среда, 29 сентября 2010 г.

TOTO!!!!!!!!!!!

Կարծես թե ազատ ժամանակ ունեմ, ավելի շուտ ուղեղս անջատած վիճակումա, որոշեցի գրեմ, բացի այդ մի քանի նկարներ եմ ուզում տեղադրեմ: Բայց մինչ այդ մի զարհուրելի դեպք.այսօր Բունիաթյանի ժամին մեր խմբից մի տղա (բնույթով ու հոգով քյարթուշ) ինձանից գիրքա ուզում, տալիս եմ, վերցնումա ու ասում "մերսի քուրիկ ջան"Օ_Օ, ես բավական զարմացած նայեցի իր դեմքին, ձեռքս մնաց օդում, ասումա, "ինչ-որ բան պիտի տամ, քուրիկ ջան?" ասում եմ "Չէ, զարմացած եմ, որ քուրիկ ես ասում, անունս ուղղակի քուրիկ չէ, Շուշանա"...ահավորա Օ_Օ Իսկ ընդհանուր վերջերս բավական զբաղված եմ, դեռ շաբաթվա վերջը չէ, բայց արդեն հոգնած եմ, էս շաբաթ վերջին հանգիստ շաբաթնա, մյուս շաբաթվանից կարծիք կա, պիտի գիշերեմ սինում, եթե թողեն: Մաման արդեն նեղանումա, որ մոռանում եմ իրեն զանգեմ, ինքը զանգումա, կամ դասի եմ լինում, կամ ինչ-որ բան եմ մտածում, միշտ ասում եմ զբաղված եմ: Ինչքան ժամանակա արդեն Սոն, որ խոտերին չենք պարկել? Իսկ ընկերներիս զգուշացնեմ, որ արդեն շաբաթ օրվանից խիստ սահմանափակում եմ սկայպային խոսակցությունները, բլոգում, եթե հասցնեմ կգրեմ, մինչև առաջին միջանկյալները, ասելա թե հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ:Օհ, պետք հիշել քրոջս ապագա երեխային մի բան նվիրել, պետքա որ մեկ ամսից ծնվի, հիհի, մորաքույր եմ դառնալու շուտով))Տեսնես վերջին անգամ քրոջս հետ երբ եմ խոսել?հիշեմ վաղը զանգեմ, ով իմանա արդեն նեղացելա..և իմ համար վերջին ամենատխուր փաստը, ժամանակը ահավոր դանդաղա անցնում:Ուզում եմ ձյուն գա...

Հիմա տեղադրեմ խոստացված նկարները

Էրեբունի տանող ճանապարհին, աղբանոցում մի երիտասարդ փորփրում էր աղբանոցը, նախ մտածեցի, որ ինչ-որ բանա կորցրել, հետո վերցրեց ինչ-որ արկղ, հետո նորից մի այլ բան ու դրեց մեքենայի մեջՕ_Օ ով իմանա ոստիկանությունը որոնումա, ահա նա, նոր սերնդի բոմժուլ



Ով իմանա ինձ հետևումա, նկատել էր, որ նկարում եմ մեքենայի միջից ( մտնումա սեղանի տակ /)

Իմ և Սոնի հայտնաբերած բավական տարօրինակ արտաքինով կին :D


Միայն Բանգլադեշում երևի կարելի է հանդիպել նման անունով խանութի :D:D


AAAAAAAAAAAA!!!!!!!!! ուրեմ հաջորդ նկարը պոլիտեխի գրադարանի հետևում ենք նկարել, մենք շատ զարմացանք, երբ սա կարդացինք`


 Խոխմը էնա, որ երկուսս էլ կարդացել ենք կայնելնա արգելվում ու ահագին ժամանակ մտծում ենք թե ինչի?Նկարը երկու օր առաջ ենք արել, բայց ես էսօր նոր կարդացել եմ, որ կայանելնա արգելվում: Ծերանում ենք, ծերանում...Հա, ես ու Սոնը արդեն էնքան հաճախ ենք նույն բանը մտածում ու միաժամանակ ասում, որ ես մտածում եմ, որ մենք իրար համար ենք ստեղծված Օ_Օ ( հիշումա էն երկու ծեր կանանց ֆիլմը )

Վերջ, քնեել, վաղը մեգածանր օրա:bye,bye shooshchkulikaska))))

Комментариев нет:

Отправить комментарий