пятница, 17 сентября 2010 г.

Բարև, բարև կարմիր արև...ինչից կարող եք դուք ժպտալ կամ ուղղակի հիստերիկ ծիծաղ ունենալ?

Մոտ մեկ տարի առաջ ունեի մի տետր կամ օրագրի նման մի բան, մեջը գրում էի ինչ եմ սիրում, ինչ եմ ուզում անել, ինչն է ինձ երջանկացնում, ինչն է տխրեցնում և նմանատիպ շատ այլ բաներ գրի էի առնում, իմ համար ամենակարևոր կետը դա ինչն եմ ուզում իմ մեջ փոխել կետն էր..նոր կարդում եմ 25-ից ավել բան իմ մեջ ինձ դուր չէր գալիս..հիմա կարդում եմ թե ինչ իմ մեջ դուրս չէր գալիս ու մտածում եմ, որ ախր ես ոչ մի լուրջ քայլեր չեմ արել, որ այդ կետերը ուղղեմ, բայց նայում եմ կան կետեր, որ հիմա կամ չեմ ուզում փոխեմ , կամ արդեն այդ գիծը իմ մեջ չկա...պարադոքս? Չէ, ոչ մի զարմանալի բան, ժամանակի ընթացքում բոլորս ենք փոխվում ու ձեռք բերում նոր գծեր, որոնք նախկինների հետ կամ հատվում են, կամ ուղղակի զուգահեռ են, կամ տարբեր կիսահարթություններում են, կամ էլ կպնում են ու ձևավորում նոր գիծ...հօհօ, էս բոլոր բասնյաները գրելու ընթացքում են ծնվում, միգուցե վաղը կարդամ ու չհամաձայնվեմ: Ասածս էնա, որ ես սկսել եմ ինձ սիրել նենց ոնց որ կամ, ինչի փոխվեմ? բոլորս էլ ունենք թերություններ, որոնք մեր համար են թերություն շատ հաճախ, միգուցե վերացնես էդ թերությունը ու օպա, հանդիպես դատարկության? Չգիտեմ, ուղղակի սենց լավա, անշուշտ կան բաներ, որոնք ինձ երբեմն խանգարում են, օրինակ ալարկոտությունս, բայց անհրաժեշտության դեպում դա հաղթահարում եմ, այս և նման այլ օրինակներից կարող եմ եզրակացնել, որ բոլոր իմ համար տեսանելի թերությունների համար ես ունեմ հակադեղ, բայց դեռ քիչմ դժվար է ստացվում բոլորի հակադեղերը ման գալ: Ինչ որ ինձ սկսում եմ հակասել, լավ այս մի թեմայից դրուս գանք, միգուցե բարդ եմ հասկացնում էն ինչ ուզում եմ ասել, բայց իբրը սփոփիչ հանգամանք ասեմ, ես էլ կարգին չեմ հասկանում, գրում եմ պահի տակ, էն ինչ էդ պահին անցնումա ուղեղումս:

Ուզում էի հենց սկզբից խոսել ժպտալուց: Այսպես կոչված ամերիկյան ժպիտը նկատի չունեմ, այլ այն հաճել կամ ոչ հաճելի պատճառները, որոնց դեպքում ինչ տրամադրություն էլ ունենք կժպտաք: Իմ մոտ դրանք շատ են, ահավոր շատ, օրինակ հիմա ժպտում եմ, ու գիտեք ինչի? հիշեցի թե ինչքան քիչ ու միգուցե ոմանց համար անկապ պատճառներ են ինձ պետք ուրախանալու ու ժպտալու, ու ահավոր հիստերիկ ծիծաղելու համար:Հետաքրքիր է միշտ էսպիսին կլինեմ, թե կգա ժամանակ, որ ուրախանալս չի գա? Տխուր կլինի..բայց դեռ նորմալա: Չգիտեմ ոնց կհասկանաք, բայց ես չեմ կարողանում, բառից բուն իմաստով երկար ժամանակ տխուր, թթված, նեղացած (երբեք կարգին նեղացած չկամ(( ) մնալ, շատ-շատ մեկ ժամ, էն էլ կարողա շատ նեղված լինեմ լացեմ, անցնի ու նորից վերադառնամ իմ բնականոն ծաղրածուի կյանքին)))  Միգուցե նրանից, որ ես բավական շատ ուրախանում եմ, թեկուզ հենց մենակ խոտերի վրա պարկելուց ու տերևների, կամ ցանկացած բնության մասնիկի շարժման մեջ ինձ ներգրավելու փորձերով: Հա, վերջերս էլ բոլոր մարդ-արջուկներին նկատում եմ ու ահավոր ուրախանում եմ նրանց հանդիպելուց, ավելի շուտ, որտեղ արջուկ կամ արջ եմ տեսնում աշխարհով մեկ եմ լինում, դե հիմա պատկերացրեք, Երևանի բոլոր խանութներում կա փափուկ խաղալիք արջուկ, տարբեր շոկոլադների վրա, տարբեր խանութներ արջուկ անունով, նույնիսկ տաքսի Վինի կա: Դե արի ու մի ուրախացի...տխրելս չի գալիս ոչ էլ պետք է...

Իսկ միթե առհասարակ պատճառ կա շատ երկար ժամանակով թթված մնալ???Կարծում եմ ամեն ինչ անցողիկա ու եթե ուզես հեշտ հաղթահարվող, պետքա նայել առաջ ու հետ նայել ընդհամենը ժպտալու համար, ոչ թե տխրելու ու փոշմանելու:

Իրականում ուզում էի այսօր խոսել մի քանի վայրերի մասին, որտեղ ուզում եմ գնալ, բայց դե հենց ուզում էի գրել, սա անցավ ուղեղովս: Այսօրվա պլանավորված նյութը մյուս անգամ: 

Комментариев нет:

Отправить комментарий

В этом гаджете обнаружена ошибка