понедельник, 11 апреля 2011 г.

Վին Չուն!!!

Այոհոոոո, ես այսօր առաջին անգամ գնացի Վին չունի պարապունքի!!! Վին Չունը տենց չինական բոբո մարտարվեստի տեսակա, որը կին է ստեղծել ու հենց կանանց համար էլ նախատեսված է եղել, Վին Չունը կնոջ անուն է, որը թարգմանաբար նշանակում է "Հավերժ գարուն": Արդեն հետաքրքրեց չէ? Բա , եթե տեսնեք "Իփ Մեն" ֆիլմը, առհասարակ կսիրահարվեք վին չունին ու ամբողջ սրտով կուզեք զբաղվել, կոնկրետ իմ դեպքում հենց տենց էլ եղավ: Եթե իհարկե սեր ունեք տարաբնույթ ցբխիչ մարտարվեստների հետ: Շատ չխորանամ Վին Չունի պատմության մեջ, վիքիպեդիայում շատ սիրում գրած է ամեն ինչ + ես էլ ամեն ինչ չգիտեմ: Էս էլ լինք` http://en.wikipedia.org/wiki/Wing_Chun

Հիմա պատմեմ այսօրվա պարապունքից: 7-ին հանդիպեցի Դանիին(շատ մռութ Դանիիա) ու միասին գնացինք այնտեղ ուր տեղի են ունենում պարապունքները` նորմալ պայմաններով, սիրունիկ դահլիճում: Ինչ- որ երեխաներ պարապում էին "չգիտես ինչ" ուշու :Դ սպանեն չեմ հիշի էդ անուները: Էնքան մռութ երեխաներ էին ու շատ փոքր: Իրենք վերջացրեցին, հետո պետքա որ Վին Չունը սկսվեր: Այդ ընթացքում գալիս էին Վին Չուն պարապող տղաները ու հենց դուռը բացում էին, տարօրինակ նայում էին ինձ, բարևում ու անցնում առաջ: Հա, մեռացա ասեմ, ես միակ աղջիկն էի այսօր ու դեռ չգիտեմ ինչքան ժամանակ, ի դեպ, դա բավական հավես բանա, երբ մենակ դու ես աղջիկ նման տեղերում -_- Միակ վատ կողմը դա էն էր, որ հանդերձարանին դուռ չկար ու ցանկացած պահի ով ուզի կարող է ներս մտնել: Ահամ, երեխաները գնացին: Մի պապիկ կար, որը սպասում էր իր թոռնիկին, Դանիից հարցնումա, թե Շուշանը առաջին օրն է գալիս ?:Դ, Դանին` բա հա: Հետո դուրս գալուց մոտնեում է ինձ ու ասում " Ապրես աղջիկ ջան, որ եկել ես, ապրես որ էդքան համարձակություն ունես, որ որոշել ես գալ նման բանի" : Միգուցե ձեզ թվա, թե դե լավ հա, պապիկա մի բան ասելա, բայց չէ, չեք պատկերացնի, թե դա ինչքան ոգեշնչեց ինձ, անկեղծ ասած, մի քիչ լարված էի, ի վերջո առաջին պարապունքն էր: Էնպես որ շատ շնորհակալություն պապիկին^_^!!! Հետո եկավ ընկեր Սարգիսը ու հարցրեց պարապում եմ հենց էսօր, թե ուղղակի նայելում եմ, ես էլ ասեցի, որ ուզում էի հենց այսօր էլ սկսեի, բայց թող լինի այնպես ինչպես ինքն է գտնում, ինքնլ էլ` թե, դե լավ ռազ բերել ես, փոխվի: Նախապես զգուշացրեց, որ հանգիստ փոխվեմ, ոչ ոք ներս չի մտնի:Դ Դե , տղամարդկանց հավատալ պետք չէ էլի :Դ կիսամերկ կանգնած եմ, մայկա եմ հագնում, մեկ էլ հոպ մեկը ուղիղ գալիսա, պտտվում եմ , արագ հագնում եմ`մտածելով արդեն գնաց, էն էլ վազելով մտավ բաղնիքՕ_Օ ընկեր Սարգիսը էն կողմից բղավումա. "էդ ուր գնացիր? Շուշանը փոխվումա" :Արագ հետա