաքրքիր չլինի? բայց դե, աչքերից ու հայացքից հաճախ լռում ես, դա ստել չէ, դա մի տեսակ կորուստա, ու զգում ես փոքրիկ դատարկություն: Նման դեպքերում ես երբեք դատարկ չեմ թողնում, միշտ փակում եմ, մնացել էր ինչ-որ բանի կամ մեկի պատճառով դատարկվեմ: /բայց դե երբեմն ժամանակ շատ է պահանջվում/: Մի քիչ խառը ստացվեց չէ? Դե ինչ արած, ես խուճուճ բաներ սիրում եմ-_- Կարևորը բոլոր բացասական լիցքերը դուրս նետեցի: Ու հա, երբեմն երկու կամ մեկ բառը էնքան կարևոր կարող են լինել, երբեք պետք չէ ափսոսալ խոսել ու վստահել...

11 комментариев:

  1. Գրառումը խառն էր, գոնե ես փորձեմ համակարգված գրել :D
    1. Հուսամ չես փոշմանում էն խոզուկի համար, թե չէ սա կարդալուց հետո ինձ սկսեցի մեղավոր զգալ, թե պետք ա, կարամ հետ տամ /իհարկե հետ չեմ տա :D/
    2. Էն, որ քո համար թանկ ու ոչ թանկ բաները չես սիրում նվիրել,նորմալ ա, համրյա բոլորն էլ տենց են, ճիշտն էլ հենց դա ա, որովհետև իմ անձնական փորձը ցույց ա տալիս, որ կիսվողները վերջում միշտ "ապուշ"-ի դերում են հայտնվում:
    3. "Ես չեմ կարող անկեղծանալ մինչև վերջ" Բոլորն էլ կարող են, բայց հետևանքները ոչ միշտ են արժանի էդ քայլին, քանզի գործնականում բոլորն էլ, որպես կանոն, թքած ունեն իրար վրա, եթե նույնիսկ քեզ հավատացնում են, որ միշտ կողքիդ կլինեն, բլա-բլա-բլա:
    Գուցե չափազանց վատատես եմ դարձել, հուսամ դու կամ ինչ-որ մեկը ինձ հակառակում կհամոզի: "Դե լավ, ինչևէ" :)))

    ОтветитьУдалить
  2. Խոզուկը իմ համար թանկ չէր, այ եթե փորձես Դինոիս վերցնել, վարի կտամ քեզ Օ_Օ
    2.Չէ, հարցը կիսվելը չէ, հարցը ամբողջապես տալն է, ինչ-որ մեկի հետ կարող ես կիսվել, բայց էն ինչը հենց քոննա, գտնում եմ, որ ուղղակի տալ չարժե:
    3.բոլորը չեն կարող, ոչ անկեղծ մարդը, երբեք չի կարող անկեղծանալ, իսկ եթե կան բաներ, որ չես ասում, դա արդեն այլ բաներիցա գալիս: Ես երբեք թքած չունեմ էն մարդկանց վրա ովքեր իմ համար թնակ են, որովհետեև առանց իրենց ես ոչինչ եմ, ես մենակ չեմ կարող: Թանկ մարդը իմ համար թանկա շատ: Վերջերս մեկը հարցնում էր, թե որը կընտրեմ ."համարյա սոված ապրել քո սիրելիի հետ, թե մեգահարուստ ապրեիր, ունենաիր լիքը տղամարդկանց, բայց ոչ քո սիրելիին" առանց մտածելու պատասխանել եմ "սոված, բայց իմ սիրելիի հետ" : Հետևություններ ինքդ արա:>>եթե նույնիսկ քեզ հավատացնում են, որ միշտ կողքիդ կլինեն, բլա-բլա-բլա:>> ամեն ինչ հարաբերականա, եթե տվյալ մարդը ասումա միշտ քո կողքին կլինի ու քեզ սիրող մարդա, ապա նա միշտ ուզումա լինել քո կողքին, հանգամանքների բորումով կարողա տենց դուրս չգա, բայց եթե քեզ իսկապես սիրող մարդա, միշտ քո կողքին կլինի, թեկուզև դու կարողա ինչ-որ ժամանակ դրա պակասը զգաս:Ի դեպ, մենակ նա չէ, որ պետքա ձգտի քո կողքին լինել, դու էլ պետքա ձգտես:
    Դու ինքդ պետքա քեզ համոզես, վատատեսություն բոլորիս մեջ էլ կա, Սոնու, ուղղակի քեզ մի դարձրու վատատես, դժվարությունները հաղթահարելու համար են: Ասել վատատես եմ ու դնել վերջակետ ու ասել բոլորը բոլորի վրա թքած ունեն , ըստ իս սխալա: Միգուցե դու բոլորի վրա թքած ունես? և ոչ թե հակառակը:)))

