пятница, 1 октября 2010 г.

Կեցցե առողջ ապրելակերպը!!!

 Այսօր դասերը ավարտեցինք բավական շուտ, հաշվի առնելով, որ ազատ լսարաններ չկային որոշեցինք գալ տուն ու դասերով զբաղվել:Դուրս եկանք ու հրաշք աշնանային եղանակ էր, սիրում եմ  անձրևից թացացած խոտերի ու ասֆալտի հոտը ու առհասարակ անձրև: Ինչևէ, առաջարկեցի Սոնին, որ ոտքով տուն գնանք, բացի այդ երկար ժամանակ կարգին չենք խոսացել, իսկ լիքը խոսելու բան ունեինք: Արշակունյանց 41 սկսեցինք քայլել Ա1 թաղամաս: 5 րոպե քայլելուց հետո սկսվեց բավական ուժեղ անձրև: Դե ես սիրում եմ մնալ անձրևի տակ, չնայած սա առաջին դեպքն էր, որ այդքան երկար մնացել եմ: Մտածեցինք տրանսպորտից օգտվենք, թե ոտքով? իհարկե մեր նման զբաղված մարդիկ որոշեցին ոտքով գնալ, ի վերջո կար 100+100 դրամի խնայողության հեռանկար: Հանգիստ զբոսնելով քայլում էինք, երբ մի քիչ անձրևը կտրվեց, հոդդոգ գնեցինք ու նորից սկսեց կատաղի անձրև գալ, ինչը ավելի ռոմանտիկ դարձրեց մեր զբոսանքը: Երբ արդեն հասել էինք 3-րդ մասավերջյան ինչ-որ վայրեր անձրևը ավելի ուժեղացավ ու ի վերջո որոշեցինք մտնել առաջին պատահած խանութ, մի քիչ խոսեցինք, հոդդոգները կերանք ու նորից դուրս եկանք: Ինչ խոսք հավես էր: Եթե հաշվի չառնենք հետևյալ հանգամանքները:

