среда, 3 ноября 2010 г.

Որոշեցի բլոգիս փոշին հավաքել...

Անցած շաբաթվա ծանր օրերը...

Անցած շաբաթ վերջապես հանձնեցի միջանկյալ քննությունները:Թվայինից ու սխեմոտեխնիկայից մաքսիմում, բնապահպանությունը իմ զուպրիտը գնահատել էր մաքս-2; կիսահաղորդչային ֆիզիկան` մաքս-10, էլի լավա, քանդակել էի բառից բուն իմաստով; կիսահաղորդչային տեխնոլոգիան մաքս-5, ամենաբարձր շեմը հենց դա էր պահել, պատճառաբանելով, որ սլայդներից ոչ մի բան և ոչ ոք չէր գրել: Զարմանալի է, բայց կարծես թե մեր խմբում առաջինը ըստ բալերի ես եմ: փաստորեն հունվարին պետք է վերահանձնեմ առաջին միջանկյալից 3 քննություն, չնայած բնապահպանությունը եթե հավես անեմ անգիր անելուն կտամ, չէ չէ.... Այսքանը քննություներից, որ ասեմ գոհ եմ գոհ չեմ, լավ էի սկսել, վատ վերջացրեցի, բայց ամեն ինչ ուղղելի է: Հիմա փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել կուրսայիններին, բայց դուրս չեն գալիս, դրա համար անհավես եմ անում, փորձում եմ լավ բան տեսնել էդ կուրսայինների մեջ, էն էլ ինչ որ անիմաստ են, հատկապես թվային ինտեգրալ սխեմաներինը, դեռ կիսահաղորդչային ներածությանը բարդոտա ու հետաքրքիր: Ինչևէ, հույս ունեմ նորմալ կհանձնեմ,այսինքն մաքսիմում, դե դեռ սրա մասին խոսելը շուտ է: Երկուշաբթի օրվանից դասերին կենտրոնանալ չի լինում , զգում եմ, որ հոգնած եմ, միշտ քնել եմ ուզում, հակառակի նման էս երկու օրը վատառողջ եմ:

Անցած շաբաթվա ամենալավ լուրը...

Դուրս եմ գալիս վերջին քննությունից ու ինձ զանգում են ու ասում են, որ մորաքույր եմ դարձել: Քուրիկս ծննդաբերել է, լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, տղա է, անունը ` Տիգրան: Գեղեցիկ անուն է, սիրում եմ:Երբեք չէի մտածի, որ այդան կուրախանամ, երբ քուրիկս հղի էր շատ քիչ էի զանգում, հետաքրքրվում իր առողջականից, երևի դա կապված է նախ իմ բնավորությունից, հետո էլ առանձնապես երեխաներ չեմ սիրում, բայց այս երեխային սիրում եմ, չնայած դեռ չեմ տեսել, մոտ երկու օրից կգնամ քուրիկիս մոտ ու վերջապես կտեսնեմ պուճուրիկին:

Անցած շաբաթվա ամենալավ օրը...

Կիրակի պետք է հանդիպեի Վահագնին, ավելի շուտ ես ու Սոնան: Հանդիպումը սպասվածից լավ անցավ, չնայած ես չէի կասկածում, որ լավ կանցնի, բայց որ այդքան լավ չէի սպասում, հիանալի շաբաթվա վերջ էր: Մանրամասները չեմ պատմի, նախ առողջական վատ վիճակի պատճառով, հետո էլ կարծում եմ քչերին հետաքրքիր կլինի, իսկ ես հիշում եմ ու դժվար մոռանամ:

Հենց նոր հանեցի ջերմաչափը:Ջերմություն չունեմ: Ուղղակի թույլ եմ ու գրիպ եմ ու հա կոկորդս ցավում է, միշտ տաք եմ հագնվում ու միշտ բոլորից շուտ մրսում, էհ.... 

2 комментария:

  1. Շնորհավոր, մորքուր ջան: :))


    Շուտ լավանալու համար խորհուրդ կտամ սառցաջուր խմել. դա բուժման հոմեոպաթիկ եղանակն ա, որը, ինչպես «փաստում են» շատերը, 100% աշխատում ա :D

    Էհ, տեսնես ես երբ եմ մորք.., թուու´, հոպար դառնալու...

    ОтветитьУдалить
  2. hihi, shorhakalutyun!!!
    hima taq kat em xmum, mexrov, isk qo bujum@ indz vaxecnuma...

    haves zgacoxutyuna, erb qurikd kam exbayrd erexa en unenum))barerov nkaragrel hnaravor che))

    ОтветитьУдалить