вторник, 14 декабря 2010 г.

Գույներ

Հաաա ես դա կանեմ, հաա ես կարող եմ ամեն ինչ իր տեղը դնել, իմ ստեղծած լաբիրինթոսի ելքը կգտնեմ, արդեն գտնում եմ...բոլոր կորցրած թանկ բաները հետ կբերեմ ու երբեք չեն թողնի, որ ինձանից խլեն...Հախվերդյանի "Քո ճամփան" երգի բառերը շատ նման է իմ ճամփին, իմ ճամփան խուճուճա ու պայծառ, տեղ-տեղ անձրևոտ, ու ես դեռ լավ չեմ հասկանում թե իրականում ինչքան բան է իր մեջ պարունակում կյանքը ու ես դեռ քիչմ անկապ երևույթ եմ, բայց ես գիտեմ, ես իմ այս միակ տրված կյանքը կպայծառացնեմ ու գույներով կլցնեմ, էն գույներով, որ ես զգում եմ իմ մեջ, միշտ էլ տեսել եմ այդ գույները, պետք է նրանց ազատություն տալ, ազատ լինելը ես երբեմն խառնում եմ, բայց հա ես ազատ կլինեմ, երբ իմ ներսի բոլոր գույները ազատ առձակեմ ու բոլորին նկատեմ, դուք շատ եք ու գունավոր, ես ձեզ տեսնում եմ, ինչ լավն եք, սիրում եմ.....սիրում եմ գույներ, լիքը պայծառ...նկատել է պետք, իսկ ես ուզում էի ձեզ չնկատելու տալ...դուք ես եմ, ձեր խայտաբղետությունը ես զգում եմ...այ թե հրաշք զգացողություն է...ուզում եք կարող եք ինձ գիժ անվանել, բայց ես կասեմ, դուք եք գժվել, որ չեք նկատում գույները... ուուուուոխխխխխ 

Հենց ազատ լինեմ առաջին հերթին գուաշ կգնեմ ու էն ինչ տեսնում եմ թղթին կհանձնեմ,բառերով նկարագրել հնարավոր չէ... իմ գույները...իմ...սիրում եմ ձեզ...


Комментариев нет:

Отправить комментарий