среда, 19 января 2011 г.

ոչ մի բան

Հմ, էսօր տարօրինակ տրամադրությամբ եմ արթնացել, չնայած երևի օրվա երկրորդ կեսին տրամադրությունից բան չմնաց: Երևի ցավալի փաստա, բայց ես միօրինակ բաներ տանել չեմ կարողանում, սիրում եմ ռիթմ, շարժում, իսկ վերջերս ձանձրանում եմ, միգուցե ինձ շրջապատել եմ ոչ ճիշտ մարդկանցով / խնդրում եմ սխալ չհասկանալ, բոլորնդ էլ լավն եք/ : Միշտ , երբ ուզում եմ ինչ-որ մի բանից հեռու մնամ, ուղղակի ջնջեմ, մտածում եմ, իսկ ինչ լցնեմ դրա փոխարեն? ու չգտնելով հարմար բան` թողնում եմ նույնը, ոնց քցում բռնում եմ շատ անկապ քայլա, պետքա ուղղակի հեռանալ ու չփնտրել դրան փոխարինող մի բան, այլ լրիվ ուրիշ զգացողությունների հետևից վազել, հասնել, բռնել ու հոտը զգալ, պետքա քայլել քամու ուղղությամբ, որ հեշտ լինի, բայց ես միշտ սիրել եմ հակառակ գնալ, փոքր ժամանակ զուտ հակառակվելու համար, իսկ հիմա չգիտեմ թե ինչի: Խառնա, բայց միապաղաղ, տեսնես մի օր կհանդիպեմ մեկին ով ինձ կհասկանա մինչև վերջ, ես էլ իրեն, բավական դժվար բան են` հասկանալ և հասկացվել: Իսկ մինչև վերջ հասկացվել ու հասկանալ, երևի երբեք չի լինում: Միգուցե մենակություն եմ զգում դրա համար եմ էմոցիոնալ դիմակ հագել: Ուֆ, հա էլ միապաղաղա եղել, միշտ մենակ, միշտ ոչ այնտեղ ուր պետքա ու ներվային, ներվային, ներվային: Ինձ քչից շատից ճանաչելով կարող եմ հստակ ասել, որ վաղը էս գրածը կարդալուց կմտածեմ ջնջելու մասին: Ինչպես ասում են` կարգավիճակ: բոլորից ձանձրացած ու ամեն ինչից:

Комментариев нет:

Отправить комментарий