воскресенье, 27 июня 2010 г.

Գարեջուր

Ահ ես եկա: Բավական երկար ժամանակ ոչ մի գրառում չեմ կատարել, բայց այսօրվա մասին չգրելը կլիներ հանցագործություն:Սկսենք իմ կյանքի խոխմ դրվագներից մեկի մասին պատմել:

Դե առավոտյան արթնացա հեռախոսի ձայնից, բնականաբար անջատեցի ու քնեցի, ստեղից սկսվեց իմ խոխմ օրվա սկիզբը.. երազում հանձնում էի սինոփսիսի քննություն ու չգիտես ինչի տալիս եմ կառավարման քննություն, բայց լավ բան կար երազի մեջ` ես արտագրում էի, բայց վերջի պահին չարտագրեցի ու սխալ գրեցի, ինձ թվում ա պիտի ցածր ստացած լինեմ: Հետո մտածեցի, որ ավելի լավ կլինի երազս մինչև վերջ տեսնեմ, կարողա պատահի սինի քննության տոմսերից մեկը ընկնի / խոխմա, բայց ընդունելության ֆիզիկայի քննության տոմսը համարյա ամբողջությամբ նախորդ օրը տեսել էի, բայց հիմարի նման առավոտը նույնիսկ չբացեցի, որ կրկնեի, չնայած 19 ստացա / ու մնացի քնած: Արթնացա 12-ին սարսափած, որովհետև 13.00-ին պայմանավորվածություն ունեի: Բայց ինչքան էլ ուշանամ, առանց ցնցուղի տակ հայտնվելու տանից դուրս չեմ գալիս: Ինչևէ ուշացա 30 րոպե / իմ ստանտարդ ուշացման ժամանակը / :

Վերոհիշյալ հանդիպումից հետո /անիմաստ հանդիպում եմ չպարզաբանեմ/ գնացի պրոսպեկտ, որ հանդիպեմ ընկերներիս: Հակառակի նման նրանք ուշանում էին, ես ահավոր սոված էի, բավական շոգ եղանակին մի երկու բուլկի գնեցի ու քայլեցի մոտակա հով տարածքներ: Ամենահարմարը դա Զորավոր եղեկեցի չհացած երաժշտական դպրոցի մուտքի աստիճաններն են: 30 րոպե նստելուց հետո, գնացի, որ հանիպեմ ընկերներիս:

18.00- հադիպում երեք կամ ըստ պայմանավորվածության հարբած գնալ թատրոն: Հադիպեցի օպերայի մոտ Արամին, բավական հետաքրքիր տիպա, սպասեցինք ահագին մեր մյուս ընկերոջը` Անիին, կամ Վելվետին: Ես ահավոր հոգնած էի ու ահավոր ներվայնանում էի, որ Անին արդեն կես ժամից ավել չկա: Ինչևէ Անին եկավ ու մենք գնացինք դրամատիկական թատրոն, քանի որ Անին ուշացավ, խմելը տեղափոխվեց թատրոնից հետո: Ստեղից սկսվեց Խոխմությունը:

Տոմսերը գնելուց հետո, գնացինք պապլավոկի լճի մոտ նստելու, մեր բախտից այնտեղ նստած էր մի պապիկ, որը մեզ հյուրասիրեց պոպոք, որը իրեն էին նվիրել: Դե պոպոքը լավն էր, եթե որդնած ու ավիրված չլիներ, չնայած, որ լավերը կային, վատ էր այն հանգամանքը, որ մենք ջարդում էինք այն ինչով պատահի ու մեր ձեռքերի հաշվին /շնորհակալություն Արամին, ինքը լավ էր ջարդում /: Մի լավ պոպոք ուտելուց ու պապիկի հետ խոսալուց հետո հետ վերադարձանք թատրոն: Ներկայացումը կոչվում էր " Չաո" : Հավես ներկայացում էր, բավական զվարճալի:

Թատրոնից հետո բնականաբար պետք էր խմել: Արդեն ուշ էր ու ընտրեցինք մոտիկ տարածք հարբելու համար: Գնացինք կասկադ: Ես որոշեցի միլեր գարեջուր խմել, Արամն էլ միացավ ինձ: Ասում են միլերը նախատեսված է կանաց համար: Ինչևէ նստած էինք կասկադում ու խմում էինք ամեն մեկս իրեն հասանելիք մեկ շիշ գարեջուրը: "Հարբել չստացվեց"  ասում էնք մենք ու խմում: Հետո կիսատխուր, քվազիհարբած գնացինք կանգառ, չնայած երևի սոված էի մի քիչ ազդել էր, բայց դե դա հարբել չէ: Հետաքրքիրը էնա, որ հասնում եմ տուն արդեն ու զգում եմ, որ գլորվում եմ: Ինձ քցեցի վերելակի մեջ, ապա սենյակս: Աղբերս եկել հացնումա, թե լավ եմ, դե ես ասում եմ,թե  ուղղակի գլխացավ ունեմ, երևի գրիպ եմ: Լավ է, էլ հարցեր չտևեց, ալարում էի խոսել ու լեզուս չէր պտտվում: Հետո խոսում եմ Արամի հետ ու պարզվում ա, որ ինքը համարյա նույն ժամին նորից "վատացելա", սկսել ա մեքենայի մեջ օդում բառաբաններ խփել:

Հետաքրքիր է չէ, մեկ շիշ գարեջուր ու ոչ շատ ուժեղ ալկոհոլային, բայց մենք թե' մեզ ներշնչելով, թե' սոված լինելու պատճառով, հարբել էինք:


1 комментарий:

  1. "Հետաքրքիր է չէ, մեկ շիշ գարեջուր ու ոչ շատ ուժեղ ալկոհոլային, բայց մենք թե' մեզ ներշնչելով, թե' սոված լինելու պատճառով, հարբել էինք:"
    Իսկ ամեն ինչի պատճառը պոպոքն էր, ավելի ճիշտ որդերը :D :D :D

    ОтветитьУдалить