воскресенье, 18 июля 2010 г.

Ուտյամեկանաբաբ

Վերջերս անըդհատ քայլելուց, մեքենայի պատուհանից, միշտ վերև եմ նայում` երկնքին: Անկախ ինձնից ժպտում եմ, երբ մտածում եմ, թե ինչքան գեղեցիկ է երկինքը ու ներդաշնակ, միևնույն ժամանակ ազատ ու անկանխատեսելի: Երբ գլուխս ներքև եմ իջեցնում, տեսնում եմ քամուց թափահարվող ծառերին, հիանալի տեսարան է, ընդհանրապես, երբ պարկում եմ խոտերին ու երկնքին եմ նայում, ահավոր թուլանում եմ ու ավելի երջանիկ եմ ինձ զգում: Խոտերի մեջ, ինչ խոսքհաճելի է, հատկապես, երբ խմիչք կա ձեռքիդ տակ:

Ամեն ինչ իրար է խառնվում, երբ նայում եմ ներքև` փողոցներին ու մարդկանց, այստեղ ես անհետանում եմ, չեմ զգում ազատություն, չեմ զգում քամին, որ հպվում է դեմքիս, մազերիս: Մարդկանց անվերջանալի հայացքները:Ատում եմ, երբ քայլում եմ ու ինձ ուշադիր զննում են: 

Ասում են երազելը լավ է, բայց իմ մոտ դա բերում է ծայրահեղության, չափից շատ են երազանքները ու դրանց հասնելու միջոցները չեն բավականացնում: Միշտ չեմ սիրել ապրել ռեալ կյանքով, դեռ մանկուց ես ունեի իմ երազանքները, իմ ուրույն պատկերացումները կյանքի մասին: Որոշ երազներ իրականացան, որոշները դեռ չէ: Երբ հինգ թե վեղ տարեկան էի, ինքս ինձ խոսք տվեցի, որ իմ երազանքները բոլորը պետք է իրականանան, որովհետև դրանք իմ հուշերում դեռ կան, այն ամենը ինչը ուզում էի, որ լիներ: Այսօր նորից ինձ խոսք եմ տալիս, որ հնարավոր բոլոր միջոցներով կհասնեմ դրանց իրականացմանը, բայց կա մի բայց, երբեմն մտածում եմ, որ երազանքը պետք է մնա երազանք, եթե ես դրանք սկսեմ իրականացնել, դրանք կդառնան նպատակներ, որը ես չեմ ուզում, ստացվում է պիտի երազեմ: Հմ, ես ինչ-որ բան չհասկացա: Ինքս ինձ տվել եմ ժամանակ մի քանի բան հասկանալու համար, ամեն ինչ գալիս է իմ փոփոխական բնավորությունից: Որոշել եմ քաղաքից գնալ մոտ չորս օրով: Կգնամ Մարտունի, մաման ամեն օր համոզում է , որ գնամ իր մոտ: Կգնամ մի քանի օր անտառներում ման կգամ: Հենց այդ տան մոտ կա անտառ, ոտքով կես ժամվա ճանապարհ է, մոտ մեկ ժամ էլ , եթե քայլես, կհասնես Սևանա լիճ: Ուզում եմ հաղթահարեմ ջրից վախս, կփորձեմ գնալ ու լողալ սովորել, խոխմա, բայց մենակ, իհարկե վտանգ կա, որ դա կլինի իմ առաջին ու վերջին լողալը, բան այնն է, որ խուճապի եմ մատնվում, երբ ջուրը հասնում ա գոտկատեղից: Աչքերիս առաջ երևումա ամեն ինչ ինչ կապվածա պապայի հետ, բայց գտնում եմ, որ դա պետք ա հաղթահարել ու հենց Սևանում էլ դա կանեմ: 

Անցած տարի ընկերներով գնացել էինք այդ նույն տունը, չափից դուրս հավես անցավ, ամեն առավոտ տանից դուրս էինք գալիս ու գնում անտառ, լիճ, մոտակա վանքային տարածքները: Ամեն օր մի բան լինում էր` գժոտ ու հավես: Դեռ կպատմեմ ինչեր էին տեղի ունեցել, մեր արշավախմբիկի հետ: