четверг, 31 марта 2011 г.

Որ տեսակի արջերից եմ ես?

Երևի արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես արջ եմ Օ_Օ , համենայնդեպս հիմնականում ասում են, որ ես ինչ արջն եմ ,բայց :Դ : Հենց հիմա, հենց այս բլոգում, որը կոչվումա "Սպիտակ ստվեր" Օ_Օ ես կպարզաբանեմ ինչով եմ ես արջ ու կորոշեմ թե հենց որ արջերից եմ ես, իհարկե բլոգաընթերցողներիս կարծիքը իմ համար ևս կարևոր է, այս բարդ ու պատասխանատու գործում:Դեեեեե, մաղթենք ինձ հաջողություն:

Ինչ են սիրում արջերը? ... ՈՒՏԵԼ, քնել, գրկել, խաղալ` նենց ոչինչ կոպիտոտ, սիրում են կծել: Տարբեր տեսակի արջեր սիրում են ուտել տարբեր տեսակի ուտելիքներ, բայց դե գաղտնիք չէ, որ արջերը ինչ խոսք ամենակեր են: Ուրեմն գրիզլի մակնիշի արջերը սիրում են ուտել ձուկ, մասնավորապես լասոս /հայերեն անվանումա չգիտեմ/, ի դեպ իրենք շատ սիրուն են, երբ ձուկ են որսում, աննկարագրելի տեսարան է, սիրում են ուտել տարաբնույթ խոտեր ու բնականաբար պարկել խոտերի մեջ մի լավ կուշտ ուտելուց հետո: Բնականաբար միս, մարդկանց վրա քիչ են հարձակվում, ինձ թվումա միայն այն դեպքում, երբ վտանգ են զգում... արջերը վտանգավոր կենդանիներ չեն, ինչպես շատերին թվումա, շատ բարի ու նվիրված կենդանիներ են , ու հա, սիրում են միշտ լինել ուշադրության կենտրոնում: Գրիզլիները իրենց քաշի համեմատ բավական արագաշարժ են: Մմմմ, երևի այսքանը:

Սպիտակ արջեր: Քանի որ պուպուշ սպիտակ արջերը ապրում են հեռավոր ցուրտ , սառցե անապատներում, ապա իրենց ոչ մի այլ բան չի մնում քան ուտել տեղի ձկնապաշարներից` ծովառյուծներ (չնայած իրենց մեծ չափերի) , ծովացուլեր և այլն: Քանի որ նշված կենդանիները ունեն բավական հաստ ճարպի շերտ, դա բավական լավ սնունդ է հանդիսանում սպիտակ արջերի համար: Ասում են, իրենք հենց միայն այդ ճարպի շերտն էլ ուտում են, իսկ մսային մասը ոչՕ_Օ (ես լինեի միսն էլ կուտեի): Ափսոս գլոբալ տաքացման հետևանքով խեղճուշ արջուլները իրենց վատ են զգում և շատ դժվար են սնունդ հայթայթում:(((

Սև արջեր: Շատ ճարպիկ ու բավական խոխմուշ արջեր են:Դ ի շնորհիվ իրենց եղնունգների հարմար կառուցվածքի շատ հեշտ են բարձրանում ծառն ի վեր: Ինչի շնորհիվ էլ մեղրը հենց իրենց է բաժին հասնում: Ուտում են համարյա ամեն ինչ, հատկապես խելքները գնումա քաղցրի համար, ու ի տարբերություն մյուս արջերի վտանգի դեպքում արագ փախնում են, իսկ ամենալավ տարբերակը, բնականաբար, ծառը բարձրանալնա ու հիմնականում սիրում են լրիվից հեռու, խախանդ կյանք վարել,: Քիչ չեն դեպքերը, երբ այս արջերը ուղղակի հայտնվել են անտառամոտ տներում ու սկսել են բացել խոհանոցի դարակները ու հանգիստ ուտել ինչ կա չկա :Դ Ասում են, եթե ուզում եք սև արջ տեսնել, ձեր տան մոտ կաղեք թռչունների համար նախատեսված տնակներ, որոնց մեջ կա ուտելիք, սև արջը հոտը կզգա ու անմիջապես կհայտնվի այդ տնակում, որտեղ էլ որ այն լինի:Դ

Հիմա ես: Ամեն ինչ ինչ համովա ես ուտում եմ :Դ ուտելուց հետո քնելը դա երջանկությունա, բայց ոչ շատ հաճախ եմ ուտելուց հետո քնում: Մեղր պաշտում եմ ու ինչ խոսք չկա կյանք առանց քաղցրավենիքի: Ձկնեղեն էլ եմ սիրում, որսի երբեք չեմ գնացել, բայց միշտ ուզել եմ ու հետո էլ իմ իսկ ձեռքերով պատրաստված ձկան խորոված ուտել, ՎՈՒՀՈՒհույ: Ծառի վրա բարձրանալ ՀԱ! Ասում են խոխմուշ եմ, էհ: ՔՆԵԼ!!! հատկապես բնության գրկում: Գրկել! բնականաբար սիրում եմ, ամուր ամուր, ու չգիտես ինչի սիրում եմ կծել, հետն էլ նենց ոչինչ ուժեղ: Այս', սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում, հենց զգում եմ ուշադրության պակաս սիրելի մարդկանց կողմից, ինչ խոսք, տխրում եմ, բայց դե բնականաբար դա միակողմանի չէ :Դ ու հա, երբ նայում եմ արջրերի շարժուձևին ու իմ, էդքան էլ մեծ տարբերություն չեմ նկատում :Դ Էլ չասեմ, որ արջերը գեղեցկագույն կենդանիներ են-_-!!

Կարծես թե վերջ: Իմ կարծիքով ես գրիզլիի ու սև արջի խառնուրդ եմ Օ_Օ սպիտակը բացառում եմ ես մրսող մարդ եմ ու ճարպից զզվում եմ:



Քանզի ես խճճվեցի արջային մեգանկարների մեջ, ինքներդ գուգլեք :Դ


2 комментария:

  1. ^___^


    Պանդաներին մոռացար, բայց իրանք, որպես կանոն, բուսակեր են լինում, չնայած տեսականորեն ամենակեր են:


    Նենց որ, դու քո տեսակի մեջ ունիկալ արջուկ ես: ))

    ОтветитьУдалить
  2. Վուուուոյ, ոնց էի մոռացել...
    Արջային շնորհակալություն քեզ ու մեգաարջային գրկում եմ:)))
    ի դեպ, ես մոռացա նշել, որ բնավորությամբ լրիվ արջերի հետ հավասար եմ :Դ

    ОтветитьУдалить