четверг, 7 октября 2010 г.

բուբուբունկաշունկա

Տակ, ինչպես էսօր պարզեզի ունեմ 6 քննության փոխարեն 5 քննություն, perlը փաստորեն քննություն չէ: Քչից շատից լավա, 5 քննություններն էլ իրար հետևից են` մեկ շաբաթվա մեջ: Սկսվում են հոկտեմբերի 25-ին ավարտվում 29-ին: Դժոխային շաբաթա սպասվում, ավելի շուտ արդեն սկսվելա, հանուն Բունիաթյանի գրողի տարած կիսահաղորդչային սարքերից, մնացածի տակից դուրս գալ հնարավորա: Բունիաթյանի առարկան վատ չի, ինքն էլ մռութա, ուղղակի նյութը ահավոր շատա ու բարդ, պետքա սկսել հիմիկվանից պարապել: Ով կմտածեր, որ ես քննությանը պարապում եմ 2 օրից ավել, միշտ մաքսիմում պարապել եմ 3 օր, իսկ հիմա երկու` շաբաթ հեչի պես մի 8 օր: Դե կարծում եմ բավական է 2 բարդոտ գիրք հասկանալու համար ու ձեռի հետ էն մնացածը պարապել: Պարզվեց նաև, որ թվային ինտեգրալ սխեմաների կուրսայինը գիգաբարդոտա, պետքա աշխատենք սինի ծրագրերով, որոնց չենք էլ կարգին տիրապետում, իբր թե պիտի սովորեցնեն, էն էլ սովորեցնողը էնքան արագա խոսում, մինչև հասկանում ես ինչ էր ուզում ասեր, դասի կեսը պրավալա գնում: Իրականում ամեն ինչ էդքան վատ չէ սինում, բարձր կուրսեցիները ցանկացած հարցում օգնում են, դասախոսները կարգին բացատրում են, ուղղակի մի բան էն չէ: Ժամանակը ինչ-որ չի բավարարում, օրինակ էսօր 8-ին եկել եմ տուն ու դեռ ոչ մի բան չեմ արել,վ պրիցիպի պետքա շուտ հասնեի` 7-ին, ուղղակի մի բան կար xerox անելու, ես ու Սոնը մտածեցինք սինի մասերում անեինք, դա ամենասխալ որոշումներ, ահագին քայլեցինք, մի տեղ գտանք, էն էլ մենակ անձնագրի xerox էր անում, հետո մի տեղ ասեց` տուն գնալու ճանապարհին էր, ասեցինք լավ գնանք, մինչև գտանք, ներս մտանք, արդեն ուզումա սկսի ու մեկ էլ հոպ պարզեցինք էջը 20 դրամով են անում, դե մեր նման քցիբները նման բան չէին անի, ինչա նշանակում կրկնակի թանկ? անմիջապես հետ ուզեցինք մեր թղթերը ու իրենց խորհուրդ տվեցինք, որ էժանացնեն: Ճանապարհին ևս մի տեղ գտնաք, ներս ենք մտնում երկու տղաներ են, դե արդեն ապահովության համար հարցրեցի " Դուք ինչքանով եք xerox անում? " պատասխանես "20".." էջը 20?" ... "Չէ երկու էջը"..." Հա, այսինքն էջը 10"..." Չէ, մեկ էջ ու հետևը 20".."Դե էտ եմ ասում էլի, մեկ էջը 10, մեկ թերթը 20".." Չէ, երկու էջը 20, եթե ուզում ես կարաս 40 տաս", ես արդեն խոսում եմ ներվայնացած "Հիմա 10, թե 20? կարգին ասեք, եթե 20 չեմ ուզում, եթե 10 արագացրեք , ժամանակ չունեմ"..."10,10 տվեք", տալիս եմ, ասում եմ, որ 2 օրինակ անի, ասումա " Այսինքն ամեն էջից 2 հատ"..." Հա դե, էդ ամբողջը 2 օրինակով"..." Ուզում ես ասես, ամեն էջից 2 հատ անեմ"..." Բլին, էդքան բարդա հասկանալ, որ էդ ամբողջ նյութը 2 օրինակ արեք, այսինքն, ամեն էջից երկու հատ, այսինքն ամեն թերթից երկու հատ"..."Հա լավ, քուրիկ ջան կատակ ենք անում"..."Խնդրում եմ ինձ տվեք իմ թղթերը, շնորհակալություն սկրեպները հանելու համար, տվեք"..."Հիմա ինչ, չանեմ?"..."Չէ, տվեք, խնդրում եմ"...: Ներվախախտ էի եղել, խորհուրդ եմ տալիս 3-րդ մասում պատճե մի արեք: Ու առհասարակ էսօր մի մոտ բառից բուն իմաստով դեբիլ քյարթերի հետ գլուխ դնելու օր էր, էս հերիք չէր, սրանից առաջ էլ մեր խմբի մեգաքյարթին բացատրում էի, որ ինքը չի կարա իր կարծիքը ինձ պարտադրի ու եթե ինքը ուզումա, որ Բունիաթյանի քննությունը լինի վերջում, իսկ մեծամասնությունը, այդ թվում և ես սկզբում, ինքը չի կարա իր էշը տանի առաջ: Դրա խոսելու ձևը, ես ահավոր ներվայնանում եմ, որ խոսելուց իմ աչքերի մեջ չեն նայում, իսկ էդ ախմախը քիչ չէ իմ հետ խոսումա վերջին փողոցային ժառգոնով, ձեռքով, ոտքով մի հատ էլ աչքերիս մեջ չի նայում ու աչքերը նարկոշի նման աջ ու ձախա պտտացնում: Հիմա ես բավական հանգիստ իրեն բացատրում եմ քննություն նշանակելու իմ տեսակետը, ինքը ինձ սխալա հանում, խոսումա հավանականությունից, հետն էլ սխալ, հիմա էլ դրած բացատրում եմ, որ ինքը հավանականության տեսության հետ ծանոթ չէ ու առհասարակ ինձ չի կարող համոզել, որ ես համաձայնվեմ իր հետ: Շատ չերկարացնեմ, ի վերջո դասախոսը ինքը նշանակեց օր, բավական անհաջող ու լրիվ մի երկու ախմախի պատճառով:

Արդեն 11-նա, չեմ էլ կարողանում կենտրոնանամ, հոգնած եմ, որոշեցի էսօր հանգստանալ, իսկ վաղը մի քանի գնումներ ունեմ, հետո գալիս եմ ու ինձ նվիրում եմ Բունիաթյանին, շաբաթ օրն էլ, կիրակի օրն էլ, չնայած շաբաթ պետքա գնամ սին էն մյուս կուրսայինի համար: 

Էխ, կիրակի ինձ կանչել էին հարբելու, երևի չգնամ, երևիս որնա չեմ գնա, անկախ միջանկյալների արդյունքից հոկտեմբերի 29-ին պետքա մի լավ հարբել: Պետքա պարապել ու ստանալ, առաջին միջանկյալները հեշտ են, պետքա, պետքա / ինձ համոզում եմ էլի / : Ինձ հաջողություն էս երկու շաբաթը, դեռ պարապելու պլան պիտի մշակեմ:

Комментариев нет:

Отправить комментарий