воскресенье, 20 марта 2011 г.

Ես եկա իմ սիրելի բլոգ ու սիրելի բոլգաընթերցողներ: Վերջին գրառումս մեղմ ասած դեպրեսիվոտ էր, բայց ուրախացնեմ կրկին ամեն ինչ ոնց որ թե լավա, չհաշված էն, որ վերջապես ոմն մեգաթունդ վին չունի վարպետ համաձայնվելա աղջկա հետ պարապի / իմ էլի /, բայց մերոնք դրա հետ / չեմ հասկանում թե ինչի/ համաձայն չեն, իսկ վերցնել ու գնալ չեմ կարող, փող չունեմ ....էհ.... :/ ում հետաքրքիրա կարող եմ տալ իմ հաշվեհամարը :Դ

Մի քանի օր առաջ հիանալի երազ եմ տեսել, նման երազներ մարդ հազարից մեկա տեսնում, բառերով նկարագրել չեմ կարող...միայն գույներ, գույներ ու էլի գույներ: Իբր մենակով քապոէյրա էի պարապում, երկու օր արեցի, հիմա սպասում եմ մեկ այլ վիդեոկուրս քաշի իմ տխմարագույն ինետը, անկեղծ ասաց ոչ մի բան կարգին մոտս չի ստացվում, երևի նրանիցա, որ 1.ժամանակ քիչ եմ տրամադրում 2.մենակով եմ 3. շատ բաներ չեմ կարողանում անել զուտ ֆիզիկական հնարավորություններիս պատճառով, որոնք դեռ զարգացած չեն :/ բայց հո ցիգունը նենց ոչինչ լավ էլ ստացվումա, ճիշտա որոշ բաներ դժվարությամբ եմ անում, բայց կարծում եմ էդ բնականա: Ահավոր շատ եմ սիրում ցիգուն, վուուուույ, լավն են էլի չինացիները -_-

Վաաաայ, տարօրինակ բան, երբ գրում էի սույն գրառումը ինձ մի բան գրեցին, շեղվեցի դեպի սկայպ, պատասխանեցի ու մոռացա, որ բլոգում բան էի գրում, էդ պահին մտածեցի ես ինչ էի անում մինչ պատասխանելը? չհիշեցի ու մոտ 20 րոպեա ինչ որ բան էի կարդումՕ___________Օ հետո ասեցի տեսնեմ ինչ կա ինետում ու հայտնաբերեցի բլոգիս էջըՕ_Օ իմ մոտ հիշողության կորուստա....

Комментариев нет:

Отправить комментарий