вторник, 25 января 2011 г.

Ներվային հոգնածություն

Արդեն մոտ 7 օր է կարգին չեմ քնել, արթնանում եմ շատ ուշ, քնում եմ շատ ուշ, իբր պարապում եմ, ամեն օր սուրճի հսկայական պաշարներ եմ հուպ տալիս: Անվերջանալի դեղեր, հակառակի նման հենց քննություննրի շրջանում բացվեց դեղերի ընդունման շրջանը:Առավոտվա դեղը խառնում եմ գիշերվա դեղի տեղն եմ խմում, արթնանում եմ, հազիվ գտնում եմ դեղը, խմում ու քնում, էլի արթնանում մի կտոր հաց եմ ուտում ու էլի դեղ խմում, պարապում եմ իբր, հետո էլի դեղ, հետո քնելուց արաջ զզվելի պրոցեդուրաներ ու անհագիստ քնել: Անվերջանալի խառը երազներ, ամենօրյա գլխացավ, ամեն մի մանրուքից ներվայնանալ, ու ժամանակ վատնել երազելով ու քնին տրվելով: Մնաց 2 օր ու մասմաբ հանգստին կտրվեմ, չնայած որ բուժումս կավարտվի 7 օրից ու նորից պետքա գնամ բժշկի + լրացուցիչ դասեր, նոր սինոփսիսյան ծրագրերի ուսուցանում: Հոգնել եմ, զգում եմ էլ չեմ կարողանում: Ներվերիս հետ էլ չգիտեմ ինչ անեմ, հա ընդունում եմ, որ ես եմ որոշում երբ ներվայնանամ, բայց ինչ անեմ, որ ամեն մի հիմարությունից ներվերս խախտվում են: Նույնիսկ ներվայնանում եմ մեգահոգատար բժշկիցս, ոնց քցում-բռնում եմ էս մեկին մաման շատա փող տալիս, համարյա ամեն օր զանգումա, հարցնում ամեն մի մանրուքի մասին ու հա ասում, որ ինձ թուլացած պահեմՕ__Օ դե արի ու մի ներվայնացի :Դ Հա ներվային եմ և ինչ? Հարբել եմ ուզում, էն կարգի, որ ամեն ինչ շուջս պտպտվի, ոչ մի բան չհասկանամ, հաջորդ օրը ոչ մի բան չհիշեմ: Ժող., 2 օրից ովա գալիս հառռռռռբելու? Եթե ոչ ոք չլինի, մենակ կհարբեմ, կծխեմ մի կուշտ ու կքնեմ մի 24 ժամ: Ու առհասարակ ինձ հանգիստ թողեք, ուզում եմ կատարյալ հանգիստ, եթե պետքա ինձ ներվայնացնեք ու խանգարեք ինձանից հեռու գտնվեք....ինչքան հնարավորա հեռու:/

Комментариев нет:

Отправить комментарий