    ОтветитьУдалить
  3. Իրականում էս թեմայով ծավալվելու հավես չունեմ, ոչ էլ պնդում եմ, որ ճիշտ եմ: Բայց չի կարելի հերքել, որ մարդը, որպես կենդանական աշխարհի ներկայացուցիչ, առաջին հերթին մտածում ա մենակ իր մասին, ու նույնիսկ երբ որ դիմացինին օգնում ա, անգիտակցորեն անում ա դա սեփական անձի արժեքը իր աչքին բարձրացնելու, իրեն լիարժեք զգալու համար և դա բնական ա ու նորմալ: Կարող ա մարդկանց մի 2-3%-ը տենց չի, բայց նման մարդիկ միշտ "հալածվում" կամ առհամարհվում են մնացածի կողմից:
    "Միգուցե դու բոլորի վրա թքած ունես?" պատրաստ էի գրազ գալ, որ սա անպայման կգրես :D

    ОтветитьУдалить
  4. Իսկ ես պատրաստ էի գրազ գալ, որ դու թեման կփակես, չնայած որ ասում էր, >>հուսամ դու կամ ինչ-որ մեկը ինձ հակառակում կհամոզի>>
    >>Բայց չի կարելի հերքել>> Չեմ հերքել, բոլորս էլ մտածում ենք մեր մասին ու բոլորս էլ մեզ ավելի շատ ենք սիրում քան մեկ այլին, բայց ինչ-որ մեկին սիրել ու գտնել, որ նա քո համար թանկա ու հանուն իրեն ինչ-որ բան անելը,ու քո ասածը, թե դա սեփական աչքին բարձրանալու համարա իրար իբրև թե լրացնում են, բայց ըստ իս լրիվ տարբեր բաներ են: Չգիտեմ, բայց իմ ու քո պատկերացումները էդ հարցում լրիվ տարբեր են: Ես եթե մենակ լինեմ, կլինեմ թերի, դրա համար երբեք մենակ չեմ լինի, իսկ եթե լինեմ, երկար չեմ ձգի, դրանից չի հետևում, որ ես իմ համար թանկ մարդկանց օգտագործում եմ, որ ինձ լավ զգամ: Չգիտեմ, բառերով դժվարա ասել:

    ОтветитьУдалить
  5. Ի դեպ, դու էլ իմ համար թանկ մարդ ես ու ես եթե ինչ-որ բան անում եմ քո համար, երբեք չեմ մտածում դրանից հետո իմ մոտ ինչ ինքնարժեք կբարձրանա, անում եմ, որովհետև դու իմ համար նշանակություն ունես: Ու կոպիտ ասած, շահի մասին նման դեպքում խոսելը իմ համար վիրավորական կլիներ: Ու հա, ես միշտ կլինեմ քո կողքին, բայց դրանից չի հետևում, որ ամբողջ ժամանակս քեզ կնվիրեմ: Էս գրում եմ, որ զգաս, թե ինչքան սարերի ու ձորերի տարբերություն կա իմ ու քո ասածների մեջ, համենայնդեպս իմ համար:Հուսով եմ հասկացար ինչ եմ ուզում ասել:)))

    ОтветитьУдалить
  6. Ինչպես միշտ, ասածս սխալ ա հասկացվում/հետո էլ կասեն ինչի ես քիչ խոսում/։ Շուշ, ես չեմ ասում, որ մարդիկ շահամոլ տականք արարածներ են, որ ամենինչ անում են, մենակ իրանց լավ զգալու համար, առավելևս, որ դու կամ մի ուրիշը իր ընկերներին օգտագործում ա իր անձի բարձրացման համար։ Ասածս էն ա, որ բնականաբար ամեն մարդ էլ առաջին հերթին ուզում ա լավ ու լիարժեք զգալ ու բնականաբար, եթե կողքինը խնդիրներ ունի, անտարբեր չի մնա, ու ուրիշի խնդիրնեը իրեն էլ ցավ կպատճառեն։ Դա հո կեղծավորությո՞ւն չի։ Ինքդ ես գրել, էր եթե մենակ լինես, կլինես թերի։ Հարց ա ծագում, եթե ինչ-որ հրաշքով, էնպես ստեղծված լինեիր, որ թերի չլինեիր, արդյո՞ք կլիներ քո համար բավականաչափ թանկ ինչ-որ մեկը։
    Համեմատությունս գուցե կոպիտ ա, բայց եթե օրինակ պոպուլյացիայի ներոսում կեմդանիները մեկը մյուսին օգնում են, իրար հետ ուտելիքով կիսվում են, միասին պայքարում են թշնամինրի դեմ, և այլն, հո չեն մտածում "անեմ, որ լավը լինեմ"։
    Համ էլ, թեման փակելը ո՞րն ա, ուղղակի ես էլ եմ նեռվայնանում, որ սկսում եմ անկապ-անկապ խոսալ ու տրամադրությունս զոռով քցում, թե չէ գիտես, որ քո հետ վիճաբանելը իմ համար գերագույն հաճույք ա :P

