четверг, 23 декабря 2010 г.

Ինչպես միշտ` խառը

Կարդում էի http://www.akumb.am/entry.php/1093-Ծեսեր?bt=4692#comment4692 հետևյալ բլոգը, ասեցի մմ, արժե մտածել, վատ միտք չէ, ինչի համար շնորհակալություն ոմն առյուծի:

Առանձնապես եսիմ ինչ կարչգի հետաքրքիր ծեսեր իմ մոտ չկան, երևի բոլորի մոտ էլ հանդիպում են...ինչևէ փորձեմ շարադրել, կիսվել ու գտնել: Իսկպես եթե մտածես ինչքան բան ենք մենք անում ամեն օր ու ինչքան շատ են էն բաները, որոնք կրկնվում են ու դա քո մասնա ու հա դու դրանից հաճույք ես ստանում ու առնց դրանց դու չկաս: Դե լավ չփիլիսոփայեմ, առավել ևս որ հեռու եմ էդ բնագավառից:

Սկսեմ օրվա սկզբից-  միգուցե եսիմ ինչ ծես չէ, բայց դե միշտ հեռախոսը ինձ արթնացնումա 7.15 -ից 7.30, բայց ես միշտ անջատում եմ ու քնում եմ մինչև 7.52 հիմնականում ինչի հետևանքով միշտ առաջին ժամերին ուշանում եմ գոնե 5 կամ 10 րոպե: Սա ես էդքան ել ծես չեմ համարում, որովհետև հա հաճելիա քնել մի քիչ էլ, բայց ուշանալ չեմ սիրում, հետևաբար ինչպես ասում են պրոյեխալի :Դ Մեր շենքին ամենամոտ կանգառի մոտ կա մի սիրուն արահետ, հաճախ մի 10 մետր մարշուտկան կանգնումա ներքև` ուղիղ խաչմերուկի մոտ, որտեղից ավելի կարճա ճանապարհը, բայց ես միշտ քայլում եմ ու գնում իմ սիրելի արահետով ու հա ես դրանից հաճույք եմ ստանում /էս քեզ մի ծես :Դ/: Հենց տուն եմ հասնում, ինչքան էլ հոգնած լինեմ, ինչքան էլ ուզեմ քնել, մեկա պետքա առաջին քայլով կոմպը միացնեմ, հետո նոր վերարկուս հանեմ և այլ բաներ: Հիշում եմ մի անգամ եկա լույս չկար, աաաաա էդ ինչ սթրես ես ապրեցի: Ամեն երեքշաբթի / սկսած սեպտեմբերից/ իմ մոտ խանութագնալու օրա, միակ օրնա, որ գնում եմ կենտրոն, իսկ իմ սիրելի խանութները, թե' գրքերի, թե' մանր մուրն բաների կենտրոնում են, հա ես տարվում եմ խանութներով, հաճախ ոչ մի բան չեմ առնում ուղղակի նայելուց, մեկ-մեկ փորձելուց/ եթե շորա / , իսկ գրքերը, մմմ...ժամանակա լինում նստում եմ հենց գրախանութի գետնին ու սկսում եմ կարդալ, եթե իհարկե ժամանակ ունեմ ու հա ոնց եմ սիրում փազլների խանութ գնալ, իմ թուլությունը փազլներն են, վերջին հավաքացծ կակ ռազ Վինին էր :Դ բայց ահագին մեծ էր 3000 հատանոց, հենց էդ շրջանում դա յուրահատուկ ծես էր, ինչքան էլ հոգնած գալիս էի տուն, մեկա նստում էի ու հավաքում, գոնե մեկ ժամ տրամադրում էի: Ինչևէ չշեղվեմ: Հա պարտադիր, երբ էլ սենյակիցս ոչ մի բան չեմ գտնում սենյակս հավաքում եմ :Դ Ահավոր անտանելիա ծեսա, բայց ծեսոտա :Դ Ամեն օր երեկոյան 9-ին կանաչ թեյ խմել, չնայած մեկ-մեկ նշված ժամից ահագին շեղվում եմ: Ու հա ամեն առավոտ` լվացվելուց, նայում եմ հայելու մեջ ու ինչ կապիկություն ասես չեմ անում, լավ օրվա սկիզբն եմ ապահովում ու օրը լավա անցնում` ուրախ, զվարթ: Հա ու եթե որոշ առյուծներ տորրենտներ չկորցնեին, օրվա ծես կլիներ, նաև պիլատես անելը, նենց չի որ բոլոր վարժությունները սիրում եմ, բայց ընդհանուր կայֆ բանա: Եթե շաբաթվա ընթացքում զբաղված եմ լինում գիրք կարդալու համար, անպայման շաբաթվա վերջում կարդում եմ, գիրք սիրում եմ կարդալ երեկոյան, մի բաժակ թեյով, դասական երաժշտությամբ, երբեմն կաթով սուրճ, երբեմն մեղր ու կաթ: 

Էլ ինչ ծես կա? ի դեպ, էս ամենը ինչ ասեցի էդքան էլ հիմնական չէ, ես չեմ սիրում միապաղաղ բան, ինչքան էլ դրանից հավես ստանամ, միշտ մտածում եմ դրա ավելիլավ տարբերակը, փոփոխում եմ, իսկ եթե չեմ փոփոխում` հոգնում եմ ու սկսում եմ հավես չստանալ: Տեսնես կարելի է հետևություն անել, որ ես ծեսի բան չեմ?մմմ, չէ, ոնց քցում բռնում եմ ես կանոնագարգված շատ բաներ չունեմ, կարողա, որ չեմ սիրում կապանքներ դրա համար էլ ամեն ինչ անում եմ ոչ պարտադիր ու դրա համար շատ չեն էն բաները որոնք ես անում եմ միշտ: Ես ցանկացած պահի կարող եմ հաճույք ստանալ ամենաախմախ բանից, շատերը զարմանում են :Դ

Իսկ ծեսերից զատ  ասեմ, որ այսօր հինգշաբթիա 23-նա ուուուուուոխխխխխխխխխխխ, իսկ վաղը 24-նա ուուուոռաաաաաաա, իմ առյուծնա գալիս, ոնց եմ կարոտել, ոնց եմ քամելու գրկիս մեջ... Էսօր պարելով արթնացա, ամբողջ սինով մեկ թռվռում էի, իհարկե ոչ ոք չէր զարմանում իմ նման վարքից :Դ բոլորը սովոր են ինձ տեսնել թռվռալուց:Դ Նաև իմ շատ մոտ ընկերնա եկել` Ռաֆը, իրեն երբեք չեմ տեսել, էսօր առաջին անգամ ձայնը լսեցի, շատ հավես ձայն ունի...տարօրինակա, բայց ոնց եմ կարոտել Ռաֆին, իրեն էլ կքամեմ ու ոնց պիտի թողնեմ գնան իրենց Ավստրիան ու Բրազիլիան.. էհ...բայց դե մեկա ես ահավոր ուրախ եմ, ու սկսվեցին իմ շատ սպասված արձակուրդները/ չնայած վաղը դեռ մեկ քննություն ունեմ / ....

ԱԱԱԱԱԱԱԱԱԱ... ես էսօր հասկացա, որ ես բլինչիկ շատ եմ սիրում :Դ:Դ:Դ

Комментариев нет:

Отправить комментарий