вторник, 28 декабря 2010 г.

Էսօր էնքան տարօրինակ երազներ եմ տեսել, մեկը մեկից անսպասելի...մեկ տատիկենց տանն ենք` Մարտունիում, ես ու Լևոնը գնացել ենք, իբրև թե ծանոթանալու համար, բայց տենց էլ իրենք չիմացան թե ովա Լևոնը:Բոլորը խոսում էին, թե ինչիա եկել էս տղան, ինչա ուզում?ու ոչ ոք կոնկրետ բարձրաձայն չէր հարցնում: Նստած էինք սեղանի շուրջ, ինչքան հարազատ գիտեմ համարյա տեղ էին, իմ կողքը նստած էր մի մերկ կին, որը հա ուզում էր ուտել, բայց ոչ ոք իրեն ուտելու բան չէր տալիս, պոկում էր իր մարմնից ինչ-որ մասեր ու ուտում էր:Ես գոռում եմ, բոլորին ասում եմ ուտելու բան տվեք ու հանկարծ լրիվ ուրիշ մարդիկ են նստած, լրիվ անծանոթ, մենակ Լևոնն էր ծանոթ: Իրենք ասում են, որ էդ կինը շատ էլ կուշտ է ու ամեն ինչ էլ ունի ուտելու, նայում եմ, տեսնում եմ կնոջ առաջ կարտոֆիլ է ու ինքը ձեռի հետ ուտումա: Հետո հիշում եմ ինձ մարշուտկայի մեջ նստած, առանց շալվար, առանց ներքնազգեստ, չեմ հասկանում ուր են իմ շորերը, կոշիկներս չկան, վերև կանգնած է մի աղջիկ, ուոււոո, գրողի դրան տաներ, ինչ դեմք ուներ, հիմա որ հիշում եմ սարսափում եմ, ահավոր տարօրինակ, ես նման արտաքինով, նման աչքերով ու նման չար էակի երբեք չէի տեսել, նայում եմ այդ աղջկան կամ տղային, չէի կողմնորոշվում ինչ սեռի է, ու վերևի հագուստներովս փորձում եմ ծածկել մարմնիս մերկ մասերը, կարծես թե ամեն ինչ ստացվում էր, հետո պետք է կանգառում իջնեի, երբ մի մարդ, որը կողքս էր նստած, ավելի շուտ հարևան աթոռին, բարի դեմքով նայում է ինձ ու տալիս իմ կոշիկը ու ցույց տալիս, որ հաջորդն էլ ես ունեմ, ես նկատում եմ, որ ոտաբոբիկ չեմ ուղղակի շատ խորն էր դրած, չէի նկատել: Գումարը տալիս եմ իջնում եմ ու քայլում եմ մանկական երկաթուղու թունելով, մտքով պետք է գնայի պապիկնենց տուն, որտեղ Լևոնն էր, բայց արագ ուզում էի տուն հասնել, որ փոխվեմ: Հետո արագ տեղափոխվում եմ պապիկենց տուն, հոպարս ինձ խնդրում էր խաղող բերել Երևանից, երբ Նոր Տարուն գնամ իրենց մոտ, հոպարիս կինը համարն էր իմ ուզում ու անընդհատ հարցեր էր տալիս, հետո ներսա մտնում պապիկը, ես վազում եմ իր գիրկը, ահավոր ուժեղ գրկում եմ, ինքը ինձ օդա բարձրացնում, ես գոռում եմ, ասում եմ " Պապ , ծանր եմ, ներքև իջեցրու", ինքը ինձ շատ զգուշ ներքևա իջեցնում, հետո նորիցա վերև բարձրացնում: Լևոնը պատի տակ կանգնած էր, ոչինչ չէր խոսում, ուղղակի նայում էր: Հետո պապիկը իր մոտա կանչում հոպարին ու նորից հարցերա տալիս թե ովա իրականում Լևենը, հոպարն էլ բա թե Շուշի ծանոթներիցա Զաքարենց տաննա մնում, ինչ-որ գործերովա: Հետո հիշում եմ մեծ սեղան, լիքը անծանոթ դեմքեր, չեմ հիշում Լևոնը կար թե չէ, ես հասնում եմ էն ժամանակ երբ արդեն իրենք ահագին նստել են ու զրուցել, ես տեսնում եմ գինի ու սկսում եմ խմել, զգում եմ արդեն հարբ եմ, ինչ-որ աղջիկ, որ կողքս էր, միշտ ինձ մատնացույց էր անում, թե հերիք խմես, նայիր աչքերիս, ախր դու հարբ ես...ինչ-որ խոսակցություններ էին, ոչ մի բան չեմ հիշում....

Տարօրինակ կարգավիճակա, երբ ուզում եմ խոսել ոչ ոք չկա, երբ չեմ ուզում խոսել բոլորը կան, բայց երբ իսկապես ունես կարիք, չկա ոչինչ...տեսնես ես զոհաբերել գիտեմ, հանուն ինչ-որ բանի?կամ երբևէ զոհաբերել եմ?իսկ արդյոք պետքա զոհաբերել?իսկ ինչա զոհաբերելը?

Комментариев нет:

Отправить комментарий