четверг, 10 февраля 2011 г.

Ընկերուշկուշկաշկա :Դ

Ընկերներ ունենալը լավ բան է չէ? Ավելի լավա, թերևս կիսվել, հանդիպել, քայլել, անկապ ծիծաղել, լիքը հիմարություններ անել, նկարվել, վազել ու վերջապես տեսնել ում մոտ ինչքան փող կա` հավաքել, մտնել մոտակա խանութ չիփս ու կոլա առնել ու նստել մի տեղ "վայելել": Համաձայնվեք ամենահամեղ բաննա ընկերներով չիփս ուտելը` փողոցի մեջտեղում:Դ Իսկ ամենալավ բանը դա ընկերներով մի 3 օրով քաղաքից դուրս գնալնա: Մոտ 2 տարի առաջ էր, որ վերջին անգամ ընկերներով գնացինք նման մի արկածի, ոչ մի բան չէի փոխի այդ մի քանի օրվա հիշողությունների հետ, ինչքան արկածներ, հիշելուց միշտ ծիծաղում եմ, հավես օրեր էին:
Հա ինչ էի ասում? :Դ Այդպես կոչված փոխանակման երևույթը կա ամեն տեղ, թե' դա լինի ընկերական շփում, թե' անծանոթ մարդուն փողոցում ժպտալ, թե' սեքսը, թե' մնացյալ ամեն ինչը: Երբեք մի բան արել եք առանց փոխանակման երևույթին հանդիպելու, երևի շատ քիչ: Ուզում ես ընկերներ ունենալ` սովորի լսել, սովորի հասկանալ, սովորի խորհուրդ տալ, սովորի առանց մի բառ արտասանելու հասկանալ: Իմ մոտ կարծես թե ստացվում է: Ինքնաբերաբար միշտ տեղերով կարող եք փոխվել` խորհուրդ տվող և ընդունող: Երբ խորհուրդ ես տալիս, պետքա համոզիչ լինես, պետքա ցույց տաս, որ դա կօգնի, որ դու տենց կանեիր, բայց ինչքան էլ շատ է պատահում, որ հենց նույն խորհուդի կարիքը դու ունես, իսկ ստացվումա դու գիտես դա, բայց... բայց նման պահերին դու հաճախ չես էլ նկատում ինչքան հեշտա իրավիճակը: Ինչքան էլ անտրամ լինես, եթե ընկերդ քեզ հիշումա ու իր տրամը լավա, ինքնաբերաբար քեզա փոխանցվում: Երբեք չեմ սիրել իմ վատ տրամադրությունը փոխանցեմ դիմացինին, չնայած մեկ-մեկ պատահումա: Իսկ կան մարդիկ միշտ են փոխանցում: Կարծում եմ սխալա, ինչու փոխանցես? եթե կարող ես իր լավ տրամադրությունը վերցնել :Դ նու մի մասը: Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ ահավոր քիչ բանա պետք դիմացինից, որ տրամս հասնի 100-ի մակարդակի: Երևի նրանիցա, որ մի 2 անգամ ժպտալուց հետո էլ բերանս չի փակվում :Դ Իսկ ձեզ չի ուրախացնում, երբ ընկերոջդ / կամ ցանկացած մեկ ուրշի/ համար մի լավ բան ես անում ու տեսնում ես իր ուրախությունը, վուուուույ, տեղ պետք չէ նույնիսկ մտածել փոխանակման երևույթի մասին, դա հրաշալի երևույթա, կոչվումա դիմացինին ուրախացնել :Դ
Միշտ վազում ենք երջանկության հետևից, նույնիսկ ծիծաղելի է: Երջանկությունը տարօրինակ ու վախենալու երևույթա: Այն միշտ կա, համա թե պետքա բռնել: Բռնում ես թե չէ, ուրիշն ես ուզում ու վազում ես ու վազում, իսկ երբ էն հինը թողնում ես հանուն նորի, ըստ իս դատարկվում ես: Պետք չէ բռնել, պետքա ընդհանուր լեզու գտնել հետը ու ինքն էլ կդառնա ընկեր: Պետքա դառնա անբաժան ընկեր: Ամենաթունդ թմրանյութերիցա :Դ Իսկ ավելի լավա սովորել աստիճաններով բարձրանալ, առանց ալարելու ու հավասարակշռությունը կորցնելու ու աշխատել ճիշտ լուսավորությամբ բարձրանալ, եթե մթությունից վախ ունեք :Դ ու ամենակարևորը, երբեք մենակ մի բարձրացեք, անտանելի բանա ու ահավոր շուտ հոգնեցնող , ըստ իս:
Եկանք այն պարզ եզրակացության, որ առանց ընկեր ոչինչ ենք, դատարկություն, ինչ ընկեր էլ լինի` կենդանի, մարդ, երևույթ, ամեն բանի հետ պետքա ընկերանալ։
Հ.Գ. ոնցա ինձ կախում, երբ մտածում եմ ինչ վերնագիր դնեմ :Դ

4 комментария: