суббота, 18 сентября 2010 г.

Շախմատ կամ ճատրակ)))

Շախմատ խաղալ գիտեք? Եթե ոչ սովորեք, հրաշք խաղա:
Իսկ ինձ ժամանակին թվում էր ես շախմատ խաղալ գիտեմ, բայց արի ու տես, որ էդքան էլ լավ չեմ խաղում: էսօր սինում շախմատ էի խաղում մեր խմբի Ռուբենի հետ, հավես տիպա: Դե ինքը ասեց, որ նենց ոչինչա խաղում, դե ես էլ նենց ոչինչ եմ խաղում, ասեցի դե լավ եկ խաղանք: Այո', Ռուբենը լավ էր խաղում: Ես դա հասկացա հենց սկզբից ու ոչ թե ես խաղում էի այլ պաշտպանվում: Ամենաահավորը էնա, որ մեր խմբի ևս ३ տղա հետևում էին մեր խաղին, խեղճ Շուշուկի, դե արի ու դիմացի նման ստորացմանը: Չնայած դա իմ համար էդքան ստորացում չէր, ի վերջո իրենից լավ չէի խաղում, բայց դե օբիդնի էր: Ամենազավեշտալին էնա, որ ես վերջերս , որ շախմատ եմ խաղացել միշտ մենակ եմ խաղացել , ու խաղի ընթացքում ( ես խաղում էի սևերով, սիրում եմ ) մոռանում էի , որ մենակ չեմ խաղում ու սկսում էի սպիտակներով մտածել ու երբ անցնում էի իրագործմանը ինձ հիշեցնում էին, որ ես սևերով եմ խաղում ու այդպես մի քանի անգամ:D:D Բնականաբար առաջին խաղը պարտվեցի, երկրորդը ոչ ոքի, երրորդը էլի պարտվեցի:Չնայած ինքը ասում էր, որ լավ եմ խաղում, բայց դե ասումա ուշադիր չեմ... բա ով ուշադիր կլիներ? համ ուտում էի, համ թեյ խմում, համ էլ պատմում մի քանի բաների մասին: Ռուբաշի հետ պայմանավորվել եմ հետը պարապեմ, դուրս հեչ չի գալիս ոնց եմ մտածում, ուղեղսա ժանգոտել: Տեսնեմ, տեսնեմ պետքա մինչև ձմեռ վերականգնել նման ահավոր վիճակը (հիշումա մեգագրազը ), չնայած դրա վերականգնելը, որնա, գիտես խաղում ես, չէ չէ: Բա Սոնային էլ սովորեցրեցի մի քանի օր առաջ, խաղացինք ես պարտվեցի, չնայած ես իրեն բացահայտ ասում էի , թե ես ինչ քայլեր եմ անում ու ինչի, բայց դե ...:
Էլ ինչ ունեմ պատմելու? Հա ինետ չունեմ, երևի մոտ երկու օր կամ ավել, հիմա տանը չեմ, բոմժի նման եկել եմ ու զավթել եմ Սոնի կոմպը ու լսում եմ, թե ինքը ոնցա բարձրաձայն լուծում մաթեմի վարժություններ ու անվերջ ասումա, անարդարա, դաժե քառակուսային չի լինում, դաժե խորանարդային ու էսօր էլ խոզուկի հետ չի կարա քնի ( ով հասկացավ , հասկացավ): Մեկ ६ հատ քննության եմ, վաղվանից դառնում եմ մեգազբաղված մարդ, պետքա սկսել պարապել, նյութերը չափից դուրս շատ են (էս ասում եմ, որ հիմիկվանից հոգեպես պատրաստվեմ ) :
Հա ու մեջքիս ինչ-որ մկաններ են բռնվել, նստում եմ ցավումա, կանգնում եմ ցավումա, շնչում եմ ցավումա, գոնե ոտքերս ցավեին էդ չինական րոպեական վարժություններից, մեջքսա ցավում, որոշ մարդկանց ոնց եմ մոռթելու հենց տեսնեմ:
Կարծես թե էսքան բան էի ուզում ասեի կամ ավել, էլ հավես չունեմ գրեմ, Սոնի ստեղնը սպանումա, հարմար չէ:

Комментариев нет:

Отправить комментарий