понедельник, 17 января 2011 г.

Վերնագիր

Բլոգ, բլոգ, բլոգ.......մեկ-մեկ առժէ հիշել քո մասին

Նոր Տարին եկավ, հին տարին գնաց: Երբեք չեմ սիրել իտոգներ անել, թե ես տարին ինչով էր լավ? ինչ կարաի անեի? որ չարեցի, ի վերջո ամեն տարի էլ զարգանում ես, մտահորիզոններդ փոխվում են, նու օրինակ էս տարի ես շատ նոր բաներ իմացա իմ մասին, ու դա,կարծում եմ, շարունակական բնույթ կկրի, ինչպես նաև վատ բաներ, ինչևէ, համարում եմ տարին հաջողա փակվել: Նոր` արդեն այս տարում, ահագին բաներ ունեմ անելու, ահագին պլանավորված, կարծում եմ գազան տարիա լինելու ու բնականաբար լիքը հաճելի համեմունքներով լցոնված:

Քվազիարձակուրդները բավական լավ անցան, մի քանի ոչ հաճելի պահեր եթե չհաշվեմ, որոնց մասին հենց նոր հիշեցի, հետևաբար ստացվումա ոչ հաճելի պահեր նույնիսկ չեն եղել, իսկ ինչ էլ որ եղելա իմ առավելությամբ ավարտվելա, ինչևէ: Հիմա ահավոր հոգնած եմ, էսօր բավական ծանր օր էր. առավոտ 9-ից քննության էի, որը ավարտվելա 2.30, նու համենայնդեպս ես էդ ժամանակ արդեն պատասխանեցի դուրս եկա 100 էլ ստացա: Ախմախ տոմս էր 2 հարցը իմ սիրելի հարցերից էր, էն 2-ը էդքան էլ չէ, ինչևէ, դորդուբեշեցի, քամվեցի և ուժեղ գլխացավով դուրս եկա, չնայած որ երբ գնում էի պատասխանելու արդեն գլուխս ահավոր ցավում էր: Քննական իտոգները հիմա սենցա 100,100,98 , դեռ ունեմ 2 քննություն, որոնցից մեկը միջանկյալնորով 96ա, յա կվորահանձնեմ, յա չէ, իսկ մյուսը մեր բոլորի կողմից շատ սիրված մեգաբարդ քննություննա: Պետքա որ ամեն ինչ լավ լինի:Վաղվանից սկսելու եմ հազիվ ել հասցնեմ:

Ուրախալի լուր էսօր գնացի, որ ինետի վարձը մուծեմ, պարզվեց ինչ-որ դեպոզիտա ինչա ու էս ամսվա փոխարեն արդեն մուծել ենք, անցաց տարվա սկզբինՕ_________Օ ափսոս դրա համար մինչև 6ը Երևանով մեկ բոշություն էինք անում, չնայած որ երեխաների համար նախատեսված ինչ-որ խաղահրապարակում բավական լավ ժամանակ անցկացրեցինք, հատկապես Սոնան :Դ:Դ

Գրելս չի գալիս: Ու առհասարակ ոմն առյուծի շատ եմ կարոտում, դժվարա, դժվար, երբ քեզ բավական հարազատ մարդկանց երկար ժամանակ պետքա չտեսնես ու չգրկես: Ո'չ ալտերնատիվ տարբերակներ կան, ո'չ էլ հավես ունես ման գաս, մեկա էն չէ, ինչպես ասում են առյուծը ուրիշա, մի տեսակ ուրիշա:Դ էս իմ ամենահաճելի ցավոտ կողմնա, շատ չծավալվեմ:Դ

Չգիտես ինչի, ինձ նենց հետաքրքիրա 1 տարի հետո ինձ տեսնել, մի կողմից շատ ուզում եմ, մյուս կողմից վախենում եմ: 2011-ից բավական շատ բանա կախված. համենայնդեպս այժմյան դրությամբ ու բավական շատ բանա ինձանից պահանջվում անել, որոնք ուզեմ չուզեմ պետքա հասցնեմ: Ինչպես ասում են, լավատեսորեն ենք մոտենում ու հստակ համոզված լինելով, որ մեգալավ տարիա սպասվում:

Իսկ հիմա քնել, արդեն անջատվում եմ / ֆու, բլոգային պարտքս կատարեցի :Դ / Ի դեպ, արջի տարի չկա?

3 комментария: