среда, 8 сентября 2010 г.

Ամեն ինչից մի քիչ

Բավական բաներ են տեղի ունեցել, որոնց մասին արժեր գրել, բայց իմ մեծ "բարեկամ" ալարկիոտությունը հավես չէր անում: Մինչ քնելս ասեցի հակիրճ փորձեմ ամեն ինչ պատմել:

Դե սեպտեմբեր, նոր ուսումնական տարվա սկիզբ, սինոփսիսյան խառը գործեր, նոր խումբ, նոր մարդիկ, ամեն ինչ նոր էր այս սեպտեմբերին, բավական հաճելի փոփոխություն մասնագիտական առումով:Եթե ինձ մեկ տարի առաջ հարցնեին, թե արդյոք ես կուզեի միկրոսխեմաների նախագծող դառնալ, ես միանշանակ կասեի, ո'չ, ու կոնկրետ չէի ասի ինչ եմ ի վերջո ուզում, ինչպես եմ ինձ պատկերացնում: Իսկ այսօր ես կասեմ, այո', հենց նախագծող, ուրիշ մասնագիտություն?իհարկե ոչ: Միգուցե ինքս ինձ եմ համոզել, որ դա եմ ուզում, բայց ինչ էլ որ լինի, ուղղակի այս մեկ շաբաթվա ընթացքում ինչ դասի ենք գնում, իմ դուրը ուղղակի շատա եկել, սիրում եմ, միշտ սիրել եմ ֆիզիկա, իսկ սա ինչ խոսք ֆիզիկայի շատ լավ իմացություն պահանջումա: Ահամ, ուրեմն հստակ կարող եմ ասել, մասնագիտությունս ընտրված է իմ նախասիրություններին համապատասխան, մնաց գլուխ հանեմ, ինչ խոսք բավական բարդ է ու պահանջում է շատ մեծ ժամանակ ու հատկապես ինքդ քո վրա պետք է միշտ աշխատես, ի վերջո ամեն ժամ զարգացող մասնագիտություն է:Ահամ, ուրեմն մասնագիտական էս մակարդակումա, սպասվումա շատ ծանր կիսամյակ, ունեմ 2 կուրսային ու 6 քննություն, թվումա թե քիչա, բայց դրանք մեգաքննություն ու մեգակուրսային են: Հույս ունեմ, որ մինչ Հունվար խելագարված չեմ լինի: Հա , ի դեպ, սինում շատ հավեսա, կարելիա ասել, մանր քայլերով դառնումա իմ առաջին տունը:

Նոր մաս իմ օրվա ընթացքում: Վիկիի հետ ամեն օր / բացառությամբ հուսամ մենակ այսօր / անում ենք պիլատես, ով չգիտի ինչա, դիմեք ոմն առյուծի, ինքը կասի: Ըստ մեծն դասախոսի խոսքերի, մոտ 4 ամիս հետո կունենամ այլ մարմին, կարծիք կա, հիմիկվանից լավը ու ավելի արտահայտիչ մկաններ, նու ասում են թե ավելի գեղեցիկ կազմվածք: Նու, դեռ սկզբնական փուլում ենք, երկու օր է ինչ անում ենք, ավելի շուտ անում եմ, գիտեմ 2 վարժություն:Ի դեպ, մարզիչը կասե, որ առաջին վարժությունըմ որը ես երեկ 70 հատ + 36 հատ արել եմ, բավական լավա, որ այդքան արել եմ  ու լավա, որ այդքան շուտ արդեն այդքան արել եմ, ասումա, թե շատերը չեն կարողանում: Որպես նորմալ մարդ այսօր ստուգեցի այդ փաստը Սոնի ու Կարինայի վրա ու հա, իրենք նույնիսկ մեկ հատ չկարողացան անել, աչքիս ես իսկապես սպորտսմեն ու մեգահրաշք էակ եմ, ով իմանա, դարի բացահայտումն եմ :D : Բայց դե, հաջորդ անգամ անպայման պետք է ինչ գնով էլ լինի 100 հատ կամ ավել կարողանամ անել:

Ընդհանուր առմամբ շատ զբաղված եմ: Առավոտ գնում եմ Սին, հետո դասերից հետո օր կա լրացուցիչ դասեր ենք անում, այն օրերը որ չունենք, մնում ենք լեկցիաներն ենք կարդում ու այսպես ասած դասերն ենք անում, քանզի Սինը իր ուսումնական նյութերը չի թողնում դուրս հանել, պետք է ուզենք չուզենք մնանք դասերից հետո պարապենք: Իհարկե բոլոր հարմարությունները կան դրա համար:Ի վերջո, անվճար սուրճ, թեյ ու ուսանողների անձնական խոհանոցը իր բոլոր հարմարություննրով, կան մարդիկ, որ տարբեր ճաշեր են բերում, երևի հեսա կուրսայինները գրելու ժամանակ ես էլ իմ բան սարքեմ տանեմ, որ բոլորին թունավորեմ ու հանգիստ խխճով պարապեմ::D:D

Էսօր Կարինի ծնունդն էր, բավական լավ նշեցինք: Ես ու Սոնը ինչպես միշտ վերջին պահին մտածեցինք բոլոր անակնկալների մասին ու նվերի:Նվեր ընտրել ենք 22.30, երբ մենք վերջապես մեր գործերից ավարտեցինք:Հավես օր էր, եթե չհաշվենք, որ եկել եմ տուն ու անջատվել եմ, հետո արթնացել եմ, բավական շշմած, կարդացել եմ մի երկու բան, հետո աղբորս հետ սկսել ենք մեր միակ խոսակցության թեման, ասելա թե միկրոսխեմանրը, մի քանի բան իմացա իրենից: Հույս ունեմ մեկ տարի հետո բնավ կարիգ չեմ ունենա, ինչ որ մեկից մասնագիտական բան հարցնել:Հույսս որնա, տենց էլ  պետքա լինի:Նու, որ մտածեք, եղբայրսա, բոլորը միգուցե երազեին ունենալ տանը բավական լավ սխեմատեխնիկ եղբայր, բայց ես քիչմ չեմ սիրում հարցնել նման բաներ, չնայած, որ ինքը շատ լավա բացատրում ու շատ լավ հասկանումա, բայց ես նման հարցեր հազարից մեկ եմ տալիս, ավելի լավա ինքս հասկանամ ու դա ինձանից խլի 3 ժամ, քան մեկից հարցնեմ ու դա խլի 2 րոպե, չնայած որ դասերի ժամին ինչ չեմ հասկանում տեղում հարցնում եմ, բայց երբ ինքս եմ մտածում ու կարդում, սիրում եմ ինքս էլ հասկանալ:

Կարծես թե խոսեցի ամեն ինչից մի քիչ, հետո եթե հավես անեմ ու ժամանակ ունենամ կգրեմ: Իսկ հիմա քնել, արդեն ուշա:

Комментариев нет:

Отправить комментарий