    ОтветитьУдалить
  7. Սոն, բոլորն էլ բոլորին սխալ են հասկանում, հատկապես երբ բավական հարաբերականոտ բանի մասին են բանավիճում ու տարբեր տեսակետներ են կիսում: Համա ես չէի ասի, թե սխալ հասկացա, ուղղակի քիչմ կոպիտացրեցի, բացի այդ քո կոնտեքստում ինչ-որ չափով խոսվում էր նրա մասին, որ բոլորը եսասեր ու իրար չոգնող, ասում են միշտ քո կողքին կլինեն, բայց չեն լինում, բլա բլա, ըստ իս, բացահայտ դու ասում էիր, որ բոլորը բոլորի վրա քթած ունեն ու թքած չունեն մենակ էն դեպում, երբ իրենց ձեռքա տալիս: Ասենք ես փողոցում հանդիպող սոված շունիկներին հաց տալիս եմ, ինչ շահ ունեմ ես դրանից?>>արդյո՞ք կլիներ քո համար բավականաչափ թանկ ինչ-որ մեկը։>> առանց շան էլ ես կատարյալ եմ, նա իմ համար ոչ մի բանա, բայց ես իր մասին մտածեցի ու հաց տվեցի:Հենց դրանից հետևումա, որ իմ ասածը քոնին հակասումա ու ես քո հետ համաձայն չեմ /հուսով եմ ճիշտ եմ հասկացել քեզ, դու էլ ինձ/: Օրինակդ նույնիսկ պատկերացնել իմ համար բարդա, ինչքան էլ կատարյալ լինես, մենակ ոչինչ ես: Կենդանիների առումով, լրիվ քո հետ համաձայն եմ, հենց դա էլ ես քեզ ուզում եմ ասել:
    Անկապ անկապ խոսալ չկա, հատկապես իմ բլոգում :Դ Ես կիսում եմ գերագույն հաճույքի ողջ բաժինը :Պ

    ОтветитьУдалить
  8. Շուշ, մենակ էն, որ շունիկի օրինակն ես բերում, ապացուցում ա, որ կամ ես ինքս չգիտեմ ինչ եմ ասում, կամ դու ինձ "անդառնալիորեն" սխալ հասկացար։ Էլի եմ ասում, ես չեմ ասում, որ "բոլորը եսասեր ու իրար չոգնող, ասում են միշտ քո կողքին կլինեն, բայց չեն լինում", ասում եմ, որ մարդուն ղեկավարում ա իր էգոն, իր ցանկությունները, էն ամենը ինչից ինքը հաճույք ա ստանում, քանի որ ցանկացած մարդու այս կամ այն բանն անելու համար, պետք ա մոտիվացիա։
    Խնդրում եմ խոսքերս չմեկնաբանել յուրվի, թե չէ ստացվում ա, որ ես դաժան, անսիրտ ու անհոգի եմ՝ մնացած այլ մարդկանց հետ միասին/էս վերջին բառերիս վրա ճիշտն ասած ինձ բացեց :D/

    ОтветитьУдалить
  9. Ah de asi shan orinak2 chberem, en el syni shan2 hisheci, aseci lav eh. Andarnalioren sxal chem haskacel. shunikic mi karchi, uxxaki kopit orinak em berel
    PS>>որովհետև իմ անձնական փորձը ցույց ա տալիս, որ կիսվողները վերջում միշտ "ապուշ"-ի դերում են հայտնվում:>>
    >> որպես կանոն, թքած ունեն իրար վրա, եթե նույնիսկ քեզ հավատացնում են, որ միշտ կողքիդ կլինեն, բլա-բլա-բլա:>>
    >>անգիտակցորեն անում ա դա սեփական անձի արժեքը իր աչքին բարձրացնելու
    >>Կարող ա մարդկանց մի 2-3%-ը տենց չի, բայց նման մարդիկ միշտ "հալածվում" կամ առհամարհվում են մնացածի կողմից:
    .......
    >>Շուշ, ես չեմ ասում, որ մարդիկ շահամոլ տականք արարածներ են, որ ամենինչ անում են, մենակ իրանց լավ զգալու համար, առավելևս, որ դու կամ մի ուրիշը իր ընկերներին օգտագործում ա իր անձի բարձրացման համար։
    >>անտարբեր չի մնա, ու ուրիշի խնդիրնեը իրեն էլ ցավ կպատճառեն
    >>Ինչպես միշտ, ասածս սխալ ա հասկացվում
    Ha yes qez sxal em haskanum, @st indz qez hakasum es , chases eeeeeeeehhhhh, lav incheve, hstak mtqerd gri, vor indz haskacnes inchn em yes sxal haskanum, ok? :)))

