суббота, 19 июня 2010 г.

Գիշեր

Կարդում էի Նիլ Գեյմանի " Ամերիկյան աստվածները", ինչ խոսք շատ լավ գիրքա, բայց դեռ կեսն էլ չեմ հասել: Երկուշաբթի կվերջացնեմ քննությունս ու անմիջապես բուռն տեմպերով կկարդամ, որոշել եմ դրանից հետո մոգություն ուսումնասիրել , ունեմ մի ծանոթ որոշ տեղեկությունները տվել է ու եթե ամեն ինչ այնպես է ինչպես ես եմ պատկերացնում ուրեմն ինձ համար հետաքրքիր կլինի:

Այդ գրքի մեջ այսօր հանդիպեցի մի կերպարի, որի անունն էր Зоря Полуночная , իմ համար շատ հարազատ մի կերպար, ինքս ահավոր շատ եմ սիրում գիշեր ու միշտ ափսոսանքով եմ քնում: Գիշեր, հրաշք երևույթ է, երբ նայում ես աստղերի, զարմանալի երևույթ են, բայց չեմ ուսումնասիրել ու չգիտեմ կուսումնասիրեմ, ընկերներիցս մեկը ուսումնասիորում է, ձրիակերություն եմ անում ու իրենից իմ համար անհրաժեշտ իմֆորմացիան վերցնում եմ: Խոսեցի գիշերվա մասին, կարելի է երգ ընտրել ու լսել: Չեմ ուզում այսօր տխուր բաներից խոսել ու վերջերս այքան թեթև եմ դարձել, բայց սրա մասին հետո, հիմա գիշեր է, ամենահիանալի օրվա ժամանակը

Չգիտեմ ինչքանով է համապատասխանում այսօրվա գրածներիս, բայց ընտրում եմ սա


1 комментарий:

  1. "Գիշեր, հրաշք երևույթ է, երբ նայում ես աստղերի, զարմանալի երևույթ են, բայց չեմ ուսումնասիրել ու չգիտեմ կուսումնասիրեմ"
    Անպայման!!! ;)

    ОтветитьУдалить