դառնում: Ես ծիծաղելով շարունակում եմ փոխվել, շալվար եմ հագնում, մեկ էլ հոպ մեկն էլա ուզում դուրս գա, հենց գլուխը դուրս հանեց, ինձ նկատեց ու միանգամից ներս գնաց :Դ : Հազիվ հագնվեցի վերջացրեցի գալիսա ընկեր Սարգիսը ու ասում " Չվերջացրեցիր? " :Դ:Դ:Դ ոնց հասկացա իրենք սովոր չէին իրենց " կռուգում" աղջկա ներկայության :Դ Ահաաաաաամ, ներս մտա ու մի տղա` Մեսրոպը, սկսեց ինձ սովորեցնել ամենանախնական բաները: Ինչպես կանգնել? ինչ հարվածներ կան? Սովորել եմ 6 հարված, ամենաշատը դուրս եկել է օձը, կապիկը-_- էն մնացածն էլ շատ հավեսն են, բայց դե առաջին անգամ բարդոտ էր զուտ էն իմաստով, որ ռեֆլեքսորեն երկու ձեռքն էլ նույն ձևով եմ պահում, իրականում մեկով հարձակվում ես, մյուսով` պաշտպանվում: 6 էլ պաշտպանիչ "մասնիկներ" ու նաև հարվածելու կամ և պաշտպանվելու ժամանակ, պետք է ոտքերը իրար զուգահեռ պտտես, մոտավորապես 45 աստիճանով: Վատը նա էր, որ միշտ մոռանում էի ոտքերի մասին, բայց դե կսովորեմ, խնդիր չէ: Պետքա նշել, որ Մեսրոպը մեկ -մեկ մոռանում էր, որ աղջիկ է իր դիմացը կանգնած :Դ ձեռքերս ցավում են, բայց դե ինչ մարտարվեստ առանց ցավի-_- : Վերջում փորձեցինք համատեղել այն ամենը, ինչը քչից շատից սովորեցի, մեկ ինքն էր հարձակվում` ես պաշտպանվում, մեկ` հակառակ, 50 անգամ Օ_Օ: Ըստ Մեսրոպի մոտ էլ լավ էլ ստացվում էր: Ընթացքում ընկեր Սարգիսը խորհուրդներ էր տալիս: Ամենավերջում իմ համար ցույց տվեց վին չունի որոշ կատաղի հնարավորություններ` ընթացքում բացատրելով: Պետք է նշել, որ Մեսրոպի ջարդը տվեց:((( Նաև մի քանի հիմանական բաներ պատմեց վին չունի վերաբերյալ, բայց քանի որ շատ արագ էր խոսում ու լիքը անծանոթ բառերով, շատ կծկտուր եմ հիշում, որ գրեմ, բայց հիմնական բաները հասկացել եմ: Կարծում եմ, շատ թունդ վարպետա ընկեր Սարգիսը:
Ես ևս մեկ անգամ սիրահարվեցի այդ մարտարվեստին ու կշարունակեմ գնալ, դուք էլ եկեք, շատ հավեսնա, լուրջ:)) Ու ամենախոխմը. ընկեր Սարգիսը վերջում հարցնում է, թե արդյոք էլ կգամ?բնականաբար պատասխանեցի, որ հա, ասումա. "Լավա գիտես, որ աղջիկ կա, տղաները կսովորեն զգուշ ու նուրբ հարվածել, դե դու թույլ ես, համ էլ քո համար աղջիկ գտի, ավելի լավ կլինի " : Մեղմ ասած ես փափուկ հարվածի միջոց կհանդիսանամ տղաների համար:Դ:Դ

Դե ինձ հաջողություն հետագա պարապունքներին:Մի քիչ առաջ փորձեցի կրկնել էն ինչ սովորել եմ այսօր , քչից շատից հիշում եմ ^_^ Ի դեպ, ոմն առյուծի ջարդը, կարծիք կա, կտամ, եթե իհարկե լավ պարապեմ :Դ Վերջ էլ չեմ կարող գրել, ձեռքերս չեմ զգում:

http://www.youtube.com/watch?v=RYivNC62Plo

2 комментария:

  1. Հա լավ ես արել, շատ ապրես:), բայց տեղն ասա մենք էլ գնանք սովորենք :)

    ОтветитьУдалить