    ОтветитьУдалить
  10. Ուրեմն վերջին քոմենթն եմ գրում, քանզի էսօր լիքը գործ ունեմ, համ էլ չեմ կարծում, որ ուզում ես, որ բլոգդ դանա ակումբի ջուրծեծոցի թեմաների նման:
    >>որովհետև իմ անձնական փորձը ցույց ա տալիս, որ կիսվողները վերջում միշտ "ապուշ"-ի դերում են հայտնվում:>> Ինչ ունես դու սրա դեմ? Սխալ եմ? Պարտադիրա կոնկրետ դեպքերը նշեմ, հենց իմ հետ կապված? Չգիտեմ քո մոտ ոնց, իմ մոտ շատ ա եղել, որ ինչ-որ բանով կիսվել եմ, լինի նյութական, թե "հոգևոր", վերջում շնորհակալություն ստանալու փոխարեն արհամարհանքի եմ արժանացել: Գուցե խնդիրը իմ մեջ ա, ու ես արժանի չեմ "շնորհակալություն" ստանալու, էդ արդեն ինքդ որոշի:
    >> որպես կանոն, թքած ունեն իրար վրա, եթե նույնիսկ քեզ հավատացնում են, որ միշտ կողքիդ կլինեն, բլա-բլա-բլա:>>Չէի կարծում, որ բառեսրս կհասկացվեն լրիվ ուղղակիորեն, թե չէ ավելի մեղմ կձևակերպեի: Ինչևէ,դրա համր էլ ներքևի գրառումներում ստիպված եղա մի քանի անգամ նույն միտքը շատ նորմալ բացատրել "մարդուն ղեկավարում ա իր էգոն, իր ցանկությունները, էն ամենը ինչից ինքը հաճույք ա ստանում, քանի որ ցանկացած մարդու այս կամ այն բանն անելու համար, պետք ա մոտիվացիա։", այսինքն ինչ էլ որ անի ցանկացած կենդանի, բխում ա միմիայն իր շահերից, այլապես չէր լինի ոչ զարգացում, ոչ էվոլյուցիա, ոչ գոյության կռիվ:
    >>անգիտակցորեն անում ա դա սեփական անձի արժեքը իր աչքին բարձրացնելու
    >>Կարող ա մարդկանց մի 2-3%-ը տենց չի, բայց նման մարդիկ միշտ "հալածվում" կամ առհամարհվում են մնացածի կողմից:
    Էստեղ հատուկ գրել եմ "անգիտակցորեն", կարող ա հերքես, որ ինչ-որ լավ բան անելուց հետո, քեզ ուրախ ու բավարաված ես զգում, որովհետև ինչ-որ մեկին կարողացար օգտակար լինես? Ինչ վերաբերվում ա 2-3 տոկոսին, այո, մեն մի մարդու եմ ճանաչում, որը զարմանալիորեն իր անձը դիտարկում ա ուրիշներին հավասար/կամ ես եմ այդպես կարծում/ ու հեչ չեմ նախանձում իրեն:/նախաապես խնդրում եմ, էս նախադասությանս նուրբ վերաբերվել, որովհետև էլի լավ չկաչողացա ձևակերպել/
    Մնացածն էլ հասկացիր ոնց ուզում ես, փաստորեն հռետորական տաղանդուվ օժտված չեմ, քանի որ տենց էլ ասածս չկարողացա տեղ հասցնել: Ու էս էլ մի ապացույց, որ մեկա քեզ երբեք չեն հասկանա նենց, ոնց որ պետք ա: Չեմ էլ բողոքում, ուղղակի դու էլ մի բողոքի, իմ անվսատհությունից:

    ОтветитьУдалить
  11. Հա,մոռացա շեշտեմ, անվստահությունից ոչ թե հենց քո, այլ առհասարակ "շրջակա միջավայրի" հանդեպ: Անվստահությունն էլ կայանում ա, ոչ թե շիզիկի նման մադկանց մեջ ոսոխներ ու ստոր խաբեբաներ տեսնելու, չհավատալու, կասկածելու մեջ, այլ պարզապես ինքդ քեզ մինչև վերջ "չբացահայտելու" մեջ:

    ОтветитьУдалить

В этом гаджете обнаружена ошибка