Հասնում ենք նորաբաց Երևան սիթիի մոտ ու մի մեծ գետ հենց փողոցի մեջտեղում, հետ ենք դառնում, ոչ մի տեղով հնարավոր չէ անցնել առանց մի լավ թրջվելու: Ման ենք գալիս մի հարմար տեղ, երկուսս էլ չենք ուզում, որ մեր ոտքերը ևս թրջվի, թե չէ բարձր ջերմության տակ պարկելը անխուսափելի կլիներ: Բայց ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք, գտնում ենք մասամբ նորմալ տեղ ու թռնում, ես բնականաբար ուղիղ ջրի մեջ, հաշվի առնելով, որ քվազիկեդերս շորից են, արդեն մասամբ ոտքերս ջուր եղան, Սոնան էլ իհարկե: Որոշում ենք մտնել նորաբաց սիթի: Լավիկն էր: Երբ դուրս եկանք անձրևը ուժեղացել էր: Ճանապարհին ընկած փուչիկները փայթեցնում էինք ու ամենահավեսը էն էր, որ այդ տարածքի մեքենաներից մի քանիսի ազդանշանները միանում էին: Զբոսնելով հասանք Երևանյան լճի մոտ, մոտավորապես այն տեղը, որտեղ շատ հաճախ կանգնում են մոտական վայրերի մարմնավաճառները))) Այսօր ոչ ոք չկար բացի մեզանից :D Մեր համար կարելիա ասել փողոցի մեջտեղով քայլում ենք, քանի որ մայթերը լրիվ ցեղ էին, իսկ մայթին հարող տարածքներով առու էր անցնում: Դե մեր համար խոսալով, ծիծաղելով, պարելով, թռվռալով գնում ենք ու մի քանի մեքենաներ մեր մոտով անցնելիս դանդաղեցնում ենք ընթացքը, լուսամուտը իջեցնում, առաջարկում տանել: Սոնան սկսումա արագ քայլել, իսկ ես ծիծաղից մեռել էի, հետո պոտենցիալ կլիենտները շատացան, ինչի հետևանքով ես էլ սկսեցի արագ քայլել, որ ինչքան հնարավորա շուտ դուրս գանք կամուրջի տակից: Հիմա փորձում ենք անցնել, ամեն քայլից ավելի ու ավելի ենք մտնում ցեխերի մեջ, ես հազիվ եմ իմ կոշիկները դուրս հանում, Սոնան հազիվ իրեն պահումա, որ չընկնի , իսկ մեքենաներից, որոնք կանգնած էին պրոպկայի պատճառով, մարդիկ ուշադիր մեզ են զննում ու ծիծաղում, որ մենք գոռում ենք ու ավելի ու ավելի շատ ենք խռվում ցեխերի մեջ, որոշները գոռում են ու առաջարկում են մեզ տանել, բայց մենք իսկական ԻՍՆ-ներ ենք ու երբեք դժվար պահին տղամարդկանց չենք դիմի ու այո', մենք մտածում ենք ու որոշում ենք հետ դառնալ նույն ճանապարհով ու քանի որ արդեն լրիվ ցեխ էինք արդեն առանց գոռալու, հանգիստ, մենակ ահավոր բարձր ծիծաղելով` մխրճվելով ցեխաջրերի ու եսիմ ինչերի մեջ դուրս ենք գալիս մոստի տակից ու քայլում դեպի Ամերիկայի դեսպանատան ճանապարհով / իմ առաջարկով/ : Հազիվ դուրս ենք գալիս, կանգնում եմ մայթանման մի տեղ, դիմացս մի մեծ ցեխաջրափոս, Սոնան մի քիչ հեռվում էր ու ման էր գալիս տեղից դուրս գալու ճանապարհ ու հանկարծ էդ մասով անցնումա մի մեծ մեքենա բավական մեծ արագությամբ ու հայհայ Շուշան ջան, երևի ամբողջ ջրափոսի ջուրը լցնումա իմ վրա, ես էլ փոխանակ վազեմ, գոռում եմ ու հայհոյում ու կես ջուրն էլ լցվեց բերանիս մեջ: Դե չասեմ, որ Սոնան գետնին էր ընկել ծիծաղելուց, վ պրինցիպի ես էլ)) Դե պատկերացրեք, մենք լրիվ ցեխ ենք ման ենք գալիս հարմար ջրափոս, որ կոշիկներս գոնե մաքրենք ու էվրիկա! գտնում ենք հրաշք խոտեր: Էդ ինչ լավ խոտեր էին, նենց մաքրեցին մեր կոշիկներից ցեխերը: Մենք որոշեցինք մեր շորերը դրանից հետո այդ մասում լվանալ, ախր շատ լավ խոտեր էին: Լավ, մաքրվելուց հետո, սկսեցինք այդ անձրևին քայլել: Սոնան առաջարկեց միանգամից անցնել փողոցը ու գնալ կանգառ, սկզբում համաձայնվեցի, բայց երբ փորձեցինք անցնել, ես հետ գնացի, նախ անցում չկար, հետո էլ մեքենաները արագ էին վարում: Առաջարկեցի մեկ կանգառ վերև գնալ, հիշում էի, որ դեսպանատան մոտը պետք էր անցում լիներ: Սկսեցինք քայլել, քայլում, քայլում ենք տեղ չենք հասնում, հետո նկատեցի, որ մինչև դեսպանատուն ահագին կա: Դե Սոնան լինելով հոգով բռնկոտ, ինձ մեղադրեց ոչ ռացիոնալ լուծման համար ու մենք որոշեցինք խախտում անել ու անցնել փողոցը: Բոլոր մեքենաներին կանգնեցնելով ու վազելով անցանք ճանապարհի մի մասը ու հայտնաբերեցինք, որ մյուս մասում իսկական գետա հոսում: Սոնան անցավ ինձ ծեծելու պրոցեսին, դե ինչ պիտի անեինք, կանգնել էինք ու մտածում էինք, այդ ընթացքում մեզ մի քանի անգամ առաջարկեցին տուն հասցնել ու որոշներին հետաքրքիր էր, թե մենք ուր ենք գնում, ես պատասխանում էի, որ տուն ենք գնում: Սոնան ինչպես միշտ առաջարկեց հանճարեղ լուծում " Ա դե, մեկա թրջված ենք, վերջ, թքաց, անցնում ենք " : Գոռալով ու վազելով անցանք ու չգիտես ինչի ես մինչև գոտկատեղս թրջվեցի, իսկ Սոնը մինչև ծնկները: Այդ մի փուլն էլ անցանք ու սկսեցինք քայլել դեպի այն կանգառը, որը նախապես Սոնը առաջարկում էր, դե երևի պատկերացնում եք, թե Սոնան էդ ընթացքում քանի անգամ ինձ մեղադրեց ոչռացիոնալության մեջ: Հա բա վերջը ինչպես միշտ նման իրավիճակներում ես միշտ շուշանիկելու ցանկություն եմ ունենում, իսկ այս անգամ ևս բացառություն չէր ու Սոնի ոտքերը էլի ցեխ էին ու ինքը նորից ինձ նման ստոր առաջարկով դիմում էր:

Ինչևէ հասանք կանգառ, նստեցինք, ավելի շուտ խցկվեցինք ու եկանք տուն` չխնայելով այդքան ցանկալի 100 դրամը: Երթուղայինի բոլոր մարդիկ ուշադիր ու խխճահարությամբ լի հայացքով մեզ էին նայում, մեր ցեխոտ վիճակներին: Ինչևէ, հավես էր, վիդոները հետո կնայենք`  կհիշենք մեր ջահել կյանքը :D:D


3 комментария:

В этом гаджете обнаружена ошибка