пятница, 1 июля 2011 г.

ՄրջույնՕ_Օ

Ես եկա իմ նավ: Հիհի, ոնց եք ժողովուրդ? :Դ Գիտեմ, առանց ինձ տխուրա, բայց դե:
Իսկ ինչ նպատակ ունեք դուք ձեր կյանքում? Երբևէ մտածել եք? Չեմ ասում, աշխատանք , տուն, լավ ավտո, խոսքը գնում է ինչ-որ գլոբալ բանի մասին, այնպիսի մի բանի, ոչ հասնես ու չհոգնես, որ երբեք չձանձրանաս, որ միշտ առաջ գնաս: Ես ունեմ նման մի բան, հա: Ամեն օր կատարելագործվել ու շատ ուրախանում եմ, երբ հանդիպում եմ նման մարդկանց, երեկ շատ հետաքրքիր զրույցի բռնվեցի ու նման բաների մասին խոսում `ր մի մարդ, որը նույնպես նույն նպատակը ուներ կյանքում և շատ բաների հասել էր: Կյանքը չափից կարճ է վատնելու համար: Մեկը ես էնէրգիայով եմ լցվում մենակ էն մտքից, որ դու ամեն օր կատարելագործվելով համ ավելի լավ կճանաչես քեզ, համ դրանով ինքդ քեզ ցույց կտաս թե ինչքան ես քեզ սիրում, ու վերջապես օգտակար կլինես բնությանը, ինչը շատ քչերի մոտա ստացվում: Իսկ ինչ պետքա անել ամեն օր կատարելագործվելու համար? Գտնել էն ամեն ինչը ինչը քեզ հետաքրքրումա ու ամեն օր զբաղվել դրանով ու զարգացնել ու զարգացնել, որ ինչ գործ էլ լինի հեշտ ու հանգիստ տակից դուրս գաս, միտքդ միշտ արթուն պահես ու արագ կողմնորոշվես ճիշտ պահին ինչ անել, որ հնարավորինս քիչ մարդ տուժի քո արածներից: Ուղղակի պետքա ինքդ քեզ սիրես ու սիրես էն ամեն ինչը, ինչը քեզ շրջապատումա, եթե չսիրես, ըստ իս անկապ բանա ստացվում: Ու ամեն օր արթնանալուն պես զարգանալ ու զարգանալ, թե' ֆիզիկապես, թե' հոգեպես, թե' մտավոր: Առաջին քայլը , ըստ իս, սկսել ժամանակ գնահատել ու էն մարդկանց, ովքեր քո կողքին են: Ինչքան էլ լինես մեգամարդ, մենակ անիմաստա, երբեք չպետքա թույլ տալ հանգամանքներին, որ իրենք մեզանից խլեն մեր համար թանկ մարդկանց: Նորից ես ռոմանտիկացա :Դ:Դ:Դ
Հա, աշխատասեր պետքա լինել, էսօր առավոտ վազելուց նենց մի սիրուն կադր բռնացրեցի, ոնցա էհ առավոտ շուտ սենց պախատներ անում -_-Քամին քշում էր բայց ինքը գնում էր, չէր կանգնում, այ թե մրջյուն եմ էհ ասել:





Комментариев нет:

Отправить комментарий