суббота, 24 июля 2010 г.

Իսկ դուք առավոտյան վազել եք?

Երեկ բավական լարված օր: Արթնացել եմ բավական ուշ, անվիջապես տանից վազել եմ գործերով և վերադարձել եմ երեկոյան: Մի փոքր կարդալուց հետո աչքերս ակամայից փակվում էին, բնականաբար ինչպես ցանկացած իրեն սիրող մարդ, պարկեցի և քնեցի: Արթնացա առավոտյան` ժամը 5.15-ին, կամ ավելի շուտ:Ինչև, ցանցում ոչ ոք չկար, ով էլ կար քնած էր, սկսեցի կիսատ թողախ գիրքս կարդալ, որը կվերջացնեմ մոտավորապես երկու օրից: Գլուխս սկսեց ցավել, նայեցի ժամին արդեն 6.55 էր: Մտածեցի քնեմ, բայց ավելի լավ միտք եկավ գլխամաշկումս ` վազել: 

Հմ, դուրս եկա վազելու:Հիանալի եղանակ էր վազելու համար: Լսում էի Dream Theater  , շենքի հետնամսով դուրս եկա մոտակա այգի: Ինչպես պարզեցի մեր թաղամասում վազում են տատիկները և պապիկները և դպորացականները )), որոնք ավելի շուտ խաղում են: Ցավալի փաստ է, բայց իմ տարիքի և ոչ մի երիտասարդի չհանդիպեցի: Այգում ինձ ընդունեցին բավական հետաքրքիր հայացքներով: Կարծում էի, որ դրա պատճառը, այն է, որ նորեկ եմ / այս թաղամասում, որտեղ վերջերս ենք տեղափոխվել, առաջին անգամ էի վազում / : Բավական երկար ժամանակ չէի վազել, շունչս կտրվում էր, ինչի պատճառը սխալ շնչելն էր, վազում էի, հետո մի քիչ քայլում, հետո նորից: Բավական զավեշտալի փաստը այն էր, որ ինձ մի պապիկ անցավ: Դե փորձեցի հասկացնել պապիկին, որ ես շատ ավելի երիտասարդ եմ: Հպարտ դեմքի արտահայտությամբ անցա պապիկին: Հիանալի զգացողություն էր, կարծես թե դափնու տերև էի ստացել, բայց ցավոք տերևը պապիկը վերցրեց, չարաճճի հայցքով եկավ և ինձ հետ հավասար սկսեց վազել: Ինչպես ցանկացած նորմալ մարդիկ, սկսեցինք ծիծաղել և քանի բառ փոխանակեցինք, խոսք տվեցի պապիկին հաճախ երևալ, ինչպես ինքն էր ասեց " Արի) գոնե ծերուկներիս հետ մի հոգի ջահել լինի" / հուսով եմ այլ մտքով չէր ասում :D /: Բավական հոգնած ու շմչակտուր հասա տուն, նայեցի հայելու մեջ: Ահավոր տեսք ունեի: Հիմա նոր հասկացա թե ինչի էին ինձ այդքան տարօրինակ նայում)): Վազեցի, ավելի շուտ ինձ հասցրեցի բաղնիք ու սառը ցնցուղ ընդունեցի:

Եթե չեք վազում, վազեք, չեղած տեղինց մի երկու պապիկ էլ կպնի էլի բանա :D

Комментариев нет:

Отправить комментарий